Շաբաթ, 21 Դեկ 24, 20:02

Այս աշխարհում ոչնչում չի կարելի վստահ համոզված լինել, բացառությամբ մահի և հարկերի: Բ. Ֆրանկլինը

Գլխավոր » Բեռնում » Տնտեսագիտություն / Այլ  

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՇԱՀՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՆԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

(Աշխատանքը բեռնելու համար գրանցվեք կամ մուտք գործեք կայք)

Չմոռանա՛ս տեղադրել նաև քո աշխատանքը.
...այն կարող է օգտակար լինել նրա համար,
ով այս աշխատանքը տեղադրել է քեզ համար...

19 Ապր 24, 18:00

Շուկայական տնտեսության պայմաններում ցանկացած առևտրային կազմակերպության գործունեության վերջնանպատակն առավելագույն շահույթի ստացումն է, որն այն երաշխիքն է, որն ապահովում է կազմակերպության գործունեության շարունակականությունը: Արտադրանքի իրացումից ստացվող շահույթը ենթակա է դիտարկման կարճաժամկետ և երկարաժամկետ թե՛ նախորդող, թե՛ հաջորդող ժամանակամիջոցներում, որը թույլ կտա կազմակերպությանն իրականացնել կանխատեսումներ և մշակել զարգացման ռազմավարություն: Այս հանգամանքն էլ պայմանավորել է թեմայի մշակվածության բավականին բարձր աստիճանը:
Ինչպես ցանկացած այլ տնտեսական երևույթ, այնպես էլ իրացումից շահույթն, անցնելով պատմական զարգացման որոշակի ուղի, զարգացել և հարմարվել է արդի տնտեսական միջավայրին: Տնտեսագիտական մտքի դասականների աշխատություններում իրացումից շահույթը մեկնաբանվել է որպես կապիտալի շրջանառության և առևտրային գործարքների արդյունք (Ա. Սմիթ) կամ արտադրանքի հավելագին, որը ձևավորվում է արտադրական գործընթացում ներգրավված աշխատանքային անձնակազմի գործունեության արդյունքում (Կ. Մարքս): Ժամանակակից ընկալումներով իրացումից շահույթն առևտրային կազմակերպության արտադրական և առևտրային գործունեության ֆինանսական հետևանքն է:
Ա. Հ. Սարգսյանը, Ա. Մ. Մարջանյանը, Ն. Ս. Օգանեզովան ևս իրացումից շահույթը բնորոշում են որպես կազմակերպության արտադրատնտեսական գործունեության հետևանք: Իրացումից շահույթն առևտրային կազմակերպության սեփական կապիտալի ավելացման հիմնական ռեսուրսներից մեկն է, որը թույլ է տալիս կազմակերպությանն ապագայում իրականացնել ընդլայնված վերարտադրություն, մասնակիցներին տրամադրել շահաբաժիններ և ձևավորել պահուստներ: Պահուստների ձևավորումը, որը նախկինում պարտադիր պահանջ էր առևտրային կազմակերպությունների համար, ներկայումս ինքնակամ բնույթ է կրում: Ի դեպ, Կարծում ենք, որ հաշվի առնելով արդի տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, տնտեսական, առողջապահական իրադրությունները, պետք է վերականգնվի օրենսդրական պահանջը պահուստային կապիտալի առկայության մասով, որը պետք է կազմի կուտակված շահույթի 15 – 20 %-ը: Սա արդյունավետ մեխանիզմ է ցանկացած իրավիճակում երկրի տնտեսությունը ցնցումներից զերծ պահելու համար:
Ա. Հ. Բայադյանն իր հեղինակությամբ «Ֆինանսական բացատրական բառարան» - ում արտադրանքի իրացումից շահույթը մեկնաբանում է որպես համախառն շահույթի (արտադրանքի և ապրանքների իրացումից, ծառայությունների մատուցումի և աշխատանքների կատարումից հասույթի և ինքնարժեքի տարբերության) և առևտրային, վարչական և ընդհանուր բնույթի այլ ծախսերի (ծախսեր, որոնք փոխկապակցված չեն արտադրական գործընթացի հետ) դրական տարբերություն: Այն դեպքում, երբ վերը նշված տարբերությունը բացասական է, նշանակում է կազմակերպությունն այդ գործառնական փուլի ընթացքում աշխատել է վնասով:
Թ. Հ. Մովսիսյանը նշում է, որ «շահույթը կամ վնասը ներառում է տվյալ գործառնական փուլի ընթացքում ճանաչված բոլոր եկամուտներն ու ծախսերը (ներառյալ՝ օգուտներն ու կորուստները)՝ բացառությամբ, երբ դրանք ՖՀՄՍ – ների և կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համապատասխան ճանաչվում են այլ համապարփակ ֆինանսական արդյունքում»:
Ե. Յու. Ստորչակը, ընդգծելով այն հանգամանքը, որ արդի շուկայական տնտեսության պայմաններում կազմակերպության գործունեության համատեքստում առաջին պլան է մղվել շահույթի մաքսիմալացման խնդիրը, կարևոր է համարում այն գործոնների դիտարկումը, որոնք ապահովում են երկարաժամկետ հատվածում եկամուտների գերազանցումը ծախսերի նկատմամբ և ծախսերի օպտիմալացում՝ ի նպաստ իրացումից շահույթի ավելացման: Մ. Ա. Իվանովան, Մ. Գ. Լապինան այս առումով ընդգծում են, որ կազմակերպության արդյունավետ գործառնման նպատակով պարտադիր է առանձնացնել և հաշվարկել այն գործոնները, որոնք ազդում են իրացումից շահույթի մեծության վրա: Հեղինակներն ընդգծում են նաև, որ իրացումից շահույթի ծավալի ավելացումը կազմակերպության կառավարման քաղաքականության կարևոր մասն է, քանի որ այն ստեղծում է կուտակային ֆոնդ, որը թույլ է տալիս ձեռք բերել նոր հիմնական միջոցներ, արդիականացում արտադրությունը, ընդլայնել գործունեության ոլորտները և այլն: Կազմակերպության կայունությունն ու զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է իրացումից շահույթն ուղղել ինչպես սպառմանը, այնպես էլ կապիտալիզացիային:
Ս. Վ. Սալյուկը, Մ. Ի. Կազնովան գտնում են, որ իրացումից շահույթի վրա տարբեր գործոնների վերլուծության արդյունքում հնարավոր կլինի հասնել արտադրական և սպառողական գործունեության արդյունավետության բարձրացմանը, ապահովել կազմակերպության դրական հեղինակության և իմիջի ձևավորմանը, ընդլայնել շուկայական մասնաբաժինը:
Ա. Գ. Սամսոնովան գտնում է, որ իրացումից շահույթի գործոնային վերլուծությունն իրականացվում է արտադրության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ ռեզերվների բացահայտման նպատակով, որն, ի վեիջո, թույլ կտա առավելագույնի հասցնել շահույթը: Իրացումից շահույթի գործոնային վերլուծության արդյունքները ծառայում են որպես կառավարչական որոշումների ընդունման հիմնավորում:
Ա. Հ. Բայադյանն, իր «Ֆինանսական վերլուծություն» ուսումնական ձեռնարկում ընդգծում է, որ «յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում գոյացող շահույթը իրենից ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի արտադրատնտեսական գործունեության ֆինանսական արդյունքը: Շահույթի կազմում իր կարևոր դերակատարմամբ առանձնանում  է արտադրանքի, ապրանքների իրացումից, աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից գոյացող շահույթը, կամ այլ կերպ կազմակերպության գործառնական գործունեության արդյունք հանդիսացող շահույթը: Ելնելով այս հանգամանքից` յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ սեփական շահից ելնելով  ուսումնասիրում է, թե ինչպիսի գործոններ են ազդում իրացումից շահույթի  գումարի ավելացման վրա կամ որոնք են հանդիսանում շահույթի  նվազեցման խնդիրները»:
Իրացումից շահույթի գործոնային վերլուծությունը սկսելուց առաջ առևտրային կազմակերպության վերլուծական բաժինն առանձնացնում է ուսումնասիրվող ցուցանիշի վրա ազդող գործոնները և դրանք դասակարգում ըստ երկու խմբի՝ ներքին և արտաքին: Ներքին գործոնները կախված են կազմակերպության գործունեությունից և որպես այդպիսիք համարվում են արտադրանքի վաճառքի ֆիզիկական ծավալները, ինքնարժեքի փոփոխությունը (որը բազմաթիվ պատճառներից բացի կարող է կախված լինել նաև արտադրանքի ծավալի փոփոխությունից), արտադրանքի տեսականու կազմի և կառուցվածքի փոփոխությունը, արտադրանքի որակի փոփոխությունը: Արտադրանքի իրացումից շահույթի մեծության վրա ազդող արտաքին գործոնների թվին կարելի է դասել պետության վարած տնտեսական, իրավական և դրամավարկային քաղաքականությունը, շուկայական իրադրության փոփոխությունը թե՛ մասնաբաժնային, թե՛ գնային առումներով, արտադրական գործընթացում անհրաժեշտ արտաքին ծառայությունների սակագների փոփոխությունը, հարկային քաղաքականությունը, հատկապես աճի միտում դրսևորող դրույքաչափերի առումով:
Իրացումից շահույթի գործոնային վերլուծությունն այսքանով չի ավարտվում: Այն շարունակվում է շահույթի պլանավորման շուրջ աշխատանքների կատարմամբ, որը բարձրացնում է շահույթի օգտագործման արդյունավետությունը: Շահույթի պլանավորումն իրականացվում է կազմակերպության բոլոր օղակներում՝ առաջնային նշանակություն ունենալով առևտրային կազմակերպության գործունեության բնականոն ընթացքի պահպանման գործում: Իրացումից շահույթի վերլուծության փուլին հաջորդող պլանավորումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կազմակերպության հաշվառման, վերլուծական և կառավարման գործընթացները սերտաճած են և հենց դրանց սահուն փոխգործակցության մեջ է կազմակերպության հաջողության գրավականը: Հեղինակներն ընդգծում են, որ շահույթի պլանավորումը ունի թե՛ միկրոտնտեսական կամ ներկազմակերպական, թե՛ մակրոտնտեսական կարևորություն: Ներկազմակերպական մակարդակում այն դրական է ազդում կազմակերպության ֆինանսական դրության վրա, իսկ մակրոտնտեսական առումով իրացումից շահույթի գործոնային վերլուծության, դրա արդյունքում բացահայտված ոչ նպաստավոր գործոնների ազդեցության մեղմացման կամ հնարավորության դեպքում դրա բացառման, ապա և շահույթի պլանավորման հստակ մշակված մեթոդաբանությամբ ներդրումը ողջ երկրում կնպաստի տնտեսական աճի ապահովմանը:
Այսպիսով, ընդհանրացնելով մասնագիտական աղբյուրների ուսումնասիրությունը՝ նշենք, որ իրացումից շահույթը հնարավոր է առավելագույնի հասցնել այն դեպքում, երբ վերջինիս մեծության վրա ազդող գործոնների գծով կատարվում են վերլուծական ուսումնասիրություններ, որոնք ամփոփվում են վերահսկողական մոտեցումների ներդրմամբ՝ նպատակ հետապնդելով նվազագույնի հասցնել բացասական ազդեցությունները և ապահովել տնտեսվարող սուբյեկտների շարունակական զարգացումը: Իրացումից շահույթի առավելագույնի հասցնելու միջոցով կազմակերպությունը ոչ միայն կարող է ընդլայնել արտադրատնտեական գործընթացները, ստեղծել դրամական հոսքերի նոր ուղղություններ, այլև ապահովագրում է ինքն իրեն հնարավոր ճգնաժամային իրավիճակներում ֆինանսական կայունության հետ կապված խնդիրներից: Մասնագիտական գրականության ուսումնասիրության արդյունքներով պարզեցինք, որ իրացումից շահույթի գործոնային վերլուծության հիմնախնդիրը, լինելով միջգիտակարգային՝ վերլուծության և կառավարման գործընթաց, մեկնաբանվում է միմյանցից անկախ, ինչը բարդացնում է կառավարչական որոշումների ընդունման գործընթացը և նվազեցնում է դրանց արդյունավետությունը:




 
 

Տնտեսագիտություն / Այլ | Author Admin-Armeco | date ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԻՐԱՑՈՒՄԻՑ, վերլուծությունը, ՇԱՀՈՒՅԹԻ, ԳՈՐԾՈՆԱՅԻՆ
view 514 | download 0 | date 1.0/1

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 


Զգուշացում: Կայքում տեղադրված բոլոր նյութերը (էլեկտրոնային գրքերը, ռեֆերատ, կուրսային, դիպլոմային աշխատանքները և այլն) վերցված են բաց (հանրային) աղբյուրներից և ներկայացված են բացառապես ճանաչողական նկատառումներով: Կայքի հեղինակը, ինչպես նաև կայքը տեղակայող կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չեն կրում ցանկացած (այդ թվում նաև անօրինական) գործողությունների համար, որոնք կատարվել են կայքի նյութերի ուղղակի կամ անուղղակի օգտագործումից, մասնավորապես` նյութի օգտագործման արդյունքում (հետևանքով, պատճառով) որևէ երրորդ անձին հասցված վնասի համար: Շարունակելով կայքի դիտումը` Դուք ինքնաբերաբար ընդունում եք վերը նշված պայմանները: Պայմանների մասնակի կամ ամբողջակական անհամաձայնության դեպքում խնդրում ենք անհապաղ լքել այս կայքը, առանց պարունակությունը դիտելու: Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին: Եթե դուք հանդիսանում եք կայքում ներկայացված որևէ նյութի հեղինակ և (կամ) իրավատեր ու գտնում եք, որ խախտվել են Ձեր իրավունքները, ապա խնդրում ենք գրել մեր էլ. փոստին` info@armeco.ru կամ օգտվել հետադարձ կապից:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել