Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Ես մի պատմություն եմ պատմում, մի աննշան, փոքրիկ, շատերի համար անիմաստ, բայց ինձ համար նշանակալից այնքանով, որ այդ պատմությունից ու նմանատիպ բազում անհայտ պատմություններից է սկսվում իմ ու մեր պատմությունը, մեր ներկան:
Այսպես անցան ամիսներ, ամբողջ օրը նրա հետ էի լինում, ես նրա հետ գնում էի զբոսնելու, նա անընդհատ ինձ հարցեր էր տալիս երեխայի պես, փորձում իմանալ ավելին: Ես անում էի առավելագույնը` նրա պատկերներն ամբողջացնելու համար:
Խենթերն ովքե՞ր են: Գուցե խելոքներ, ովքեր հասկացել են իմաստը կյանքի կամ գուցե նրանք, ովքեր ժամանակից առաջ են վազել: Եվ ինչի՞ց են կյանքում մարդիկ խենթանում` ցավի՞ց, տանջանքի՞ց… միգուցե սիրու՞ց…
«Խենթացած ծերուկ»… այսպես էին բոլորն անվանում նրան: Ծերունին ութսունն անց մի ալեհեր էր, որն ամբողջ օրը լուռ կանգնում էր միևնույն տեղում...