Շաբաթ, 21 Դեկ 24, 19:06

Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ: Դմիտրի Իվանովիչ Պիսարևը

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » Ցանկանո՞ւմ եք հասնել նպատակներին: Սկսեք գործել
Ցանկանո՞ւմ եք հասնել նպատակներին: Սկսեք գործել
Խորհուրդներ | Բլոգգեր` ArmEco | 12 Հուլ 11 17:49

Ցանկանո՞ւմ եք հասնել նպատակներին: Սկսեք գործել
Ենթադրենք, դուք ունեք նպատակներ: Դուք ունե՞ք նպատակներ… Հույսով եմ` այո: Իսկ ի՞նչ նպատակներ են դրանք: Եթե ձեր նպատակները հստակ են, ապա վերցրեք թղթի մի կտոր և գրեք դրանք այդ թղթի վրա: Գրեցի՞ք: Շատ լավ, դա արդեն գովելի է: Իսկ եթե դժվարանում եք գրել կամ մտքներովդ ոչինչ չի անցնում, ուրեմն ձեր նպատակները այդքան էլ հստակ չեն: Հստակեցրեք դրանք: Դա շատ կարևոր է: Որպեսզի կարողանաք հասնել ձեր նպատակներին, դուք պետք է հստակ հասկանաք, թե դեպի ուր եք շարժվում:

Իսկ հիմա ամենակարևորը

Սկսեք գործել հենց հիմա: Կարևոր չէ, թե ժամը քանիսն է, կարևոր չէ, թե որտեղ եք դուք գտնվում, հենց հիմա արեք ինչ-որ բան, որը կմոտեցնի ձեզ ձեր նպատակներին: Հիշեք, ինչքան շատ եք դուք սպասում, ինչքան շատ եք ամեն ինչ հետաձգում, այնքան մեծ է հավանականությունը, որ ձեր ոգևորությունն ու մոտիվացիան վերջիվերջո կմարեն և դուք այդպես էլ ձեր նպատակներին չեք հասնի:

Մի տխուր բան եմ ուզում ասել: Երբեմն, երբ զրուցում եմ ինձանից ավելի տարիքով մարդկանց հետ, որոնք արդեն անցել են 50-ից 60-ի սահմանը, հաճախ լսում եմ հետևյալը.
«Կյանքը շատ կարճ է: Չես էլ հասցնում աչքերդ թարթել, երբ զգում ես, որ արդեն մեծացել ես: Ոնց որ երեկ լիներ, որ ես էլ քո տարիքին էի: Էէէէխ, նպատակներս չկարողացա իրականացնել: Հիմա արդեն ուշ է: Հույսով եմ` երեխաներս կկարողանան»:

Այդ պահերին սկսում եմ մտածել` միգուցե ինձ հետ է՞լ այդպես լինի: Միգուցե ես էլ ամեն ինչ այնքան ձգձգեմ, որ կամ մոտիվացիաս կորի, կամ տարիքս արդեն այն չլինի կամ էլ` մեկ ուրիշ պատճառ: Տրամադրությունս միանգամից ընկնում է: Չեմ ուզում, որ ինձ հետ էլ այդպես լինի: Այդ վիճակը տևում է մի քանի րոպե: Հետո կրկին ոգևորվում եմ` ինձ հետ հաստատ այդպես չի լինի: Ես ամեն ինչ կանեմ` իմ նպատակներին հասնելու համար: Արդեն անում եմ..

Սա եմ ուզում փոխանցել բոլորին: Անընդհատ գործեք: Մի հետաձգեք: Իրականում կյանքը կարճ չէ: Այն կարճ է միայն այն ժամանակ, երբ «դատարկ» ես ապրում այն: Դարձրեք ձեր կյանքը լեցուն: Ինչպես անե՞լ դա: Ամեն օր արեք փոքր ինչ-որ բան, որը մեկ քայլով մոտեցնում է ձեզ ձեր նպատակին: Կարևորը, որ դուք անեք դա պարբերաբար: Եթե ամեն օր առաջ եք շարժվում, ապա վերջիվերջո կգա մի օր, երբ կհասնեք ձեր նպատակին: Իսկ եթե ամեն ինչ անընդհատ հետաձգեք, նոր բան սկսելու համար սպասեք երկուշաբթի օրվան, կամ սպասեք, մինչև ձեր աշխատավարձը բարձրացնեն, կամ սպասեք, մինչև «երկիրը երկիր դառնա», ապա տարիները կանցնեն և մի օր էլ դուք կասեք. «Կյանքը շատ կարճ է: Չես էլ հասցնում աչքերդ թարթել, երբ զգում ես, որ արդեն մեծացել ես: Ոնց որ երեկ լիներ, որ ես էլ քո տարիքին էի: Էէէէխ, նպատակներս չկարողացա իրականացնել: Հիմա արդեն ուշ է: Հույսով եմ` երեխաներս կկարողանան»:

Աղբյուր՝ http://success.am/
 
view 8406 | date 4.9/12 | date խորհուրդներ, հաջողություն, օգտակար, նպատակ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել