Կիրակի, 22 Դեկ 24, 11:23
Կարելի է ընդունել որևէ գաղափարի օգտակարությունը, բայց և այնպես չկարողանալ օգտվել նրանից: Գյոթե

Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ » Քեզ...
Քեզ...
Մտորումներ | 21 Նոյ 14 20:27

Քեզ...
Սիրում եմ քեզ, միա'կս: Գիտեմ` գրեթե ամեն օր կրկնում եմ այս բառերը, բայց ամեն օր նորովի եմ բացահայտում այդ սերն իմ մեջ... Սե'րս, ես ամեն օր նորից ու նորից եմ քեզ սիրահարվում` քո ժպիտին, քո խորաթափանց ու քնքուշ աչքերին, քո թավշյա ձայնին, առնական, ուժեղ ու նուրբ ձեռքերիդ, քո բազմանշանակ ու սիրառատ հայացքին, քո նուրբ վարդագույն շուրթերին... քեզ, քեզ ամբողջությամբ: Ամեն օր, սիրելի'ս, ամեն օր... նորովի... ու ավելի ուժեղ... Ասես մանկահասակ մի աղջնակ լինեմ, որ նոր է սովորել երազել, որ նոր է սկսել զգալ հեքիաթները: Հիմա դու ես իմ հեքիաթը...

Այնքան շնորհակալ եմ, որ քեզ ունեմ, որ դու իմն ես ու քոնն եմ ես: Ես քո կողքին եմ, սի'րտս, մի'շտ հիշիր դա: Ես չեմ կարող քեզնից հեռու լինել: Դու իմ օդն ես, միա'կս, իսկ ես հասարակ մարդ արարած եմ, որն առանց օդի պարզապես չի ապրի: Ես քեզ հետ եմ, քո ամեն պահը, կյանքի դրվագը կիսելու համար եմ ես... Երբ դու հոգնես, իմացի'ր, որ իմ գիրկը բաց է, որ այնտեղ դու կգտնես քո հանգիստը: Երբ դու տխրես, իմացի'ր, որ կա մեկը, որ կլսի ու կհասկանա քեզ ու եթե անգամ չկարողանա ծիծաղեցնել քեզ, ապա կտխրի ու կլռի քեզ հետ: Երբ դու մտախոհ լինես, իմացի'ր, որ կա մեկը, ում հետ դու կարող ես կիսել տանջող մտքերի ծանր բեռը: Երբ դու հաղթես, ես կուրախանամ ու կցնծամ քեզ հետ:

Միա'կս, քնքու'շս, ես այդտեղ եմ, քեզ հետ` տե'ս, բաբախող քո սրտում եմ ես: Միշտ քեզ հետ եմ... Մինչև վերջին շունչս, սրտիս վերջին բաբախյունը, քո կողքին եմ մինչև մահվան մահն ու երկրի կանգ առնելը, մինչև ժամանակի ավարտը... Դու իմ ամեն ինչն ես, ասպե'տս... Միա'կս, սիրում եմ քեզ...

Աղբյուր՝ http://astgh-starlight.blogspot.com/2012/03/blog-post.h...
 
view 9549 | date 3.0/2 | date ՍԵՐ, սիրահարվածություն, մտքեր, խոստովանություն, հարաբերություններ, մտորումներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել