Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ստեղծվում են նոր հնարավորություններ նաև կրթության ոլորտում: Նախկինում ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ հնարավոր է սովորել որևէ առարկա՝ առանց դպրոց հաճախելու, իսկ այժմ հեռավար ուսուցման ձևը լայնորեն կիրառվում է մի շարք աշխարհահռչակ ուսումնական հաստատություններում, ինչպիսիք են Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները:
Ամբողջ աշխարհում այս պրակտիկան ակտիվորեն կիրառվում է, և Հայաստանն էլ բացառություն չէ: Ամեն տարի ավելի ու ավելի մեծ թվով ԲՈՒՀ-եր իրենց դասընթացներն առաջարկում են հեռահար տարբերակով:
Իսկ վերջերս հաճելիորեն զարմացա, երբ իմացա, որ Հայաստանում գործում է նաև հատուկ առցանց դպրոց, որտեղ կարող է սովորել ցանկացած մարդ՝ անկախ տարիքից և զբաղվածությունից: Ինքս, լինելով զբաղված մարդ, ով աշխատում է և ունի խիստ սահմանափակ ժամանակ ինքնակրթությամբ զբաղվելու համար, նման դպրոցի առկայությունը համարում եմ հրաշալի հնարավորություն՝ բարելավելու լեզուների իմացությունը, մանավանդ, որ ուսանողը կարող է դասերին մասնակցել տնից:
Քարհանյան օնլայն դպրոցում դասընթացներ անցկացվում են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն և մի շարք այլ լեզուներով, իսկ կուրսի վերջում ուսանողն ստանում է սերտիֆիկատ:
Հաճելի է, որ Հայաստանում կրթական ոլորտը շարունակում է զարգանալ և կան նման հաստատություններ, որոնք միջազգային փորձը ներ են դնում մեր երկրում՝ ստեղծելով ավելի հարմարավետ պայմաններում սովորելու հնարավորություն:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է