Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին... Թոմաս Էդիսոն
Մի անգամ մի մարդ դիմում է իմաստունին խորհուրդ ստանալու համար. -Ես ու կինս այլևս չենք զգում միմյանց նկատմամբ այն սերը, որը կար մի ժամանակ: Երևի ես նրան այլևս չեմ սիրում, վախենամ նա ևս: Ի՞նչ անեմ: -Սիրեք նրան: -Բայց ես ասում եմ, որ ոչ մի զգացմունք չի մնացել: -Դա լավ առիթ է, որ կրկին սիրեք նրան:
Իր մահից առաջ Ալեքսանդր Մակենդոնացին կանչում է բանակի գլխավոր հրամանատարին և նրան հայտնում իր երեք ցանկությունները, որոնք հրամանատարը պետք է հետևի, որ ի կատար ածվեն նրա մահից հետո: Նախ` նա հանձնարարեց, որ իր դին իրենց ձեռքերի վրա տանեն ժամանակի լավագույն բժիշկները: Նրա երկրորդ ցանկությունն այն էր...
Ինչքա՞ն կարող է հավն ապրել առանց գլխի: Մոտավորապես 2 տարի, բայց սա դեռ ընդամենը մեկ դեպք է եղել: Սեպտեմբերի 10-ին՝ 1945թ-ին, ամերիկացի ֆերմերը կտրեց ողջ աքլորի գլուխը, բայց վերջինս կենդանի մնաց: Մայքը (այդպես անվանել էին հավին) դարձավ իր ժամանակների հայտնի "դեմքերից": Հավի տերը՝ Լլոյդ Օլսենը, 25 ցենտ էր վերցնում յուրաքանչյուրից...
Կնոջ աչքերի կախարդիչ տեսքն ապահովելու համար մեծ դեր է խաղում ոչ միայն թարթիչների սևաներկի որակը, այլև նրա խոզանակի ձևը: Կոր խոզանակն օգնում է մի քանի րոպեում գեղեցիկ տեսք հաղորդել շատ ուղիղ թարթիչներին: Ներկում է փոքր և չերևացող թարթիչները` դրանք ավելի խիտ դարձնելով: Հովհարաձև խոզանակը սանրում է և առանձնացնում թարթիչները:
Իհարկե, պետք չէ դատողություններ անել տղամարդու մասին պարզապես ձեռքի կամ գլխի մեկ շարժումից, բայց ոչ վերբալ նշանը երբեմն իրոք կարող է հուշել շատ բաներ: Ուղղում է փողկապը, շոյում է մազերը, ներս է քաշում փորը և ուղղում է ուսերը: Այս դեպքում տղամարդն ակնհայտորեն հետաքրքրված է իր զրուցակից կնոջով ու ուզում է նրան դուր գալ:
Որպես կանոն, բոլոր երեխաներն էլ սիրում են հեռուստացույց դիտել, սակայն հաճախ նրանց սերը հեռուստացույցի նկատմամբ առաջ է բերում մի շարք խնդիրներ: Առաջինն անհանգստացնում է այն, որ երեխան, դիտելով և սարսափելով էկրանային բռնություններից, երկար ժամանակ չի կարողանում քնել և դեռ ավելին՝ երազում տեսնում է մղձավանջներ: Սովորաբար նման դեպքերը տեղի են ունենում մինչև 6 տարեկան հասակում:
Մեր կյանքում հայտնվող յուրաքանչյուր մարդ ուսուցիչ է: Ոմանք մեզ սովորեցնում են լինել ավելի ուժեղ, ոմանք՝ ավելի իմաստուն, ոմանք սովորեցնում են ներել, ոմանք էլ սովորեցնում են երջանիկ լինել և ուրախանալ ամեն օրվա համար: Ինչ-որ մեկն էլ ընդհանրապես չի սովորեցնում՝ ուղղակի կոտրում է մեզ, սակայն դրանից էլ մենք փորձ ենք ձեռք բերում:
IBM ընկերության ղեկավար Թոմ Ուոթսոնը հարցնում է ներդրող Ռոս Պերրոյին. _Լսիր Ռոս, եթե դու մնայիր մեզ մոտ, ի՞նչ պաշտոնի հիմա հասած կլինեիր: _Երևի կլինեի միջին օղակի մենեջերներից մեկը, դրա համար որոշեցի շուտ հեռանամ և սկսեմ սեփական գործս, քանի որ կյանքը մեծ ընկերությունում նման է երկար սպագետիի վերջը չի երևում, - պատասխանում է Պերրոն:
Դասական տնտեսագիտության վառ ներկայացուցիչ, փիլիսոփա շոտլանդացի տնտեսագետ Ադամ Սմիթը ծնվել է 1723թ.-ի հունիսի 16-ին: Հայրը մահացել է դեռ նրա ծննդից առաջ: Մայրը նրան տվել է լավ դաստիարակություն և նրա աշխարհայացքի վրա մեծ ազդեցություն ունեցել: 14 տարեկանում Սմիթն իր հայրենի փոքրիկ քաղաքից տեղափոխվել է Գլազգո և տեղի համալսարանում ուսումնասիրել մաթեմատիկա և փիլիսոփայություն:
Երեք թիթեռներ, մոտենալով վառվող մոմի, սկսեցին քննարկել կրակի բնույթը: Նրանցից մեկը, մոտենալով կրակին, վերադարձավ ու ասաց. - Կրակը լույս է տալիս: Մյուսը ավելի մոտ գնաց կրակին ու այրեց թևը: Վերադառնալով` նա ասաց. - Կրակն այրում է: Երրորդը շատ-շատ մոտ գնաց, կրակի մեջ անհետացավ ու չվերադարձավ:
Տեխնոլոգիաների զարգանալուն զուգընթաց, երբ հայտնվեցին էլեկտրոնային գրքերը, հետզհետե երկրորդ պլան մղվեցին ավանդական գրքերը: Ուսումնական հաստատություններում, սակայն, գրադարաները միշտ եղել են այն վայրերը, ուր գնում են հանգստություն փնտրողները, որտեղ կարելի է կենտրոնանալ նոր գիտելիքներ ստանալու համար:
Վաղուց հայտնի պնդումը այն մասին, որ հեռուստացույցի դիմաց չափից ավելի ժամանակ անցկացնելը վնասակար է առողջությանը, հաստատվել է փաստերով: Գերմանացի նյարդաբանը եկել է այն եզրակացության, որ տարեկան 20 հազար գերմանացի է մահանում հեռուստատեսությամբ չափազանց հրապուրվելու հետևանքով:
Թեյի փաթեթիկը աշխարհ է եկել պատահականության շնորհիվ: Դա տեղի ունեցավ 1904 թվականին Նյու Յորքում սուրճի և թեյի վաճառքով զբաղվող Թոմաս Սալիվանի շնորհիվ: Այն ժամանակ ներմուծողներն իրենց ապրանքի նմուշները պատվիրատուներին (խոշոր ռեստորաններ, խանութներ) առաքում էին մետաղյա տարաներով: Տնտեսվար Սալիվանը որոշեց, որ դա շահավետ չէ:
Բոլորս էլ ցանկանում ենք տուն վերադառնալուն պես զգալ մեզ ինչպես անվտանգ ու խաղաղ նավահանգստում, ուր մեզ սպասում են և սիրում, հասկանում ու գնահատում: Սակայն արդյոք իրականում այդպե՞ս է մեր ընտանիքներում, և ի՞նչ կարելի է անել հակառակ պարագայում… Նախևառաջ հարկավոր է ներողամիտ լինել միմյանց նկատմամբ, սիրելիների հանդեպ առավել համբերատար գտնվել:
Վերջին հաշվով ամենակարևորը ինքդ քեզ ու սիրելիներիդ հետ ազնիվ լինելն է ու շատ աշխատելը: Նա, ով այսօր կա, վաղը չի լինելու: Դե, համարձակ, պայքարի: Կատարելագործի ու զարգացրու տաղանդդ: Եղիր լավագույնը նրանում, ինչով զբաղվում ես: Իմացիր ավելին քո ոլորտում, քան ապրողներից որևէ մեկը: Քեզ ներկայացնելու համար օգտագործիր տարբեր միջոցները` լինեն դրանք գրքեր կամ էլ հատակը` պարելու համար, կամ ջուրը` լողալու համար: