2016 թվականը, արևելյան հորոսկոպի համաձայն, Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի է, ընդ որում կապիկն իր իրավունքների մեջ է մտնում ոչ թե հունվարի 1-ից, այլ փետրվարի 8-ից և տևելու է մինչև 2017 թվականի հունվարի 27-ը: Կապիկը հետաքրքիր կենդանի է, որն ինչ-որ առումով նման է մարդկանց: |
2015 թվականը Այծի տարի է: Այն լինելու է խաղաղ, պտղաբեր և ուրախ տարի կենդանակերպի բոլոր նշանների համար: Այծը բարի, օգտակար, հոգատար, մեծահոգի, միաժամանակ պաշտպանության կարիք ունեցող կենդանի է: Նրա այս հատկությունները կարել է վերագրել նաև գալիք տարվան: Այծը նաև պասիվ և անվճռական կենդանի է... |
Ամանորին արդեն հաշված օրեր / ժամեր են մնացել, և շատ կարևոր է հիշել այն գործերի մասին, որոնք հարկավոր է անել մինչ այդ: 1. Մարել ունեցած պարտքերը և վերցնել գումարները պարտատերերից. Պարտքերով նոր տարին սկսելն այնքան էլ ցանկալի չէ, դա բավականին վատ երևույթ է: Պարտքերը... |
Հունվարի 23-ին ողջ աշխարհում նշվում է Ձեռագրի տոնը, որի նպատակն է հիշեցնել բոլորին, որ չնայած օրեցօր զարգացող տեխնոլոգիաներին, ձեռագիրն իր ուրույն տեղն ունի գրագրության ոլորտում: Տոնի նախաձեռնողն է Գրենական պիտույքներ արտադրողների ասոցիացիան: Հետաքրքիր է, որ հունվարի 23-ին ծնվել է ամերիկյան հայտնի հասարարակական գործիչներից մեկը` Ջոն Հենքոքը, ով... |
Շեֆֆիլդի համալսարանի ուսանողները ստացել են իդեալական տոնածառի բանաձևը: 20-ամյա ապագա մաթեմատիկոսներ Նիկոլ Ռայթեմը և Ալեքս Քրեյգը ուսումնասիրություն են անցկացրել տոնածառի ճիշտ զարդարման թեմայով, որը նրանց պատվիրել էր բրիտանական հանրախանութների ցանցը: Սկսնակ մաթեմատիկոսների հաշվարկների համաձայն... |
Ձին եռանդուն է, դիմացկուն և անհամբեր: Ձին սիրում է աշխատանքը և հարգում ազատությունը: Նրան խորթ է որոգայթներ լարելը և թիկունքից հարվածելը, ուստի հազիվ թե նրան հմայի անկեղծության ու արդարության բացակայությունը: Ճիշտ է, Ձիուն կարելի է խաբել, բայց երբ նա զգա, իսկ ձիերը զգայուն են, կպատժի անպայման: |
Հուլիսի 6-ը համարվում է համբույրի միջազգային օր: Համբույրը ջերմ զգացմունքեր արտահայտելու ձև է, համբուրվողները միմյանց նկատմամբ տածում են սեր, նվիրվածություն, բարեկամական զգացմունքներ. համբույրը արտահայտում է երախտիք, շնորհավորանք. համբույրով նաև ողջունում են միմյանց և հրաժեշտ տալիս։ |
Որտեղ է ծագել ծիծաղի կամ հիմարների միջազգային տոնը՝ հայտնի չէ, հավանաբար, Ֆրանսիայում, Անգլիայում, Մեքսիկայում կամ Շվեդիայում: Տոնի ծագման գլխավոր վարկածներից մեկն այն է, որ ապրիլի 1-ը սկզբնապես նշվել է որպես գարնանային գիշերահավասարի օր և Զատիկի շրջան: Տոնը մշտապես ուղեկցվել է կատակներով, չարաճճիություններով և ուրախությամբ: |
Զատիկը շատերի ամենից սիրելի տոներից է: Ընդունված է դրան նախօրոք պատրաստվել: Յուրաքանչյուր տանտիկին զատկի ուտեստների իր բաղադրատոմսն ունի: Երեխաներին դժվար է լինում զարմացնել. նրանք ուշադրություն են դարձնում ոչ միայն ձեւին, այլեւ բովանդակությունը՝ հատկապես ուրախանալով վառ, գեղեցիկ, անսովոր ամեն ինչով: |
Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: «Ավագ» կամ «Մեծ» կոչվելու պատճառն այն է, որ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը: |
Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը, այս տարի մարտի 24-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն»: |
1922 թվականին փետրվարի 23-ը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ը սկսեցին նշել՝ որպես Խորհրդային բանակի և ռազմա-ծովային նավատորմի համազգային օր: Խորհրդային միության փլուզումից հետո այդ օրը վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր: Որոշ մարդկանց համար այս օրը հանդիսանում է բոլոր այն տղամարդկանց օրը, ովքեր ծառայում կամ ծառայել են բանակում: |
Մայրենի լեզվի միջազգային օրը (Inernational Mother Language Day), որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի կողմից հռչակվել է 1999թ. նոյեմբերի 17-ին, նշվում է ամեն տարի` սկսած 2000թ. փետրվարից, լեզվային և մշակութային բազմազանությանն օժանդակելու ու բազմալեզվությանը նպաստելու նպատակով: |
Սերը գոյության սկիզբը և վերջն է: Առանց սիրո չկա կյանք: Դրա համար էլ սերն այն է, ինչի առաջ խոնարհվում են իմաստուն մարդիկ: Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում… իրենը չի որոնում… սերը չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա… սերն ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համբերում է, սերը հավերժ է, այն երբեք չի վերջանա: |
Տարվա ամենասպասվող տոներից մեկը` Սուրբ Վալենտինի օրը, սկսել են նշել Եվրոպայում XIII դարից։ Շուտով այն տարածվեց գրեթե ողջ աշխարհում։ Ավանդույթի համաձայն, սիրահարները իրար նամակներ են գրում, որտեղ խոստովանում են իրենց մեծ սիրո մասին: Իսկ նամակի ներքևում գրվում է սիրո մեծ բարերար Սուրբ Վալենտինի խոսքերը՝ "Քո Վալենտին": |
|