Հինգշաբթի, 08 Հնվ 26, 04:51

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Գեղեցիկ և առողջ » Ինչպես “խաբել” սովածությանը
Ինչպես “խաբել” սովածությանը
Գեղեցիկ և առողջ | Բլոգգեր` armeco-87 | 22 Հուլ 13 19:37

Ինչպես “խաբել” սովածությանը
Դուք արդեն ուզում եք մի քիչ նիհարել: Ընտրել եք հարմար սննդակարգ կամ պարզապես որոշել եք կրճատել օրվա սննդաբաժինն ու սահմանափակել ուտելիքը: Սակայն արդեն հաջորդ օրն իսկ ձեզ սկսում է տանջել սովածության անտանելի զգացումը, պատճառը, որը շատերին է ստիպում հրաժարվել նիհարելու կամ օրգանիզմը բեռնաթափելու բարի մտադրությունից:

Հնարավոր է արդյո՞ք հաղթահարել այդ դժվարությունը: Այո՛, հնարավոր է:

Սովածության տանջալի զգացումից ազատվել կարող եք հետևյալ կերպ.
• երբ արդեն հուսահատված վրա եք ընկնում սեղանին՝ պատրաստ խժռելու ամեն ինչ, մի՛ շտապեք: Նախ խմեք մի բաժակ հանքային ջուր, ուտելու ցանկությունը կարող է կորչել կամ առնվազն՝ թուլանալ:
• Ուտելիս մի՛ շտապեք, ծամեք դանդաղ: Բանն այն է, որ կշտանալու զգացողությունը միանգամից չի հայտնվում: Եվ մինչև ձեր օրգանիզմը գլխի ընկնի, որ ինքն արդեն կուշտ է, դուք կարող եք ուտելու չափն անցնել:
• Ուտելիքը դրեք փոքր ափսեի մեջ. այն ավելի մեծ կերևա, քան իրականում է: Իսկ երկնագույն ափսեն ի զորու է պակասեցնել քաղցի զգացումը:
• Աղ քիչ օգտագործեք: Աղի ճաշատեսակները ախորժակ են գրգռում:
• Յուղալի և սննդարար բան ուտելու ցանկությունը սովորաբար առաջանում է երեկոյան: Ուստի ավելի լավ է ցերեկը կուշտ ուտել: Դա ձեզ կազատի գիշերը շատ ուտելուց:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5630 | date 5.0/1 | date խորհուրդներ, առողջություն, օգտակար, դիետա, սովածություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել