Մեր կասկածնե՞րը: Դրանք մեր դավաճաններն են: Նրանք ստիպում են մեզ կորցնել այն, ինչը մենք հավանաբար կարող էինք ունենալ, եթե չվախենայինք փորձել: Ուիլյամ Շեքսպիր
Գլխավոր » Բլոգեր » Համացանց » Facebook-ի նոր տվյալների մշակման կենտրոնը կաշխատի քամու էներգիայի միջոցով
Facebook-ի նոր տվյալների մշակման կենտրոնը կաշխատի քամու էներգիայի միջոցով
Ինչպես հաղորդում է ռուսական Газета.Ru կայքը, Facebook ընկերությունը որոշել է կառուցել նոր տվյալների մշակման կենտրոն, որը կաշխատի քամու էներգիայի շնորհիվ: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ իր 5-րդ տվյալների մշակման կենտրոնը նա կկառուցի ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ-Ուորտ քաղաքում: Նոր կենտրոնի տարածքը կզբաղեցնի մոտավորապես 46.5 հազար քառակուսի մետր տարածք: Սպասվում է որ նոր վերակառուցված կենտրոնը կլինի աշխարհում ամենամեծն ու ամենաժամանակակիցը, քանի որ այն կաշխատի ամբողջությամբ քամու էներգիայի շնորհիվ: Ընկերությունը նոր կենտրոնի կառուցման համար կծախսի մոտ $500 մլն դոլլար: Հիշեցնենք, որ սոցիալական ցանցը ներկայումս ունի գրանցված 1,4 մլրդ օգտատեր: