Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Ամերիկացի բժիշկները հաստատում են, որ կանայք ապրում են 6-7 տարով ավելի, քան տղամարդիկ: Պատճառն այն է, որ կանայք ավելի խորն են քնում: Միջինում կանանց խորը քնի տևողությունը 70 րոպե է, իսկ տղամարդկանցը` 30 րոպե: Գիտնականների կարծիքով` քնի այդպիսի բաժանումը թույլ սեռի օգտին, արդյունք է կանանց էվոլյուցիոն հարմարվածության (մայրական պարտականությունների կատարում, մասնավորապես` գիշերային քնի ընդհատում երեխային խնամելու համար): Քնի տևողության կրճատումը փոխհատուցվում է խորը քնով, որ ունենում են կանայք: Գիտնականների հետևությունը հետևյալն է. որպեսզի պահպանեն առողջությունը, տղամարդիկ պետք է օրական քնեն 8-10 ժամից ոչ պակաս:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է