«Բանջարեղենը ցանկացած տարիքի կանանց սննդակարգի կարևորագույն մաս է»,-նշում է բժիշկ Մաննի Ալվարեզը: Ներկայացնում եմ կանանց համար օգտակար 4 բանջարեղեն: Սպանախ
Սպանախն ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է: Այն կարելի է ուտել ինչպես թարմ, այնպես էլ խաշած, կարելի է ավելացնել սոուսի կամ ցանկացած այլ ուտելիքի մեջ: Սպանախում պարունակվող նյութերը կօգնեն ամրապնդել սիրտն ու մկանները: Բացի այդ՝ սննդային թելիկները, որոնք պարունակվում են այս բանջարեղենում, շատ օգտակար են կանանց մարսողական համակարգի համար, իսկ K ու C վիտամինները, ինչպես նաև կալիումն ու լյուտեինը շատ արդյունավետ հակաօքսիդանտներ են: Սպանախը անհրաժեշտ է նաև հղիների համար, քանի որ հարուստ է պտղի զարգացման համար անհրաժեշտ երկաթով: Կալե
Կանաչ այս բանջարեղենը, որը դեռևս անհայտ է շատերի համար, նույնպես հարուստ է մկանների, սրտի և իմունային համակարգի առողջության համար անհրաժեշտ նյութերով: Այն մեծ քանակությամբ K ու C վիտամիններ է պարունակում, ինչպես նաև բջջանյութ և մի շարք այլ օգտակար նյութեր: Բրոկոլի
Բրոկոլին С, К և B վիտամինների լավագույն աղբյուր է: Բժիշկը խորհուրդ է տալիս բրկոլիով համեմել շատ տարբեր ուտեստներ, հատկապես սպագետին: Լոլիկ
Լոլիկը A վիտամինի լավագույն աղբյուր է, ինչպես նաև լիկոպինի: Այդ պատճառով կանայք պետք է այն ներառեն իրենց սննդակարգում: Բացի այդ՝ լոլիկը հարուստ է նաեև հակաօքսիդանտներով ու օգնում է կանխարգելել քաղցկեղը: