Լույս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու, լուսավորի՛ր մեղքերով խավարյալիս, բա՛ց իմ սրտի աչքերը և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղով ու սիրով: Առաջնորդի՛ր ինձ, Տե՛ր, նեղ և նուրբ ճանապարհով, ինչպես առաջնորդեցիր Քո սուրբերին և զորացրո՛ւ ինձ տկարությունից՝ ժուժկալությամբ, համբերությամբ և ջերմեռանդ սրտով գնալու Քո ճանապարհով:
Հին օրերում վաճառականները տառապում էին ճանապարհային պատահարների արդյունքում կրած կորուստներից: Առևտրի զարգացման հետ համընթաց ավազակային հարձակումների թիվը միայն ավելանում էր: Վերջապես գտնվեց մի միջոց, որը ավելի դյուրին դարձրեց վճարումները և կանխիկ դրամի տեղափոխումը:
Դուք արդեն ուզում եք մի քիչ նիհարել: Ընտրել եք հարմար սննդակարգ կամ պարզապես որոշել եք կրճատել օրվա սննդաբաժինն ու սահմանափակել ուտելիքը: Սակայն արդեն հաջորդ օրն իսկ ձեզ սկսում է տանջել սովածության անտանելի զգացումը, պատճառը, որը շատերին է ստիպում հրաժարվել նիհարելու կամ օրգանիզմը բեռնաթափելու բարի մտադրությունից:
Ճապոնացի գիտնականներն ապացուցել են, որ երկուշաբթին ծանր օր է: Ըստ գիտնականների տվյալների, երկուշաբթի առավոտյան աշխատանքը կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ: Ճապոնացի գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ երկուշաբթի առավոտյան սրտային նոպաների և կաթվածների թիվն զգալի աճում է:
Աշխարհում ամենաարդարը խելքն է բաժանվել։ Մինչ օրս ոչ ոք չի դժգոհել, որ այդ կապակցությամբ իր հանդեպ անարդար են վարվել։ Ռենե Դեկարտ | Եթե դու կարողանում ես տեսնել գեղեցիկը, դա միայն այն պատճառով, որ այդ գեղեցիկը դու կրում ես քո ներսում: Աշխարհը նման է հայելու, որում յուրաքանչյուրը տեսնում է իր սեփական արտապատկերումը: Պաոլո Կոելո
Օրական մեկ թուրինջ կերեք, դա նշանակալիորեն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և, որպես հետևանք, սիրտ - անոթային հիվանդությունների վտանգը: Ճիշտ է, այն մի քիչ դառնահամ է, բայց հանուն առողջության կարելի է դիմանալ: Նման խորհուրդ են տալիս Երուսաղեմի համալսարանի իսրայելցի գիտնականները:
Մեզ համար ամենասովորական առարկաները երբեմն այնպիսի գործառույթներ են ունենում, որ մենք պատկերացում անգամ չունենք: Ահա համակարգչային մկնիկի մի քանի ոչ այնքան հայտնի գործառույթներ: Տեքստի հատվածների ընդգծում. բոլորս էլ գիտենք, որ տեքստի ընդգծման համար պետք է սեղմել մկնիկի ձախ կոճակը և...
Մի մարդ մահանում է: Նրա հետ մահանում է նաև իր շունը: Եվ ահա մարդու հոգին կանգնած է «Դրախտ» մակագրությամբ դարպասի մոտ, և կողքին կանգնած է շան հոգին: Դարպասի վրա նա մեկ այլ գրություն է տեսնում. «Շների մուտքն արգելված է»: Մարդը դարպասներից ներս չի մտնում և իր շան հետ անցնում է առաջ:
Փորձագետները պարզել են, թե ինչից է կախված երջանիկ լինելու զգացողությունը: Նրանք պարզել են, որ երջանիկ լինելու զգացողությունը մեծապես կախված է ցերեկային ժամերին քնելուց: Այն մարդիկ, ովքեր քնում են ցերեկը, իրենց ավելի երջանիկ են զգում: Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:
Շատ կանանց թվում է, թե մազերը խնամելու համար բավական է շաբաթական մեկ անգամ այցելել վարսահարդարին և վերջ: Իրականում մենք բավական շատ սխալներ ենք թույլ տալիս մազերի խնամքի հարցերում. չենք ուզում սանրել մազերը, չափազանց շատ ենք կենտրոնանում դրանք մաքրելու վրա, լվանում ենք մազերը տաք ջրով...
Մի անգամ Սթիվ Ջոբսը ելույթ էր ունենում համալսարանում: Դահլիճում այդ ժամանակ նստած էր նրա ապագա կինը: Ջոբսը հավանում է նրան միանգամից և մոտենում է ելույթից հետո: Կինը տալիս է Ջոբսին իր հեռախոսահամարը: Հենց նույն օրը Սթիվը հրավիրում է նրան ընթրիքի, բայց կինը պլանավորած հանդիպում ուներ:
Դու կարող ես նրա համար ո՛չ առաջինը, ո՛չ վերջինը և ո՛չ էլ միակը լինել. նա սիրել է նախքան նորից սիրելը։ Բայց նա հիմա քեզ է սիրում, ուրեմն ի՞նչն այն չէ… Նա կատարյալ չէ, չէ՞ որ դու էլ, և դուք երկուսդ էլ միասին երբեք կատարյալ չեք լինի։ Իսկ եթե նա քեզ ստիպում է ծիծաղել, ավելին, նա քեզ հնարավորություն է տալիս սխալներ գործելու, իր կողքին լինելու և իրեն տալու այն, ինչ կարող ես։
— Я вернулась, чтобы сказать, что ты ненормальный, хам, женоненавистник, грубиян и мужлан! — А кроме этого? — Ты еще и хвастун. — Понял. Ты в меня влюбилась.
Զույգ սեռերի փոխադարձ հարաբերությանը նման ինչ-որ բան կա նաև առանձին մարդու մեջ, այն է՝ կամքի և մտքի հարաբերությունը (կամ, ինչպես ասում են, սրտի և գլխի) - դրանք տղամարդն ու կինն են. նրանց միջև բանը միշտ սերն է, բեղմնավորումը, հղիությունը։ Եվ լա՛վ հիշեք, սիրտը այստեղ տղամարդն է, իսկ գլուխը՝ կինը։ Ֆրիդրիխ Նիցշե
Նա մեր ժամանակների ամենահարգված մարդկանցից մեկն է, քաղաքական և հոգևոր առաջնորդը: Նա ընդամենը երկու տարեկան էր, երբ նրան հռչակեցին թվով 14-րդ Դալայ-Լամա: Դալայ-Լաման Տիբեթի, Մոնղոլիայի, Բուրյաթիի և բազմաթիվ այլ շրջանների բուդդիստների հոգևոր առաջնորդն է: 1989 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: 2006-ին ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ: