Կիրակի, 22 Դեկ 24, 11:43

Դուք չեք կարող մեկ գիշերվա ընթացքում փոխել ձեր կյանքը, բայց դուք կարող եք փոխել այն ուղղությունը, որով դուք շարժվում եք: Ջիմ Ռոն

Գլխավոր » Բլոգեր » Ընդհանուր / Այլ » Բանկոմատի գյուտ. Լյութեր Ջորջ Սիմջյան
Բանկոմատի գյուտ. Լյութեր Ջորջ Սիմջյան
Ընդհանուր / Այլ | 06 Դեկ 14 11:46

Բանկոմատի գյուտ. Լյութեր Ջորջ Սիմջյան
20-րդ դարի որոշ նորարարություններ գլոբալ մակարդակով մեկընդմիշտ փոխեցին ամենակարծրացած ընկալումներն ու մոտեցումները դրամի և ծառայությունների մասին: Այդպիսին էր բանկոմատ սարքի առաքելությունը։ Հավանաբար քչերը գիտեն, որ այս սարքի առաջին հեղինակը հայ է` գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյան, ում էլ պատկանում է աշխարհում բանկոմատի առաջին հեղինակային արտոնագիրը:

Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանը նորարարական հայացքների ու գաղափարների տեր ստեղծագործ մարդ էր, բազմաթիվ գյուտերի հեղինակ (տեղական և միջազգային կարգի 219 արտոնագրեր), այդ թվում՝ բանկոմատ սարքի, ինքնակենտրոնացնող տեսախցիկի, ինքնաթիռի թռիչքը մոդելավորող սարքի, փոստային ծախքերի հաշվիչի և այլն:

Հայազգի Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանը ծնվել է 1905 թ. հունվարի 28-ին Թուրքիայի Այնթափ (ներկայումս՝ Գազիանթեփ) բնակավայրում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո գաղթում է Բեյրութ, այնուհետև` Ֆրանսիայի Մարսել քաղաք: 1920 թվականին արտագաղթում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 15 տարեկանից սկսած աշխատում է որպես լուսանկարիչ: Յեյլի բժշկական դպրոցի լաբորատորիայում որպես լաբորատորիայի լուսանկարիչ աշխատելու տարիներին նվիրվում է բժշկության ուսումնասիրմանը: Ավելի ուշ, 1928 թվականին, դառնում է լուսանկարչական բաժանմունքի տնօրեն և ստեղծում է մի քանի սարք, ինչպիսին է նկարների մանրադիտակի լուսարձակը: 1934 թվականին տեղափոխվում է Նյու Յորք: Սիմջյանը մահացել է 1997 թվականին:

1939 թ., երբ Սիմջյանը զբաղված էր իր Reflecton & Co ընկերությունում ռենտգենյան ապարատի նախագծմամբ, միտք է ծագում ստեղծելու պատի մեջ տեղադրվող ավտոմատ սարք, որը թույլ կտար բանկի հաճախորդներին ֆինանսական գործարքներ իրականացնել առանց գանձապահի միջամտության: Այս սարքը հետագայում ստանում է Bankomatic անունը: Սիմջյանը 1960 թվականին նախնական պայմանագիր է կնքում City Bank of New York-ի (ներկայումս՝ Citibank) հետ իր սարքի սկզբնօրինակը վեց ամսով փորձնական շահագործման ենթարկելու վերաբերյալ: Սակայն այն տարիներին չկար բանկոմատների ներկայիս պահանջարկը, և կես տարի անց պայմանագիրը սառեցվում է: Չնայած բանկերի թերահավատությանն այդ սարքի նկատմամբ, Սիմջյանը շարունակում է ստեղծագործել և արտոնագրում է 20 գյուտ, մշակում դրանց մի շարք հատկանիշներ և սկզբունքներ, որոնք տեղ են գտել այսօրվա բանկոմատների կառուցվածքում, ընդ որում՝ նաև իրենց նախնական անուններով:

Սիմջյանը նախագահում է Reflectone ընկերությունը 22 տարի (1939-61 թթ.)՝ մինչև ընկերության միացումը Match Corp-ին (1961 թ.), իսկ հետագայում վաճառում է այն British AeroSpace բրիտանական ընկերությանը (1996 թ.): Նա երբեք չէր դադարում ստեղծագործել, նույնիսկ 92 տարեկանում է արտոնագիր ստանում: Կյանքի վերջին տարիներին Սիմջյանը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լաուդերդալում կառուցում է փոքր կրթական և գիտահետազոտական լաբորատորիա և շարունակում է ստեղծագործել մինչև իր մահը՝ 1997 թ. հոկտեմբերի 23-ը:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 10066 | date 5.0/1 | date գյուտ, իրերի ստեղծում, atm, բանկոմատի գյուտ, իրերի ստեղծման պատմություն, բանկոմատ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել