Շաբաթ, 21 Դեկ 24, 17:42

Եթե դուք կարող եք գտնել ուղի առանց որևէ խոչընդոտների, ապա այն ամենայն հավանականությամբ ոչ մի տեղ չի տանում: Էռնեստո Չէ Գևարա

Գլխավոր » Հոդվածներ » Ընդհանուր / Այլ  

Ծնունդը և երեխայի հարմարումը կյանքին
Ընդհանուր / Այլ | Հեղինակ` Սեդա Բավեյան / Seda Baveyan - E - W Sebave | 30 Դեկ 16 21:56



Լույս աշխարհ գալուց հետո երեխայի մաշկի վրա առկա ճնշումը նվազում է և լայնանում են արյունատար անոթները: Փոխվում է երեխայի մաշկի գույնը, ջերմաստիճանը: Փոփոխություն է կրում նաև արյան շրջանառությունը դեպի լյարդ և երիկամներ:
Նորածնի համար բավականին դժվար գործընթաց է կյանքի նոր պայմաններին հարմարվելը, նույնիսկ այն դեպքում երբ փոքրիկը անցել է նորմալ ներարգանդային զարգացման շրջան և ծնունդը եղել է առանց բարդությունների: Միևնույն ժամանակ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ օրգանիզմի վերակառուցումը և նոր համակարգերի կարգաբերումը սկսում են ոչ հանգիստ պայմաններում, այսինքն հետծննդյան դեպրեսիայի ժամանակ: [1]
Երեխայի լույս աշխարհ գալուն պատրաստվում է ոչ միայն մայրական օրգանիզմը, այլև հենց ինքը երեխան: Այժմ ներկայացնենք, թե ինչպես է դա տեղի ունենում:
Սելյեի տեսության համաձայն՝ դեպրեսիայի մեխանիզմում ակտիվ մասնակցություն են ունենում  մակերիկամները: Մակերիկամների կողմից արտադրվող հորմոնները հնարավորություն են ընձեռում օրգանիզմին հաղթահարել արտակարգ իրավիճակը և հարմարվել նոր պայմաններին: Ուսումնասիրությունների արդյունքում արդեն պարզվել է, որ ներարգանդային շրջանում երեխաների մակերիկամները ունեն զգալիորեն մեծ չափեր: Լույս աշխարհ գալուց հետո մակերիկամները արագորեն փոքրանում, տեղի է ունենում նրանց հետաճում:
Հետծննդյան դեպրեսիայով կյանքի են կոչվում երեխայի ադապտացիոն համակարգերը: Տարբերում ենք երեխայի՝ կյանքի հարմարվելու գործընթացի կամ ադապտացիայի երեք հիմնական փուլեր: Առաջին փուլը սկսվում է ծննդյան առաջին վայրկյաններից և տևում է մինչև երեք ժամը: Այս ընթացքում երեխայի արյան մեջ զգալիորեն բարձր է մայրական հորմոնների կոնցենտրացիան: Ավելի ակտիվ մայրական հորմոնները ներթափանցում են պտղի օրգանիզմ հղիության վերջին շրջանում և հատկապես ծննդաբերության պահին:[2] Պորտալարի արյան մեջ այդ հորմոնների զգալի քանակությունը արտացոլում է և´ մոր, և´ դեպրեսիոն ռեակցիան ծննդաբերության հանդեպ :
Երկրորդ փուլի սկսմանը զուգընթաց երեխայի օրգանիզմում մայրական հորմոնների քանակությունը սկսում է նվազել, ինչի զուգահեռ աճում է սեփական հորմոնների քանակությունը: Երրորդ փուլի ընթացքում՝ հետծննդյան 4-6-րդ օրեր, երեխայի օրգանիզմում սկսում են նվազել թե´ մայրական, թե´ սեփական հորմոնները:
Լույս աշխարհ գալուց հետո երեխայի մոտ դրսևորվում են մի շարք կարգավիճակներ, որոնք կարող են անհանգստություն պատճառել մորը այն դեպքում, երբ մայրը չգիտի, որ ծննդյան առաջին օրերին երեխայի մոտ տեղի ունեցող անընդհատ փոփոխությունները արդյունք են նրա օրգանիզմում տեղի ունեցող ադապտացիոն գործընթացների: Այդ կարգավիճակները չի կարելի դասել պաթոլոգիականների թվին, սակայն դրանց վերաբերյալ որևէ նորմա սահմանել ևս հնարավոր չէ: Երեխայի մոտ նկատվում են մարմնի զանգվածի, գույնի և ջերմաստիճանի փոփոխություն, փոխվում են սեռական օրգանների արտաքին տեսքը, նստատեղը և այլն: Այս փոփոխություններին բնութագրական է այն, որ դրանք առաջանում են անմիջապես ծննդից հետո և համեմատաբար արագ էլ անհետանում են: Ահա սա է պատճառը, որ այս փոփոխությունները անվանում են անցողիկ, ադապտացիոն:[3] Գոյության նոր պայմաններին հարմարվողականությունը հանդիսանում է նեոտանալ կամ նորածնային շրջանի բուն իմաստը:
Նորածնային շրջանի տևողությունը Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից սահմանվել է 4 շաբաթը՝ 28 օր: Միևնույն ժամանակ չպետք է հիմնվել այս տվյալի վրա, քանի որ երեխաները տարբեր են, այդ իսկ պատճառով նորածնային շրջանը կարող է տևել մինչև երկու շաբաթ, իսկ վաղաժամկետ ծննդաբերության դեպքում այն տևում է մեկ ամսից ավել: Այս հիմքով էլ տարբերակում ենք վաղ՝ մինչև 7 օր, և ուշ՝ 8 – 28 օր, նեոնատալ կամ նորածնային շրջան:[4]
Երեխայի հարմարումը կյանքի նոր պայմաններին, ինչպես արդեն նշեցինք և պարզ դարձավ ուսումնասիրությունից, բարդ գործընթաց է: Վերոնշյալ ուսումնասիրությամբ մեր կողմից ներկայացված բոլոր ադապտացիոն գործողությունները կլինեին անիմաստ այն դեպքում, եթե կատարվեն առանց մեծահասակների մասնակցության: Առանց մեծահասակների մասնակցության նորածինները չեն կարող բավարարել որևէ սեփական պահանջմունք: Երեխայի զարգացման և կյանքի նոր պայմաններին ադապտացիայի հիմքը հանդիսանում է կապը շրջապատող մարդկանց հետ՝ հատկապես մոր:
Երեխայի կյանքի առաջին ամիսներին երկկողմանի ծանոթություն է տեղի ունենում` երեխայի կողմից և ծնողների կողմից: Երեխան առաջին հերթին սկսում է կառավարել իր ակտիվությունը: Դա երևում է այն ժամանակ, երբ նա քնի շրջանից տեղափոխվում է աշխուժության շրջան: Այդպիսի ինքնակառավարումը երեխայի կյանքի առաջին հաջողությունն է: Սակայն օրակարգին հարմարվելը շատ դժվար է առանց ծնողների մասնակցության:
Երեխայի կյանքի առաջին օրերին մայրը պետք է օգնի երեխային, որպեսզի նա հարմարվի անցումային ժամանակաշրջանին: Մի մտածեք, որ երեխան դեռ ոչինչ չի տեսնում և չի լսում: Ճիշտ է, նա դեռ չի կարողանում տարբերել հստակ պատկերներ, բայց աշխուժության շրջանում նա շատ ուշադիր է իրերի և դեմքերի նկատմամբ: Այդպիսի պահվածքը ցույց է տալիս նրա վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ: Այդ շրջանում օգտակար է, որ ծնողները ուշադրություն ցուցաբերեն երեխայի նկատմամբ (խոսեն,  մարզանքներ անեն):[5]
Սակայն դուք արդեն տեսնում եք, թե ինչպես է երեխան ձգում ոտքերը, ձեռքերը և սեղմում է բռունցքները, ծռմռում բերանը: Այդպիսի պահվածքը ցույց է տալիս,որ երեխան հոգնած է: Մայրը պառկեցնում է երեխային և օրորում նրան: Հենց այս օրակարգը պետք է սահմանվի առաջին ամսում և դրանում երեխային պետք է օգնի մայրը:[6]
Օրինակ, եթե կերակրելուց հետո մայրը երեխային պահի հորիզոնական դիրքում և միքիչ օրորի, նա կհասկացնի, որ եկել է հանգստի ժամանակը: Պատահում է, որ ակտիվությունից հետո երեխան չի կարողանում հանգստանալ, լաց է լինում, նյարդայնանում: Այս պահին յուրաքնչյուր մայր իր միջոցները ունի երեխային հանգստացնելու համար: Յուրաքանչյուր երեխա պահանջում է անհատական մոտեցում:
Երեխայի արձագանքը տարբեր գործոնների վրա երևում է ժպիտից և լացից: Այդպիսի գործողությունները կյանքի առաջին շաբաթներում դեռ անգիտակից են և ուղղակի արտացոլում են փոքրիկ օրգանիզմի ներքին ֆիզիոլոգիական վիճակը: Ծնողները քնի կամ կերակրելու ժամանակ կարող են նկատել, որ երեխան ժպտում է: Արդեն չորրորդ շաբաթում մորը տեսնելով երեխան ժպտում է: Այդպիսով սկսվում է գիտակցական շփումը երեխայի և հարազատների միջև:[7]
Երեխաները տարբեր են, միևնույն ժամանակ տարբեր են նաև կյանքին հարմարվելու նրանց գործընթացները: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր երեխայի զարգացումը այնքան անհատական է, որ չի կարելի սահմանել զարգացման կանոններ: Երեխաների մի մասը շատ ակտիվ է, մյուս մասը`ճիշտ հակառակը:
Երեխաների մոտ նկատելի է մկանների լարվածության տարբերություն: Երեխաների մի մասը միշտ ծալում է ծնկները և սեղմում  բռունցքները, մյուսները միշտ հանգիստ են: Նաև երեխաները տարբերվում են ուշադրության աստիճանով`մեկը քնում է, չլսելով կողքի ձայները, իսկ մյուսը վեր է թռնում աննշան շարժումից:
 
[1] Палагина Н.Н. Психолгия развития и возрастная психология: учебное пособие для вузов. – М.: Московский психолого-социальный институт, 2005г., стр. 90
[2] Сапогова Е.Е. Психология развития человека. Учебное пособие. Издательство: Аспект Пресс, 2005г., стр. 150
[3] Шаповаленко И.В. Возрастная психология (Психология развития и возрастная психология). — М.: Гардарики, 2005г., стр. 154
[4] Гамезо М.В., Петрова Е.А., Орлова Л.М. Возрастная и педагогическая психология: Учеб. пособие для студентов всех специальностей педагогических вузов. — М.: Педагогическое общество России, 2003г., стр. 80
[5] Психология: Учебник для педагогических вузов / Под ред. Б.А. Сосновского. — М.: Высшее образование, 2008г, стр. 402
[6] Солодилова О. П. Шпаргалка по возрастной психологии : учеб. пособие.— М.: ТК Велби, 2005г., стр. 18
[7] Психология человека от рождения до смерти. Под общей редакцией А. А. РЕАНА- СПб.: ПРАЙМ- ЕВРОЗНАК, 2002.г., стр. 150


Աղբյուր: http://diplom.am
view 10241 | date 1.0/1 | date կյանքին, հարմարումը, Ծնունդը, երեխայի

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել