| | Մի անգամ մի րաբբունի հայտարարում է. - Կինը մարդ չէ: - Այդ դեպքում ի՞նչ կասեք տղամարդու մասին,- հարցնում են նրան: - Տղամարդը ևս մարդ չէ,- հնչում է պատասխանը: - Իսկ ո՞վ է մարդ, եթե ո՛չ կինը, ո՛չ տղամարդը: - Դուք ի՞նչ է, չե՞ք կարդացել: Սուրբ Գրքում պարզորոշ գրված է` Աստված ստեղծեց մարդուն` տղամարդուն և կնոջը: Միասին նրանք դառնում են մարդ: | 
| Հին ժամանակներում Աստված ստեղծեց 10 Ադամի: Նրանցից մեկը մշակում էր հողը, մյուսը հովիվ էր, երրորդը` ձկնորս... Որոշ ժամանակ անց տղաներն եկան հոր մոտ խնդրանքով. - Մենք ամեն ինչ ունենք, բայց ինչ-որ բան պակասում է, կյանքը ձանձրալի է... Աստված նրանց խմոր տվեց և ասաց. - Յուրաքանչյուրդ պատրաստեք կին ըստ ձեր նախասիրության` գեր, նիհար, բարձրահասակ կամ ցածրահասակ... | 
| Մի անգամ Շեռլոկ Հոլմսն ու բժիշկ Ուոթսոնը գնում են հանգստանալու: Նրանք բացում են իրենց վրանը, պառկում են վրանում և քնում: Մի քանի ժամ անց Շերլոկ Հոլմսը արթնանում է, նայում վերև և արթնացնում իր ընկերոջը: -Ուոթսոն, դու ինչ ես տեսնում,- հարցնում է Շերլոկ Հոլմսը: -Աստղալից երկինք,- պատասխանում է Ուոթսոնը: | 
| Արծիվը նստել էր ծառին. հանգստանում էր և ոչինչ չէր անում: Մի փոքր նապաստակ, տեսնելով արծիվին, հարցրեց. - Կարո՞ղ եմ ես էլ նստել, ինչպես դուք, և ոչինչ չանել:
 - Իհարկե, ինչու ոչ,- պատասխանեց վեջինս:
 Նապաստակը նստեց ծառի տակ և սկսեց հանգստանալ:
 | 
| Մի գործարար հարցազրույցի էր հրավիրել մի քանի մասնագետների՝ աշխատանքի ընդունելու համար: Նա թեստ էր մշակել, որտեղ ասվում էր, թե ինչի՞ է հավասար 2*2:
 | 
| Մի անգամ հանդիպեցին իդեալական տղամարդն ու իդեալական կինը: Նրանք ունեցան իդեալական ժամադրություններ, այնուհետև` իդեալական հարսանիք: Այդ իդեալական զույգն Ամանորի գիշերը որոշեց ավտոմեքենայով շրջագայել: Հանկարծ ճանապարհին հանդիպեցին Ձմեռ Պապին: Խեղճ Պապի մեքենան փչացել էր, և նա մնացել էր ճանապարհի մեջտեղը կանգնած: | 
 |