Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին... Թոմաս Էդիսոն
Եթե ոմանց բառը ոչինչ չհուշեց, տեղեկացնենք, որ խոսքը գնումներ կատարելու եղանակով վատ տրամադրությունը ցրելու մասին է: Ինչպես հավաստում են հոգեբանները, խանութներում, տոնավաճառներում շրջելը և տարբեր ապրանքներ ձեռք բերելը վանում են սթրեսները, ընկճախտը և կտրուկ բարձրացնում օրգանիզմի կենսական ուժը: Մի շարք եվրոպական հոգեթերապևտներ իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս շրջել խանութներում, ընդ որում բոլորովին էական չէ, թե ինչ կգնեն` հագուստ, գիրք, օծանելիք, թե ոչ մի բան: Ինչպես հավաստել են այս խորհրդին հետևած մարդիկ, իրենք տուն են վերադարձել բարձր տրամադրությամբ:
Եթե այդպես է, ուրեմն մենք էլ փորձենք օգտվել այդ մեթոդից: Բայց ինչպե՞ս` անմիջապես կառարկեն շատերը: Չէ՞ որ կիսադատարկ քսակով գնումներ կատարելու (այն էլ պարբերաբար) հնարավորությունը խիստ սահմանափակ է: Կրկնենք, որ գնելն այնքան էլ կարևոր չէ, գլխավորը խանութից խանութ շրջելն է, տեսականուն ծանոթանալը, նոր իրեր տեսնելը: Խանութ գնալիս հետևեք հետևյալ խորհուրդներին.
մի վերցրեք ձեր ամբողջ գումարը, այլ միայն այնքան, որքանը կցանկանայիք խանութում թողնել,
մի թույլ տվեք վաճառողներին երկար-բարակ համոզել ձեզ, որ հետո չզղջաք ու կրկին չնյարդայնանաք,
մի գնեք այնպիսի իրեր, որոնցից արդեն ունեք:
Գնեք, համոզված լինելով, որ այդ իրը ձեր ուզածն է: Գնեք բացառապես որակյալ ապրանք և կզգաք, թե ինչպես եք պարուրվում դրական լիցքերով, ինչպես է բարձրանում տրամադրությունը: Իսկ չէ՞ որ դա առողջության լավագույն գրավականն է:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է