Երեքշաբթի, 19 Մարտ 24, 06:02
094 91 93 23
095 91 95 25

Այս աշխարհում ոչնչում չի կարելի վստահ համոզված լինել, բացառությամբ մահի և հարկերի: Բ. Ֆրանկլինը

Գլխավոր » Բլոգեր » Օգտվողի բլոգը [ADMIN-S (28)]

1 2 »
Սիրո հայտնագործությունը
Որքան էլ գիտությունը նորանոր հայտնագործություններ ու բացահայտումներ անի, երբեք չի կարողանա ստեղծել ամենակարևոր բաներն աշխարհում՝ զգացմունքները ու մարդկային հոգին և երբեք չի կարողանա անել Սիրո հայտնագործությունը: Սերը վաղուց պատենտավորված է, այն միայն ու միայն սրտի հայտնագործությունն է…

Աշխարհի ամենաբարձր հյուրանոցները. The Telegraph
Բրիտանական The Telegraph պարբերականը ծավալուն ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցները, որոնց մեծ մասը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, մասնավորապես՝ Դուբայում։ Այսպիսով՝ աշխարհի ամենաբարձր հյուրանոցների վարկանիշային աղյուսակը գլխավորում է անցյալ ամիս Դուբայում իր դռներն այցելուների առաջ բացած J W Marriott Marquis հյուրանոցը։

Մարդկանց երջանկության ձգտումը նրանց բերում է մենակության
Եթե մարդ իսկապես ցանկանում է երջանիկ լինել, նա պետք է նվազագույնս կենտրոնացած լինի այդ մտքի վրա: Մասնագետները նշում են, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են երջանիկ լինել, ամբողջ կյանքի ընթացքում իրենց դժբախտ և միայնակ են զգում: Երջանիկ լինելու անհաղթահարելի ցանկությունը ավելի հաճախ կարող է բերել հիասթափության և միայնակության, քան երջանկության:

10 պատվիրան գործարարներին
Չմոռանալով հանապազօրյա հացը` պետք է հիշել հոգևորի մասին: Չմոռանալով անձնական բարեկեցությունը` պետք է հոգ տանել մերձավորի բարեկեցության, հասարակության և Հայրենիքի բարգավաճման համար: Հարստությունն ինքանպատակ չէ: Այն պետք է անհատի և ժողովրդի համար ծառայի՝ արժանապատիվ կյանք ստեղծելուն:

Գրավչությունը սիրո նախերգանքն է
Երբեմն սերը ծնվում է մեկ ակնթարթում, երբ չգիտես անհրաժեշտաբար, թե պատահաբար հանդիպում են երկու հայացքներ, երբեմն էլ սերն առաջանում է բազմաթիվ հանդիպումներից հետո... Ամեն դեպքում, հենց այնպես ոչինչ չի լինում. Սերն առաջանում է փոխադարձ գրավչության հիման վրա: Որոշ մարդիկ` ծանոթ, թե անծանոթ, մեզ համար հաճելի են, գրավիչ կամ համակրելի, իսկ այլ մարդիկ, ընդհակառակը, տհաճ են ու վանող:

Արմատներ և ճյուղեր
Ձգտիր թափանցել դեպի արմատները և մի մտահոգվիր ճյուղերի մասին, քանզի օրերից մի օր, առանց բարդության կհասնես նաև ճյուղերին:

Եթե չտիրապետես հիմքերին, ինչքան էլ սովորես, վերև չես բարձրանա: Ամեն ինչ պետք է սկսել հիմքից:

Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է
Բոլոր ժամանակների մեծագույն հայ պոետ Պարույր Ռաֆայելի Ղազարյանը (հայտնի է իր գրական` Պարույր Սևակ անվամբ) ծնվել է 1924թ. հունվարի 24-ին` Արարատի մարզի Չանախչի` ներկայիս Զանգակատուն գյուղում: Այսօր նա կդառնար 88 տարեկան...

"Տնտեսական ազատության ինդեքս". Հայաստանը 38-րդն է
Ամերիկյան Heritage հիմնադրամը և Wall Street Journal թերթը ներկայացրել են աշխարհի ամենաազատ տնտեսական տարածքով երկրների վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորում է Հոնգկոնգը, որի "Տնտեսական ազատության ինդեքսը" 100 հնարավորից գնահատվել է 89.3: Երկրորդը Սինգապուրն է` 88 միավորով: Առաջատար հնգյակում են նաև Ավստրալիան, Նոր Զելանդիան և Շվեյցարիան: Լավագույն տասնյակը եզրափակում է ԱՄՆ-ը:

Քնած նավակում. առակ
Տարիներ առաջ Նիագարա ջրվեժի մոտ մի երիտասարդ էր աշխատում որպես ուղեկցորդ: Մի օր անելու ոչինչ չունենալով նա կապեց իր նավակը ջրվեժի վերևում և պառկեց դրա մեջ հանգստանալու: Հոսանքից օրորվելով նա քուն մտավ: Ճոճվելով հոսանքից նավակը վերջնականորեն արձակվեց և սկսեց ընթանալ հոսանքն ի վար: Դիտորդները, որոնք ափին էին, տեսնելով մեծ վտանգը, բղավեցին բարձրաձայն, որ արթնացնեին նրան: Նա դեռ քնած արագորեն սլանում էր դեպ ջրվեժը:

Ընտանեկան երջանկության բանաձևը ըստ հոգեբանների և մաթեմատիկոսների
Գիտնականները կազմել են մաթեմատիկական մոդել, որը զարմանալիորեն անսխալ հաշվում է, թե որ ամուսնություններն են ամուր և որոնք` ոչ: Բանաձևը, որ մշակել է գիտնականների մի խումբ (մեկ հոգեբանության և երկու մաթեմատիկայի մասնագետներ) թույլ է տալիս 94%-անոց ճշտությամբ որոշել, թե որ ամուսնական զույգերը կլինեն միասին և հակառակը: Ջոն Գոտմանը` Սիեթլ քաղաքի Վաշինգտոնյան համալսարանի հոգեբանը ասում է, որ մի քանի թվաբանական գործողությունների միջոցով կարելի է պարզել ամուսնության երջանիկ կամ "դժբախտ" լինելը:

Երջանիկ կանանց գաղտնիքները
Ինչպես պնդում են սոցիոլոգները, ողջ աշխարհում բարձրագույն կրթությամբ բազմաթիվ երիտասարդ գեղեցկուհիներ տառապում են միայնությունից այն դեպքում, երբ ոչ այնքան արտահայտված գեղեցկությամբ կանայք վայելում են իրենց ընտանեկան անդորրը սիրելիի հետ ողջ կյանքում: Այնպես որ, եթե մտածում եք' «ինչպե՞ս նա ինձնից գնաց այդ կոկորդիլոսի մոտ», հարկ կա Ձեզ բացատրելու, որ տղամարդկանց միայն գեղեցկությունը չի անհանգստացնում:

Խանութներով շրջելն ազատում է սթրեսից
Եթե ոմանց բառը ոչինչ չհուշեց, տեղեկացնենք, որ խոսքը գնումներ կատարելու եղանակով վատ տրամադրությունը ցրելու մասին է: Ինչպես հավաստում են հոգեբանները, խանութներում, տոնավաճառներում շրջելը և տարբեր ապրանքներ ձեռք բերելը վանում են սթրեսները, ընկճախտը և կտրուկ բարձրացնում օրգանիզմի կենսական ուժը: Մի շարք եվրոպական հոգեթերապևտներ իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս շրջել խանութներում, ընդ որում բոլորովին էական չէ, թե ինչ կգնեն` հագուստ, գիրք, օծանելիք, թե ոչ մի բան: Ինչպես հավաստել են այս խորհրդին հետևած մարդիկ, իրենք տուն են վերադարձել բարձր տրամադրությամբ:

Նոր հետաքրքիր փաստեր սիրո մասին
Գիտնականները կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունների մասին բազմաթիվ հետազոտություններ են կատարում, և արդյունքները անհավանական են: Ծանոթացիր վերջին բացահայտումներին. բավական նոր ուհետաքրքիր բաներ կգտնես:
Մարմինդ ավելի շուտ է սիրահարվում, քան ուղեղդ: Մարդկանց մեծ մասը կարծում է, որ սիրահարվելը զգացմունքային ճանապարհորդություն է, որը ժամանակ է պահանջում: Մինչդեռ քո մարմինը շատ ավելի արագ է արձագանքում:

Հայաստանի բանալին հայոց լեզուն է...
Հազար ինը հարյուր քառասունվեցին մենք Բեյրութ կապրեինք, հայրս առաջին անգամն ըլլալով Հայաստան պիտի երթար: "Հայկարամ, - ըսավ ինձ, - ի՞նչ բերեմ քեզ Հայաստանեն": "Հայաստանի բալանին բեր", - ըսի ես, որ հազիվ չորս տարեկան էի: Երբ հայրս ետ եկավ, իսկույն հարցրի՝ "բերի՞ր": "Բերի", ըսավ հայրս ու ինձի մեկնեց մեր ընատնեկան լուսանկարը, ուր ես էի, հայրս, մայրս:

Цитаты миллионеров: 5 бесценных советов
Цитаты миллионеров: 5 бесценных советов, которые помогут Вам изменить свою жизнь в лучшую сторону
1. Действуйте незамедлительно! Если вы хотите сделать что-то великое в один прекрасный день, помните: один прекрасный день — это сегодня. Джордж Лукас

1-15 16-28
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել