Շաբաթ, 21 Դեկ 24, 15:07

Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ: Դմիտրի Իվանովիչ Պիսարևը

Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ

1 2 3 »
Հրաշք Աղջիկ
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի, Ճառագայթող քո աչքերով դու եկար, Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար, Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի... Կախարդ լուսնի հրապուրող շողի պես Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ, Ազատ սիրտս շղթայեցիր առհավետ, Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։

Երեխաների պատասխանները. ի՞նչ է սերը
Ի՞նչ է սերը. այս հարցին դժվարանում են պատասխանել նույնիսկ սիրահարվածները, սակայն երեխաները շատ ավելի լավ գիտեն, թե ինչ է սերը: Այս մասին հաղորդում է ofigenno.cc-ն: Հոգեբանները հետաքրքիր փորձ են անցկացրել` խնդրելով 4-ից 8 տարեկան երեխաներին՝ պատասխանել «Ի՞նչ է սերը» հարցին:

Ես սիրում եմ քեզ
Ես սիրում եմ քեզ, աշխարհի ամենասպասված և ամենագեղեցիկ խոսքերն են, որ երազում է լսել յուրաքանչյուր կին: Սքանչելի է, երբ սերն անկեղծ է, անկրկնելի, երբ սահմաններ, ժամանակ ու ոչինչ չի ճանաչում: Ինչո՞ւ եք սիրում, երբեմն փորձե՞լ եք թեկուզ մտովի պատասխանել այս հարցին: Ո՞չ, փորձենք հիմա միասին....

Ետ դարձիր նորից
Ու երբ գիշերն աստղերը վառվեն, Ես հեռվից մտքով քեզ մոտ կքայլեմ, Ու գրկելով քեզ անշշուկ, անձայն, Ես քեզ եմ սիրում լուռ կշշնջամ: Գուցե դու լռես ու ոչինչ չասես, Չէ որ այլևս օտար եմ քեզ ես: Իսկ իմ խենթ հոգում Անհուն մի կարոտ, Խորը մի կսկիծ, Աղաչում եմ, սեր, Ետ դարձիր նորից: Չէ որ այս կյանքում, Դաժան ու չնչին, Անհեթեթ ու սին, Ցավից լացում է Իմ ունայն հոգին:

Քեզ...
Սիրում եմ քեզ, միա'կս: Գիտեմ` գրեթե ամեն օր կրկնում եմ այս բառերը, բայց ամեն օր նորովի եմ բացահայտում այդ սերն իմ մեջ... Սե'րս, ես ամեն օր նորից ու նորից եմ քեզ սիրահարվում` քո ժպիտին, քո խորաթափանց ու քնքուշ աչքերին, քո թավշյա ձայնին, առնական, ուժեղ ու նուրբ ձեռքերիդ, քո բազմանշանակ ու սիրառատ հայացքին, քո նուրբ վարդագույն շուրթերին... քեզ...

Նամակ անծանոթուհուն, Անդրե Մորուա
Դուք գիտեք, որ կինը կարող է լինել իր կամ անձ: Նա անձ է, եթե անկախություն է պահպանում այն տղամարդուց, որին սիրում է, ինքնուրույն է իր հայացքներում ու պլաններում, իր մարմնի ու մտքերի տիրուհին է: Նա իր է, եթե թույլ է տալիս վարվել իր հետ ինչպես իրի հետ, թեկուզ գեղեցիկ ու թանկարժեք, բայց այնուամենայնիվ զուրկ սեփական կամքից...

Սիրում եմ քեզ, որովհետև մեր սիրո մեջ բացառել ենք որովհետևները
Սիրում եմ քեզ, որովհետև մեր սիրո մեջ բացառել ենք որովհետևները... Ամենուր գեղեցիկ զույգեր են, երջանիկ ընտանիքներ, ծիծաղ և ուրախություն: Ես նույնպես ժպտում եմ, քայլում եմ գլուխս բարձր, որովհետև խոստացել եմ քեզ: Բայց հոգուս խորքում նախանձում եմ մյուսներին: Դու այնքան հեռու ես ինձնից, գժվելու չափ հեռու, թվում է, թե միշտ է այսպես լինելու:

Ի՞նչ է կյանքը, և երբ ենք մենք դադարում ապրել․․․․
Երբևէ զգացածս ամենամեծ բարկությունը եղել է երկու օր առաջ, երբ հյուր գնացի մի ծեր կնոջ, որը ծանր վնասվածք էր ստացել, չէր կարողանում շարժվել, նստել, նույնիսկ պառկել․․․ Նա, ցավին հազիվ դիմակայելով, փորձում էր նստած քնել, ուտում էր քիչ, որ քիչ նեղություն տա իրեն խնամող մարդկանց․․․․ Նիհարել էր շատ, սիրտս ճմլվում էր նրան տեսնելուց․․․ Բայց հավատացեք՝ ես վստահ էի, որ․․․

Կորած օրագիրը. Վարդգես Քալանթարյան
Ի՞նչն է սովորաբար մարդը թղթին հանձնում, դարձնում օրագիր: Իմ կարծիքով այն, ինչը չի ուզում ուրիշի հետ կիսել, իր համար ամենաթանկը, ամենանվիրականը, իր գաղտնիքների գաղտնիքը: Բացել այդ գաղտնիքը, այն էլ լսարանի առջև, նշանակում է մարդու մեջ սպանել ամենաթանկը, իսկ դա հավասարազոր է մարդ սպանելուն…

Սթիվ Ջոբսի մտքերից
Ահավասիկ խենթերը, շրջապատին չհարմարվողները, ապստամբները, խռովարարները, նրանք, ովքեր իրերը տարբեր կերպ են ընկալում, կանոններից դուրս են…Դուք կարող եք վկայակոչել նրանց, չհամաձայնել նրանց հետ, փառաբանել կամ մեղադրել նրանց, բայց միակ բանը, որ չեք կարող անել, նրանց անտեսելն է, քանի որ նրանք փոփխություններ են անում…

Քո կյանքի ժամերը. Վիլիամ Սարոյան
Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայինության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է:

Միլիարդատեր Ջորջ Սորոսի բիզնես կանոնները
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է միլիարդատեր Ջորջ Սորոսի բիզնես կանոնները: Ես խաղի ընտրված կանոններով չեմ խաղում, ես փորձում եմ փոխել խաղի կանոնները: Ես քննդատաբար մոտեցող մարդ եմ, ով թերություններ է փնտրում իր և մյուսների մեջ: Ֆինանսական շուկաները ես օգտագործել եմ որպես լաբորատորիա, որտեղ կարողացել եմ ստուգել իմ փիլիսոփայական թեորիաները:

11 կանոն. Բիլ Գեյթս
Միգուցե ձեր դպրոցում լավ չէ անհաջողակին անհաջողակ անվանել, բայց սա չի գործում կյանքում: Որոշ դպրոցներում արդեն անհնար է մնալ նույն դասարանում, որովհետև քննություններ տալու հնարավորություններն այնքան են, որքան հարկավոր է հաջորդ դասարան տեղափոխվելու համար: Կյանքում ամեն ինչ այլ կերպ է:

Աստղերի գաղտնիքը
-Պապի’կ, իսկ ճի՞շտ է, որ աշխարհում յուրաքանչյուր մարդ իր աստղն ունի երկնքում: 
-Անկասկած, այդպես է թոռնիկս:
«Աշխարհում ամեն մի ծնունդի հետ մի աստղ է հայտնվում երկնակամարում, և մահվան հետ էլ` անհետանում»: Չգիտեմ այս խոսքերը ճի՞շտ են, թե՞…

Սիրուց խենթացածը
Խենթերն ովքե՞ր են: Գուցե խելոքներ, ովքեր հասկացել են իմաստը կյանքի կամ գուցե նրանք, ովքեր ժամանակից առաջ են վազել: Եվ ինչի՞ց են կյանքում մարդիկ խենթանում` ցավի՞ց, տանջանքի՞ց… միգուցե սիրու՞ց…
«Խենթացած ծերուկ»… այսպես էին բոլորն անվանում նրան: Ծերունին ութսունն անց մի ալեհեր էր, որն ամբողջ օրը լուռ կանգնում էր միևնույն տեղում...

1-15 16-30 31-34
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել