Ուրբաթ, 13 Փետր 26, 13:46

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Տոներ և օրեր » Ամանոր 2016` Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի
Ամանոր 2016` Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի
Տոներ և օրեր | 06 Դեկ 15 17:30

Ամանոր 2016` Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի
2016 թվականը, արևելյան հորոսկոպի համաձայն, Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի է, ընդ որում կապիկն իր իրավունքների մեջ է մտնում ոչ թե հունվարի 1-ից, այլ փետրվարի 8-ից և տևելու է մինչև 2017 թվականի հունվարի 27-ը: Կապիկը հետաքրքիր կենդանի է, որն ինչ-որ առումով նման է մարդկանց: Նա խելացի է, հնարամիտ և միևնույն ժամանակ՝ անկանխատեսելի: Նա կարող է ինչպես ստեղծել, այնպես էլ՝ կործանել: Կապիկի տարում պետք է գործել վճռական՝ հույսը դնելով սեփական կամքի և ուժերի վրա. Կապիկը չի սիրում նրանց, ովքեր ձեռքերը ծալած7618384 սպասում են ինչ-որ բանի:

2016 թվականի գույնը կարմիրն է և նարնջագույնը: Հենց այս գույնի քարերը՝ ռուբին, նռնաքար, սաթ (янтарь), հաջողություն կբերեն մարդկանց: Կապիկի տարերքներից է նաև մետաղը, այնպես որ՝ գալիք տարի նախապատվությունը պետք է տալ մետաղյա իրերին:

2016 թվականը նահանջի տարի է, և աստղերը խորհուրդ են տալիս չշտապել ամուսնության հարցում: Այս առումով Կապիկը բավականին թեթևամիտ և անկայուն է: Միևնույն ժամանակ, գալիք տարին միայնակներին հնարավորություն կտա նոր հարաբերություններ սկսելու և սեր գտնելու:

Աշխատանքի և բիզնեսի տեսակետից 2016 թվականը կժպտա նրանց, ովքեր շատ կաշխատեն: Տարին բարեհաջող կլինի աշխատանքի և նույնիսկ մասնագիտության փոփոխության համար: Սակայն նրանք, ովքեր վստահ չեն իրենց ուժերում, ավելի լավ է չփորձեն նման բան անել:

Աղբյուր՝ http://fashionyan.com/2015/11/08/2016/
 
view 11263 | date 3.0/2 | date կապիկ, նոր տարի, 2016, ՏՈՆԵՐ, կապիկի տարի, ԱՄԱՆՈՐ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել