Կիրակի, 22 Դեկ 24, 11:39

Կյանքը դա անընդհատ կատարվող փոփոխություն է: Երբ շարժումը կանգ է առնում, մարդը ծերանում է և մահանում: Ա. Մորուա

Գլխավոր » Բլոգեր » Գեղեցիկ և առողջ » Ճիշտ հագեցրեք ծարավը
Ճիշտ հագեցրեք ծարավը
Գեղեցիկ և առողջ | 07 Սեպ 14 10:22

Ճիշտ հագեցրեք ծարավը
Ինչի՞ համար են բոլոր հնարավոր ըմպելիքները, եթե կարելի է ծարավը հագեցնել սովորական ջրով: Սակայն որպեսզի օրգանիզմի խոնավությունն ավելի հեշտ պահպանվի, ընպելիքը պետք է լուծվող հանքային աղեր պարունակի: Հենց դրա համար էլ շոգին բժիշկները խորհուրդ են տալիս խմել թեթևակի աղի կամ թթվաշ հեղուկ, ոչ թե քաղցրահամ ջուր: Բացի այդ գոյություն ունի նաև "կեղծ ծարավ" հասկացությունը, դա անհատական զգացում է, որը հիմնականում առաջանում հոգեբանական պատճառներով, ոչ թե իսկապես ջրի պակասությունից: Նման ծարավի զգացումից ազատվել դժվար է, և մարդն սկսում է ավելի շատ ջուր խմել, քան իրոք պահանջվում է: Տոթ "աշխատանքային կեսօրին" ծարավը հագեցնելու համար ստիպված տարբեր ըմպելիքների օգնությանն ենք դիմում: Օրգանիզմի ջրային պաշարը լրացնելու լավագույն միջոցներից է թեյը, հատկապես՝ կանաչ թեյը: Մաքուր ջրի հետ համեմատած՝ դրա պահանջարկը կրկնակի քիչ է, սև թեյինը՝ եռակի քիչ:
Խոնավության հետ մեկտեղ օրգանիզմը մեծ քանակությամբ հանքային նյութեր է կորցնում: Բոլորից հեշտ օրգանիզմից դուրս են գալիս կալիումի միացությունները, ինչը վատ է անրադառնում սրտի աշխատանքի վրա: Դրա համար էլ տոթին սրտի նոպաներ հաճախակի են լինում: Ամառվա տոթին սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում կալիումի աղ պարունակող ըմպելիքներ օգտագործել, օրինակ՝ բալի հյութ:
  • Հյութեր և նեկտարներ
Մրգերի և բանջարեղենի բնական, թարմ հյութերի օգտակար հատկությունների մասին գիտեն բոլորը: Ծարավն ամենից լավ հագեցնում են բալի, սալորի, շլորի, հոնի հյութերը: Այս հյութերն օգնում են միանգամից "երկու նապաստակ խփել", և՛ ծարավը հագեցնել, և՛ վիտամիններ, օրգանական թթուներ, հանքային աղեր ստանալ: Այսպես, օրինակ, վիտամին C-ի օրվա պահանջը լրացնելու համար բավական է սև հաղարջի կամ չիչխանի կես բաժակ հյութը, օրգանական թթուների պահանջը բավարարելու համար 1 բաժակ բալի հյութը:
Առանց պտղամսի հյութերը լինում են "վճիտ" և "պղտոր": Վերջիններս իրենց սննդարար հատկություններով ավելի օգտակար են, չնայած արտաքին տեսքն այնքան էլ գրավիչ չէ:
Պտղամսով հյութերը ոչ միայն հյութ են պարունակում այլև ջրի մեջ չլուծվող նյութեր՝ բջջանյութ, պեկտին, ճարպալույծ վիտամիններ, այդ պատճառով էլ դրանց արժեք ավելի բարձր է:Որպես կանոն, բնական մրգահյութերի մեջ դրանց պարունակությունը չի գերազանցում 45 տոկոսը: A և E ճարպալույծ վիտամիններ պարունակող մրգերից և բանջարեղեններից, օրինակ, դեղձից, ծիրանից, գազարից և այլն, միայն պտղամսով հյութեր են պատրաստում:
  • Հանքային ջրեր
Հանքային ջրերի բուժիչ հատկություններին ծանոթ էին դեռ Հին Հունաստանում և Հռոմում: Բնական ծագում ունեցող ջրերը մեծ քանակությամբ հանքային աղեր են պարունակում: Շատերի համար հանքային ջուրը գերադասելի թարմացնող հեղուկ է: Աղի համ ունենալով՝ այն հիանալիորեն հագեցնում է ծարավը, խթանում ախորժակը, վերացնում հոգնածությունը:
  • Գազավորված ըմպելիքներ
Բոլոր ժամանակակից գազավորված ըմպելիքների նախատիպը լիմոնադն էր, որը պատրաստում էին՝ իրար խառնելով մի քիչ շաքար, ցիտրուսային մրգերի կեղևի սպիրտային թուրմը և ջրով բացած հյութը: Ի դեպ, "Կոլայի" նման ըմպելիքները սկզբում նույնպես բնական հումքից՝ կոլա տեսակի ընկույզի թուրմից էին պատրաստում, որը հարուստ է կոֆեինով և թեոբրոմինով: Իսկ այսօր արդեն նման ըմպելիքներ գտնելը դժվար է, որովհետև դրանցում ավելացնում են սննդի մեջ օգտագործվող ներկանյութեր և բուրավետ նյութեր:
Թերևս միակ դրական նորամուծությունը շաքարի փոխարինիչների՝ սորբիտի, ասպարտամի կամ քսիլիտի օգտագործումն է: Դա նվազեցնում է գազավորված ըմպելիքների կալորիականությունը, որը շատ կարևոր է ոչ միայն ժամանակակից մարդու, այլև դիաբետով հիվանդ մարդկանց համար:
Նշենք նաև, որ այս բոլոր հավելումները պաշտոնապես թույլատրված են օգտագործման համար:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6532 | date 5.0/2 | date առողջություն, խորհուրդներ, օգտակար

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել