Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Օրական մեկ թուրինջ կերեք, դա նշանակալիորեն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և, որպես հետևանք, սիրտ - անոթային հիվանդությունների վտանգը:
Ճիշտ է, այն մի քիչ դառնահամ է, բայց հանուն առողջության կարելի է դիմանալ: Նման խորհուրդ են տալիս Երուսաղեմի համալսարանի իսրայելցի գիտնականները:
Հետազոտությանը մասնակցել են 57 հիվանդներ, ովքեր մի քանի շաբաթ առաջ սրտի վիրահատության էին ենթարկվել (պսակային անոթների շունտավորում): Նրանց մոտ բարձր են եղել խոլեստերինի և լիպիդների մակարդակները, որոնց պատճառով օրգանիզմը չի արձագանքել վերքերը սպիացնեղ միջոցներին:
Հիվանդներին երեք խմբի են բաժանել, առաջին խմբի անդամները կարմիր միջուկով մեկական թուրինջ են կերել, երկրորդ խմբի հիվանդները՝ դեղին միջուկով, իսկ երրորդ խմբի հիվանդները ընդհանրապես թուրինջ չեն կերել: Փորձը տևել է 30 օր: Արդյունքում պարզվել է, որ միրգը կերած հիվանդների մոտ էապես իջել են խոլեստերինի և լիպիդների մակարդակները, իսկ ովքեր այս միրգը չեն կերել, նրանց մոտ փոփոխություններ չեն գրանցվել: Ի դեպ, կարմիր միջուկով թուրինջն ավելի օգտակար է:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է