Շաբաթ, 23 Նոյ 24, 13:20

Մարդու սիրտը տանող ամենակարճ ճանապարհն է՝ խոսել նրա հետ այն մասին, ինչը նա գնահատում է ամենից շատ: Դեյլ Քառնեգի

Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ » Երեխաների պատասխանները. ի՞նչ է սերը
Երեխաների պատասխանները. ի՞նչ է սերը
Մտորումներ | 21 Փետր 15 15:36

Երեխաների պատասխանները. ի՞նչ է սերը
Ի՞նչ է սերը. այս հարցին դժվարանում են պատասխանել նույնիսկ սիրահարվածները, սակայն երեխաները շատ ավելի լավ գիտեն, թե ինչ է սերը: Այս մասին հաղորդում է ofigenno.cc-ն:

Հոգեբանները հետաքրքիր փորձ են անցկացրել` խնդրելով 4-ից 8 տարեկան երեխաներին՝ պատասխանել «Ի՞նչ է սերը» հարցին: Պատասխանները շատ անսպասելի և զարմանալիորեն խորիմաստ են ստացվել:

Եթե չես սիրում, երբեք չպետք է ասես՝ «Ես քեզ սիրում եմ», սակայն երբ սիրում ես , պետք է այդ մասին ասես անընդհատ. մարդիկ մոռանում են: Ջեսիկա, 8 տարեկան

Սերն այն է, երբ սեփական շունիկդ լիզում է դեմքդ նույնիսկ այն բանից հետո, երբ նրան ողջ օրը մենակ ես թողել: Մերի Էնն, 4 տարեկան

Սերն այն է, երբ մայրիկը տեսնում է հայրիկին ամբողջությամբ քրտինքի մեջ կորած և կեղտոտված, բայց միևնույն է՝ ասում է, որ նա ավելի գեղեցիկ է, քան Ռոբերտ Ռեդֆորդը: Քրիս, 7 տարեկան

Սերն այն է, երբ դու տղային ասում ես, որ քեզ դուր է գալիս նրա վերնաշապիկը, և նա այն կրում է ամեն օր: Նոել, 7 տարեկան

Սերն այն է, երբ իմ մայրիկը սուրճ է պատրաստում հայրիկիս համար և վրայից մի կում փռթացնում է, որպեսզի համոզվի, որ այն համեղ է ստացվել: Դենի, 7 տարեկան

Սերն այն է, ինչը ստիպում է քեզ ժպտալ, երբ հոգնած ես: Տերրի, 4 տարեկան

Սերն այն է, երբ սնվելու համար որևէ վայր ես գնում և քո տապակած կարտոֆիլի մեծ մասը տալիս ես ինչ -որ մեկին՝ դրա դիմաց ոչինչ չպահանջելով: Կրիսսի, 6 տարեկան

Եթե ինչ որ մեկը սիրում է քեզ, նա առանձնահատուկ է արտասանում քո անունը: Բիլլի, 4 տարեկան

Երբ իմ տատիկը հիվանդացավ հոդաբորբով, նա չէր կարողանում այլևս կռանալ և ներկել ոտքի եղունգները, իսկ իմ պապիկը օգնում էր նրան այդ հարցում, նույնիսկ երբ նրա ձեռքերը հիվանդ էին հոդաբորբով: Դա սերն է: Ռեբեկա, 6 տարեկան:

Աղբյուր՝ http://www.tert.am/am/
 
view 9230 | date 5.0/1 | date հարաբերություններ, երեխաներ, մտքեր, ՍԵՐ, մտորումներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել