Երեքշաբթի, 03 Դեկ 24, 17:34

Հաջողությունը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ, քաջություն ունենալ շարունակելու`ահա թե ինչն է իսկականից կարևոր: Ուինստոն Չերչիլ

Գլխավոր » Բլոգեր » Աֆորիզմներ

Բառեր դարձած հոգու խոսքեր /Ա. Մխեյան
Համբերության սահմանն ավարտվում է մեկ ակնթարթում, այդ իսկ պատճառով մարդիկ հաճախ տխրում են, արտասվում, սպասում ու շարունակում հուսալ, բայց հեռանում անակնկալ ու հանկարծակի: Միայն այդժամ մենք նկատում ենք նրանց բացակայությունը:

Աֆորիզմներ և իմաստուն մտքեր
Աշխարհում ամենաարդարը խելքն է բաժանվել։ Մինչ օրս ոչ ոք չի դժգոհել, որ այդ կապակցությամբ իր հանդեպ անարդար են վարվել։ Ռենե Դեկարտ | Եթե դու կարողանում ես տեսնել գեղեցիկը, դա միայն այն պատճառով, որ այդ գեղեցիկը դու կրում ես քո ներսում: Աշխարհը նման է հայելու, որում յուրաքանչյուրը տեսնում է իր սեփական արտապատկերումը: Պաոլո Կոելո

Աֆորիզմներ երջանկության մասին
Որախությու´ն պատճառիր ուրիշներին, և դու կտեսնես, որ ուրախությունը ուրախացնում է: Կունո Ֆիշեր
Մարդը երբեք այնքան դժբախտ չի լինում, որքան թվում է, երբեք այնքան երջանիկ չի լինում, որքան ուզում է։ Օտտո Բիսմարկ

Աֆորիզմներ. Ուինստոն Չերչիլ
Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը:

Շրջահայաց եղեք, սիրեցեք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը և միմյանց
Հայերենը հայուն խորհուրդն է: Վիլյամ Սարոյան
 
Բյուզանդիայի մեջ հայ բառը հոմանիշ էր ազնվականության և քաջարիության: Ֆինլեյն
 
Հայոց ամենաուժեղ զենքերից մէկն էլ հայ երգն է, էդ երգով նաեւ պիտի թուրքին յաղթենք։ Աշոտ Ղուլեան (Բեկոր)
 
Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի: Առնո Բաբաջանյան

Հավատացեք ձեր հաջողությանը հակառակ բոլորին...
Արեք այն ինչ դուք սիրում եք ամենից շատ: Դա անպայման կբերի ձեզ հաջողություն: Սթիվ Ջոբս

Հավատացեք ձեր հաջողությանը հակառակ բոլորին: Կա կյանքն ապրելու միայն երկու եղանակ: Առաջին. կարծես հրաշքներ գոյություն չունեն: Երկրորդ. կարծես շուրջդ միայն հրաշքներ են: Այբերտ Էյնշտեյն

Խրատներ, խորհուրդներ. աֆորիզմներ
Մի′ եղեք ոչ չափից ավելի համառ` պահելու այն, ինչ փլուզվում է և ո′չ չափից ավելի աճապարիր` հաստատելու այն, ինչ կարծես թե երևան է գալիս: Կոնստան

Որպեսզի իմանաս ինքդ քեզ, պետք է ճանաչես ուրիշներին։ Բյոռնե

Թանկարժեք քարը ցեխի մեջ էլ պահում է իր արժեքը։ Բյոռնե

Աստվածաշունչը սիրո մասին
"Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ ինչպես մի պղինձ, որ հնչում է կամ ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են": Պողոս առաքյալ
 
"Եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ շահի": Պողոս առաքյալ

Աֆորիզմներ սիրո մասին
Սերը բոլոր կիրքերեն զորավոր է, որովհետև մարդուս գլուխը, սիրտը և մարմինը միանգամայն կհարվածե: Հ. Պարոնյան
Կյանքը առանց սիրո ոչ թե կյանք է, այլ՝ գոյությունը քարշ տալ: Անհնար է ապրել առանց սիրո, մարդուն հենց նրա համար է տրված հոգին, որպեսզի սիրի: Մ. Գորկի

Ֆրիդրիխ Նիցշե. աֆորիզմներ
Կյանքը հանուն ճանաչողության, ինչ խոսք, խելահեղ բան է. և, համենայն դեպս, այն զվարթամտության նշան է։ Այդ կամքի մարդը նույնքան զվարճալի է երևում, որքան փիղը, որ ջանում է կանգնել գլխի վրա։

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել