Կիրակի, 24 Նոյ 24, 02:09

Այս աշխարհում ոչնչում չի կարելի վստահ համոզված լինել, բացառությամբ մահի և հարկերի: Բ. Ֆրանկլինը

Գլխավոր » Բլոգեր » Գեղեցիկ և առողջ » 10 կողմ հօգուտ թեյի
10 կողմ հօգուտ թեյի
Գեղեցիկ և առողջ | Բլոգգեր` armeco-87 | 30 Հնվ 13 12:49

10 կողմ հօգուտ թեյի
Շատ են այն գործոնները, որոնց պատճառով մարդիկ անգամ հաճույէով են խմում մեկ գավաթ թեյ. ոմանց դուր են գալիս վարդի, տանձի, սալորի, ելակի բումունքով թեյերը, մյուս մասը մեկ բաժակ տաք թեյով աշնան կամ ձմռան ցուրտ օրերին տաքացնում է մրսած ձեռքերը, երրորդների համար հեռուստացույցի կամ օջախի առաջ թունդ թեյն անշտապ վայելելը հանգստանալու անզուգական միջոց է:

Եթե դուք թեյ չեք խմել կամ խմել եք հազվադեպ, կարդացեք և իմացեք, թե որքան օգտակար բաներից եք ձեզ զրկել:
  1. Թեյը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք մեր բջիջները պաշտպանում են ծերացման և տարբեր աղտոտումների քայքայիչ գործունեությունից:
  2. Թեյը երկու-երեք անգամ ավելի քիչ կոֆեին է պարունակում, քան սուրճը: Այսպես, մեկ գավաթ սուրճը պարունակում է մոտավորապես 135 մգ կոֆեին, իսկ մեկ բաժակ թեյը` 30-40 մգ: Ակներև է տարբերությունը: Եթե վախենում եք գլխացավ առաջանալուց կամ անքնությունից, որ ծագում են սուրճի պարբերաբար օգտագործումից, ձեր հայացքը դարձրեք դեպի թեյը:
  3. Թեյի օգտագործումը նվազեցնում է սրտի նոպայի կամ կաթվածի հավանականությունը: Յուղալի սնունդ, սակավ շարժուն ապրելակերպը հանգեցնում են նրան, որ օրգանիզմում առաջանում են արյան թրոմբներ, որոնք իրենց հերթին սրտային հիվանդությունների պատճառ են դառնում: Թեյը, ավելի ճիշտ` նրա մեջ եղած օգտակար նյութերը նպաստում են, որ մեր զարկերակները մնան մաքուր և առաձգական առանց խոլեստերինային խծուծների: Հոլանդիայում  անցկացված վեցամյա հետազոտությունները ցույց են տվել, որ օրական առնվազն երկու-երեք բաժակ թեյ խմող մարդկանց` սրտի նոպա չունենալու հավանականությունը 70 տոկոսով ավելին է, քան նրանց մոտ, ովքեր իրենց կերաբաժնից բացառել են թեյը:
  4. Օրական մեկ բաժակ թեյն ամրացնում է մեր ոսկորները: Շատերը կարծում են, որ դա թեյին ավելացվող կաթի շնորհիվ է: Ոչ: Հետազոտությունները ցույց են տվել, որթեյի սիրահարները, ովքեր ավելի քան 10 տարի առատորեն օգտագործել են այդ հրաշալի ըմպելիքը, շատ ամուր ոսկորներ ունեն, և դա` չնայած տարիքին, ավելորդ քաշին, ծխելուն և այլ բացասական գործոնների:
  5. Թեյը պաշտպանում է մեր ատամները: Սակայն, ի հուսախաբություն քաղցր թեյի սիրահարների` ատամները պաշտպանում է միայն ոչ քաղցր թեյը: Շաքարը, որ մենք առանց խնայելու լցնում ենք մեր բաժակի մեջ, տվյալ հարցում թեյի բոլոր օգտակար հատկությունները զրոյի է հանգեցնում: Ֆտորի և տանինի միացություններով հարուստ թեյն ամրացնում է ատամները և լնդերը: Այնպես որ, այսուհետ թեյը խմում ենք առանց շաքարի:
  6. Թեյն էականորեն ամրապնդում է մեր իմունային համակարգը: Հոլանդացի նույն գիտնականները թեստավորել են 21 կամավորների: Նրանց մի մասը օրական խմել է 5-ական բաժակ թեյ, մյուս մասն օգտագործել է սուրճ: Մեկ ամիս անց թեյ խմածների արյան քննությունը ցույց է տվել իմունային համակարգի գործունեության ավելի բարձր ցուանիշներ:
  7. Թեյը հակազդում է քաղցկեղածին բջիջների գոյացմանը: Շնորհիվ թեյի մեջ պարունակվող պոլիֆենոլների և հակաօքսիդանտների` մեր օրգանիզմը լրացուցիչ հնարավորություն է ստանում դիմակայելու այդ ահավոր հիվանդության բջիջների գոյացմանը: Արդյոք դա ծանրակշիռ պատճառ չէ մեր ամենօրյա սննդակարգում մեկ գավաթ թեյ ավելացնելու համար:
  8. Թեյը հիանալի օգնում է օրգանիզմը խոնավությամբ հագեցնելուն: Այն ոչ միայն հրաշալի հագեցնում է ծարավը, այլև թույլ է տալիս անհրաժեշտ խոնավություն պահպանել հյուսվածքների ներսում:
  9. Թեյը չի պարունակում կալորիաներ, իհարկե` միմիայն առանց քաղցրի, առանց կաթի խառնուրդի թեյը: Քաղցրի և յուղալիի օգտագործումը օրական 250 կալորիայով կրճատելով` դուք կարող եք շաբաթական ձեր ավելորդ քաշից գցել 400 գ: Եթե դուք փնտրում եք ծարավը լավ հագեցնող, օրգանիզմն ավելորդ կալորիաներով չծանրաբեռնող խմիչք, ապա ոչ քաղցր թեյը ամենալավ ընտրությունը կլինի:
  10. Թեյն արագացնում է մեր օրգանիզմում կատարվող նյութափոխանակման գործընթացները: Բավական մեծ թվով մարդիկ բողոքում են վատ նյութափոխանակությունից և դրա հետ կապված` նիհարելու անհնարինությունից: Եթե դուք պատկանում եք այդ խմբին, խմեք ավելի շատ կանաչ թեյ: Թեստերը ցույց են տվել, որ կանաչ թեյի մեջ պարունակվող օգտակար նյութերն արագացնում են նյութափոխանակման գործընթացները և օգնում են այրելու լրացուցիչ 70-80 կալորիա: Օրական խմեք 5-ական բաժակ կանաչ թեյ, ամեն օր ձեզ նվիրեք 15 րոպե զբոսանք և շատ շուտով կտեսնեք լավագույն արդյունքներ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5842 | date 5.0/2 | date օգտակար, առողջություն, խորհուրդներ, թեյ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել