Կիրակի, 22 Դեկ 24, 06:29

Հիմնական բանաձևը հաջողության հասնելու համար, իմանալ, թե ինչպես շփվել մարդկանց հետ... Թ. Ռուզվելտ

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » 6 պարզ միջոց՝ ամուսնությունը երջանիկ դարձնելու համար
6 պարզ միջոց՝ ամուսնությունը երջանիկ դարձնելու համար

6 պարզ միջոց՝ ամուսնությունը երջանիկ դարձնելու համար
Գաղտնիք չէ, որ ամուսնական կյանքը դժվար աշխատանք է, իսկ երջանիկ ամուսնությունն ամենօրյա ջանքեր է պահանջում: Ինչևէ, գոյություն ունեն պարզ միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր է պահպանել ամուսնության մեջ լավ հարաբերությունները և ստեղծել լիարժեք երջանիկ ընտանիք:

Առաջին հերթին, ոչ մի դեպքում չի կարելի քննադատել երկրորդ կեսի ծնողներին:

Երկրորդ՝ չի կարելի հրամաններ արձակել և կարծիքը հրամայական տոնով արտահայտել: Հարկավոր է զուգընկերոջը հնարավորություն տալ սեփական կարծիքն արտահայտելու և սեփական որոշումը կայացնելու, նույնիսկ եթե համոզված եք, որ 100%-ով ճիշտ եք:

Չի կարելի ամուսնության մեջ ամբողջ պատասխանատվությունը ստանձնել: Հարկավոր է սովորություն դարձնել հետաքրքրվել զուգընկերոջ կարծիքով և հիշել, որ երջանիկ ամուսնությունը ոչ միայն ընդհանուր հետաքրքրություններն են, այլև ընդհանուր պարտականությունները:

Ոչ մի դեպքում չի կարելի հիշել հին վիրավորանքները: Ներսում հավաքված վիրավորանքը ոչնչացնում է ոչ միայն հարաբերությունները, այլև սեփական առողջությունը:

Ոչ մի դեպքում չի կարելի ուրիշներին հաղորդել այն տեղեկությունները, որոնք վերաբերում են միայն ընտանիքին: Անձնական տեղեկատվության տարածումը անվստահություն է սերմանում զուգընկերների միջև:

Եվ վերջապես, ոչ մի դեպքում չի կարելի սպառնալ ամուսնալուծությամբ: Նույնիսկ զայրույթի պահին արտասանած «ամուսնալուծություն» բառը ավելացնում է դրա հավանականությունը:

Աղբյուր՝ http://blog.1in.am/blog/141878.html
 
view 9519 | date 4.0/3 | date հարաբերություններ, խորհուրդներ տղամարդկանց, խորհուրդներ, երջանկություն, երջանկության բանաձև, ընտանիք, խորհուրդներ կանանց, երջանկության գաղտնիքներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել