Երեքշաբթի, 19 Մարտ 24, 09:54
094 91 93 23
095 91 95 25

Հավատացեք ձեր հաջողությանը հակառակ բոլորին: Կա կյանքն ապրելու միայն երկու եղանակ: Առաջին. կարծես հրաշքներ գոյություն չունեն: Երկրորդ. կարծես շուրջդ միայն հրաշքներ են: Այբերտ Էյնշտեյն

Գլխավոր » Բլոգեր » Օգտվողի բլոգը [Karen85 (23)]

1 2 »
Ամենաթանկ փորձը ստացվում է մտերիմների հետ ունեցած հարաբերություններից
Փորձեք երբեք չլինել գրասենյակի ամենախելացի տղան։ Իսկ եթե դուք այդպիսին եք, ապա կանչեք ձեզանից խելացի մարդկանց կամ գտեք մեկ այլ սենյակ։ Պրոֆեսիոնալների շրջանում դա կոչվում է նեթվորքինգ (գործնական կապերի հաստատում՝ ապագայում որոշակի շահ ստանալու նպատակով)։ Իսկ կյանքում դա կոչվում է ընտանիք, ընկերներ և շրջապատ։

Դեպի ատոմային դարաշրջան տանող առաջին քայլը
1938 թվականին, երբ մարդկության գլխին Դամոկլեսյան սրի նման կախված էր 2-րդ համաշխարհայինի վտանգը, բեռլինյան լաբորատորիաներից մեկում իրենց համար հանգիստ աշխատող քիմիկոս Օտտո Հանն ու իր աշակերտ Ֆրից Շտրասմանը լրիվ պատահականորեն կատարեցին դարաշրջանային մասշտաբի մի հայտնագործություն...

Բացահայտումներ. բուրգերի գաղտնիքները (տեսանյութ)
Բազմաթիվ դարեր Գիզայի բուրգերը շարժում են մարդկանց հետաքրքրասիրությունը: Հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից ուղևորվում են Եգիպտոս՝ տեսնելու Սֆինքսը և Քեոփսի, Հեֆրենի ու Միքերինի բուրգերը: Ֆիլմը ստեղծողների ուղին ընդգրկում է Չինաստանից մինչև Պերու, Եգիպտոսից՝ Մեքսիկա, Մերձավոր Արևելքից մինչև Զատիկի կղզի...

Երկնային բողոքարկում
Շատ հազարամյակներ դժոխքում խոշտանգվելուց հետո Ռայմոնդ Հեսլը վերջապես վաստակել է հնարավորություն բողոքարկելու իր "հավերժական անեծքի" դատավճիռը: Դրախտի դռների մոտ նրան ողջունում է հրեշտակը, ով դատավարելու է գործը: Սա Ռայմոնդի վերջին հնարավորությունն է ապացուցելու, որ արժանի է...

Ամանորյա առակ երջանկության մասին
Անտառի եզրին երկու եղևնի էր աճել։ Մեկը դարձել էր գեղեցկուհի. բարձր էր, բարեկազմ, սաղարթախիտ։ Նրա ընկերուհին համեստորեն մի կողմ էր քաշվել. գեղեցիկ չէր, ոչ էլ բարեկազմ, ճյուղերն էլ՝ այսկողմ-այնկողմ ցցված։ Գեղեցկուհի եղևնին հպարտանում էր ու կարծում, թե իրենից լավն ու խելացին ողջ աշխարհում չկա։ Եկավ ձմեռը։ Մարդիկ սկսեցին անտառ գալ փայտի։ Մի անգամ էլ նրանք կտրեցին ծուռումուռ ծառը։ Գեղեցուհին չարակամորեն ասաց. - Ահա տեսնում ես, ես այդպես էլ գիտեի, որ նրանք ուզում են կտրել քեզ. նրանք չէին համարձակվի ինձ ձեռք տալ. ես ամբողջ անտառի զարդն եմ։ - Կապրենք, կտեսնեք,- ասաց մյուս եղևնին,- ժամանակը ցույց կտա։

Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է…
Ես միշտ զարմանում եմ, թե այդ ինչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…

Անցողիկ տարվա աշխարհի լավագույն տոնածառերը
Նոր տարվա գլխավոր խորհրդանիշներից մեկը տոնածառն է, որը թե մեծահասակների և թե փոքրերի մոտ միայն հաճելի զգացողություններ և հիացմունք է առաջացնում... և որքան այն լուսավոր և ճոխ է, այնքան գրավիչ է: Ստորև ներկայացված են աշխարհի տարբեր երկրնում 2012 թվականին զարդարված ամենաճոխ տոնածառերից մի քանիսը:

Ինչպե՞ս զարդարել տունը` 2013 թվականը դիմավորելիս
Տունն ու տոնածառը զարդարելիս չարժե ընդօրինակել ուրիշներին. տունը հարկավոր է զարդարել ոչ թե չոր կանոններով, այլ զգացմունքներով ու երևակայությամբ: Եվ որքան հեռուն է ձգվում ձեր երևակայությունը, այնքան յուրօրինակ ու անկրկնելի է դառնում ձեր տոնական զարդարանքը:

Ակնոցներ. անհրաժեշտությո՞ւն, թե՞ շքեղություն
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ ակնոց կրում էին կամ տեսողությունը կարգավորելու կամ արևից պաշտպանվելու համար: Այսօր ակնոցը հագուկապի անհրաժեշտ լրացումներից մեկն է: Ակնոցը կարող է խորհրդավորություն տալ ձեր տեսքին, ապահովել գիտությամբ զբաղվողի վարկը: Իսկ եթե այնքան հանրահայտ եք, որ ուզւմ եք թաքնվել երկրպագուների հետևող հայացքներից, ակնոցը կարող է լավագույն օգնականը լինել: Բոլոր դեպքերում ակնոցի ընտրության հարցում չպետք է հետ մնալ նորաձևությունից:

Լուցկիներով աղջիկը
Կան այնպիսի հեքիաթներ, որոնք մարդկանց ավելի բարի են դարձնում: Այդպիսի հեքիաթներից մեկն էլ հենց «Լուցկիներով աղջիկն» է` դանիացի մեծագույն հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հիանալի, հուզիչ և ամենախորաթափանց ստեղծագործություններից մեկը, որն ի զորու է շարժել յուրաքանչյուրի հոգու լարերը և առաջացնել լուսավոր արցունքներ:
Դասական դարձած այս պատմությունն Ամանորյա զարդարված փողոցներով թափառող և լուցկիներ վաճառող փոքրիկ, որբ աղջնակի մասին է, ով Ամանորի նախօրեին սառչում է այնտեղ, ինչ-որ մի տեղ, դաժան աշխարհում, նախընտրելով չվերադառնալ տուն` դաժան հոր հանդեպ ունեցած վախից: 

Սովորեք ասել "ոչ"
Դուք այնպես եք սովորել ոչ մեկին չմերժել, որ չեք նկատում, թե մարդիկ ինչպես են շահագործում ձեզ: Արդյունքում` հոգնածություն և դեպրեսիա: Մոռացեք այն միտքը, որ եթե դուք մարդկանց մերժեք որևէ խնդրանքի դեպքում, նրանք ձեզ կսկսեն քիչ սիրել: Աշխատանքի վայրում փորձում եք ամեն ինչ շատ լավ անել, իսկ ընտանիքի համար պատրաստում եք ամենահետաքրքիր ուտեստները: Մի փորձեք ամեն ինչում լինել անթերի, չէ՞ որ անթերի մարդ գոյություն չունի:

Ջոկոնդայի ժպիտը խաբկանք է
Սան Ֆրանցիսկոյի գիտահետազոտական ինստիտուտներից մեկի գիտաշխատողներ Քրիստոֆեր Թայլերը և Լեոնիդ Կոնցևիչը վստահ են, որ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցի գաղտնիքը հենց մեր` մարդկանց մեջ է: "Մոնա Լիզայի ժպիտը ոչ մի բան չի արտահայտում",- պնդում են նրանք: Նրանք, ովքեր տեսել են Ջոկոնդայի ժպիտը ու գնահատել այն, դարձել են տեսողական խաբկանքի զոհեր: Գաղտնիքը մեր ընկալման հոգեբանության և տեսողական համակարգի անկատարության մեջ է: Լեոնարդոն կարողացել է Ջոկոնդային "տալ" այնպիսի ժպիտ, որին երկար նայելիս, դիտողի մոտ առաջանում է հակասական զգացմունքներ:

Խաղաթղթեր. իրերի ստեղծման պատմություն
Դեռևս 1299-ին ստեղծվեցին "տարո խաղաթղթերը", իսկ 1835 թվականին ստեղծվեց "պոկեր" խաղը, 1930-ին` "մոնոպոլիա" խաղը, 1972-ին` վիդեոխաղերը, 1979-ին` Ռուբիկի խորանարդը, իսկ 1996-ին` տամագոչին:
Չինական Լյաո դինաստիայի կայսր Մու Ցունգն իր բազմաթիվ կանանց ուշադրությամբ երես չէր տալիս, նրանք էլ, տոթ հարեմում անգործությունից հալումաշ լինելով` հնարեցին մի խաղ, որի համար օգտագործում էին պատկերավոր նկարներ: Այսպես, 10-րդ դարում ծնվեց խաղաթուղթը:

Ինչ նվիրել նոր տարում
Ասում են, որ Նոր տարվա նախաշեմին բոլոր երազանքներն իրականանում են: Իսկ եթե սիրելիին ոչ սովորական, այլ իմաստալից նվեր մատուցեք, ապա փոխադարձ զգացմունքն ապահովված է:
Ինչպե՞ս ավելի զորեղ դարձնել սիրելի անձին մատուցվող անակնկալը: Առաջին հերթին, նրան շնորհավորական բացիկ գրեք բանաստեղծության տեսքով: Հանգավորված տողերը մոգական ազդեցություն կարող են ունենալ:

Տղամարդիկ նյարդայնանում են
Տղամարդիկ նյարդայնանում են. խորհուրդներ կանանց, հարսնացուներին և ընկերուհիներին...
Բամբասկոտ: Տղամարդու մոտ այլ կանանց թերություններից բամբասելը բնորոշ է գրեթե բոլոր կանանց: Դա բացատրվում է հնարավոր մրցակցությունից խուսափելու պաշտպանական ռեակցիայով: Սակայն դա այնքան էլ ազդեցիկ միջոց չէ, քանի որ բամբասող կինը տղամարդու աչքին երևում է խղճուկ ու տհաճ:

1-15 16-23
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել