Երեքշաբթի, 19 Մարտ 24, 12:53
094 91 93 23
095 91 95 25

Ժպտացե՛ք: Դա ստիպում է մարդկանց գլուխ կոտրել. ի՞նչ է նրա գլխում պտտվում:

Գլխավոր » Բլոգեր » Օգտվողի բլոգը [demetra (10)]

Ի՞նչ է կյանքը, և երբ ենք մենք դադարում ապրել․․․․
Երբևէ զգացածս ամենամեծ բարկությունը եղել է երկու օր առաջ, երբ հյուր գնացի մի ծեր կնոջ, որը ծանր վնասվածք էր ստացել, չէր կարողանում շարժվել, նստել, նույնիսկ պառկել․․․ Նա, ցավին հազիվ դիմակայելով, փորձում էր նստած քնել, ուտում էր քիչ, որ քիչ նեղություն տա իրեն խնամող մարդկանց․․․․ Նիհարել էր շատ, սիրտս ճմլվում էր նրան տեսնելուց․․․ Բայց հավատացեք՝ ես վստահ էի, որ․․․

Ալոհա
Առավոտյան բացեցի մի կայք, որտեղ գրանցվել էի վաղուց և կարդացի aloha Gohar: Զարմանալի թվաց, քանի որ կայքիս լեզուն անգլերեն էր: Փնտրեցի ինտերնետում և ահա թե ինչ եմ պարզել:
Ալոհան հավայերեն բազմիմաստ բառ է և ունի մի շարք նշանակություններ` Բարև կամ Առայժմ, Սեր կամ Կապվածություն, Շնչառության Առկայություն` alo - առկայություն, դեմք, ha - շնչառություն, շունչ:

«Մետաքսի ճանապարհ» ռեստորանը
Ֆրանկո եգիպտացի դիզայներ Կարիմ Ռաշիդը (Karim Rashid) ներկայացրել է նոր «Մետաքսի ճանապարհ» (Silk Road) ռեստորանի ներքին հարդարանքն ու ձևավորումը Լաս Վեգասի Վդարա հյուրանոցի (Vdara Hotel) համար: Ռեստորանն այնքան մեծ է, որ կարող է տեղավորվել 220 մարդ 8,700քմ տարածքում:

Անզոր եմ
Օր անիմաստ, Օր խորիմաստ
Դժվարություն ու Թեթև կյանք...
Ծով ալեկոծ ու Կայուն ափ...
Ինչո՞ւ, Որտե՞ղ...

Սիրել, ապրել
Սիրել, ապրել, շնչել, զգալ,
Ընկնել, կանգնել, շարժվել առաջ,
Չերկմտել, չթուլանալ…
Միայն անվերջ ձգտել, գնալ…

Երբ հոգիդ հեռու է
Լինում են պահեր, երբ զգում եմ, որ այս երկրի վրա չեմ: Որ սիրտս կարոտում է… Սիրտս հեռու է, այնքան հեռու… ասես նեղացած այս երկրից նա լքել է այն, գնալով մի հեքիաթ աշխարհ: Չի’ ուզում նա հետ գալ, իսկ ինչո՞ւ վերադառնա, ի՞նչ կա այստեղ…

Խղճում ես ինքդ քեզ... իսկ ինչպե՞ս ազատվել դրանից...
Բոլորս էլ հանդիպել ենք մարդկանց, ովքեր ամբողջ օրը բողոքում են իրենց «վատ» կյանքից, ճակատագրից, երբեմն էլ նույնիսկ փոշմանում են, որ լույս աշխարհ են եկել: Եվ ինչքան էլ փորձենք նրանց համոզել, որ նրանք շատ ավելի մեծ բաներ ունեն, որով կարող են ուրախանալ ու ապրել, միևնույն է, նրանք շարունակում են բողոքել ու երբեմն էլ չեն ուզում լսել և ոչ մի խորհուրդ:

Արդյո՞ք լինում են կյանքում հրաշքներ
Մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ տարիքում ունեցել է երազանքներ և միշտ ցանկացել, որ դրանք ի կատար ածվեն: Բայց տարիքի հետ մեկտեղ մենք դադարում ենք երազել և ունենում ենք ուղղակի նպատակներ, որոնց ձգտում ենք հասնել:

Կյանք առանց սիրո, թե՞ սիրով լեցուն կյանք…
ԱՊՐԵԼ ու չսիրե՞լ… Անհնար է: Եթե գոնե մի անգամ սիրել ես, ապա կհասկանաս, որ առանց ՍԵՐ չկա կյանք: Կա ուղղակի օրերի հաջորդականություն. մի օր լավ, մի օր վատ: Չկա ձգտում ապրելու, ստեղծելու… Ապրում ես ուղղակի, ապրելու համար…

Մի քնքուշ ծաղիկ
Երկու օր առաջ, երբ մոտեցա ննջասենյակի պատուհանին, նկատեցի, որ իմ սիրելի ծաղիկը` շուշանը, ծաղկել է: Այնքան էի ուրախացել: Որոշեցի` օրվա ընթացքում հենց որ տխրեմ, կգնամ ու կնայեմ այդ քնքուշ ու կատարյալ ստեղծագործությանը:
Իսկ ի՞նչ է ծաղիկը: Ինչո՞ւ ենք մենք միշտ ժպտում, երբ տեսնում ենք այն:

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել