Դաջվածք (կտածում (հայերեն կուտ՝ սպի բառից), անգլ.՝ tattoo), մաշկի տակ ներկանյութերի ներարկմամբ պատկերների, նախշերի, խորհրդանշանների դրոշմում։ Դաջվածքը մարդու մարմնի մանիպուլացման եղանակներից մեկն է, որը ներառում է...
Ֆիլմը պատմում է մի չքավոր ու միայնակ մարդու` Ասատուրի մասին, ով հեռանալով ընտանիքից` որոշում է ինքնասպանություն գործել: Սակայն այդ պահին նկատում է դիմացի բնակելի շենքի պատշգամբից կախված երեխային, թողնում ամեն ինչ և վազում նրան փրկելու: Երեխայի հայրը որոշում է Ասատուրի քավորությամբ մկրտել իր աղջկան:
Աշխարհի լավագույն բոդի-արտ նկարիչներից մեկը հետաքրքիր «հնարք» է կիրառել իր գործերով, որտեղ իր մոդելները կարծես անհետանում են շրջակա միջավայրի մեջ: Այդ հրաշագործը՝ Յոհաննես Սթյոթերը, կտավի փոխարեն օգտագործելով մարդկային մարմինները, կերպարանափոխել է պատկերների՝ ոգեշնչված կենդանի բնությամբ:
Հեռուստաէկրաններին հաճախ են փայլում մաշկի խնամքի այս կամ այն նորույթները գովազդող հանրահայտ մարդկանց դեմքերը... դեմքի ձիգ օվալը, կնճիռներից ազատվելը, էլ չասած ինչ-որ կարմիր հետքերի ու պզուկների բացակայությունը: Այս ամենը մեզ երաշխավորում են պայմանով, որ աստղերին հետեւելով, օգտագործենք գովազդվող դիմակները, քսուքները, լոսյոնները:
Ս.թ. մայիսին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթը, որին Հայաստանը կներկայացնի Գոռ Սուջյանը` քվեարկության արդյունքում ընտրված «Lonely Planet» երգով։ Չորս թեկնածու երգերից «Lonely Planet» երգը 50/50 սկզբունքով ընտրեցին ժյուրին ու հանդիսատեսը։
Երբ Լեոնարդո Դա Վինչին պատրաստվում է նկարել Քրիստոսի երկրային կյանքի հանգրվանային դրվագներից մեկը, սկսում է որոնել մարդկանց, որոնց կարող է պատկերել Քրիստոսի և առաքյալների կերպարներում: Առաջին խնդիրը լինում է Հիսուսի կերպարին համապատասխան մարդ գտնելը: Տարբեր թեկնածուներից ընտրվում է մի երիտասարդ, ում արտաքինն էլ հավերժացնում է Դա Վինչին իբրև Հիսուսի: