Շաբաթ, 26 Հուլ 25, 12:01

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Կնոջ թույլ տված ճակատագրական սխալները
Կնոջ թույլ տված ճակատագրական սխալները
Հարաբերություններ | Բլոգգեր` Administrator | 11 Հուն 11 20:45

Կնոջ թույլ տված ճակատագրական սխալները
Ինչ սխալներ են թույլ տալիս կանայք, որոնք վանում են տղամարդկանց: Ահա այդ սխալները... 
Մրցակցությունը տղամարդու հետ
Յուրաքանչյուր տղամարդ կարծում է, որ արժանի է ամենագեղեցիկ, խելացի, տնտեսող ու սեքսուալ կնոջը: Դա, իհարկե այդպես է, սակայն, կա մի բայց. աղջիկն, իհարկե, պետք է լինի ամենալավը բոլոր աղջիկների մեջ, սակայն չպետք է շահի տղամարդու հետ մրցակցության մեջ: Դրա համար, կանայք, գլուխ մի գովեք մասնագիտական ձեռքբերումներով ու էլի որոշ բաներով, որոնցից ձեր տղամարդը հեռու է: Հակառակ դեպքում ձեր կերպարը ստվեր կգցի նրա վրա ու ի վերջո, վիրավորված ինքնասիրությունը կստիպի նրան թողնել ձեզ ու հեռանալ:
Որոշում ընդունելը
Դուք արդեն ամեն ինչ որոշել եք, թե ինչը և որտեղ պետք է կատարվի կամ ինչպես: Այո, ամեն ինչ գերազանց է, սակայն փորձեք նույնն անել մտքում, առանց այդ պրոցեսի մեջ ընկերոջը կամ ամուսնուն ներքաշելու: Այդ դուք եք վճռել, որ ամեն ինչ որոշված է ու հետդարձի ճանապարհ չկա: Հիշեք, որ տղամարդն ինքը պետք է որոշումներ ընդունի, դուք պարզապես կարող եք զգուշորեն նրան այդ մտքին ուղղորդել, ոչ մի դեպքում նրան չճնշելով:
Անցյալի հիշողություններ
Երբեք էլ չարժե ներկա ընկերոջը համեմատել նախկինի հետ, ավելին, առավել ևս, եթե նախկինը համեմատությունից չի շահում: Ավելի լավ է "համրանաք”, եթե նա փորձի հարցուփորձ անել նախկինի վերաբերյալ, քանի որ ոչ մեկն էլ ճիշտը չի սիրում լսել: Իսկ այ օրինակ գովեստը` բոլորը: Մի փորձեք փորփրել նաև նրա անցյալը և նախկինի հանդեպ զգացմունքները, քանի որ կարող է աշխատել զգացմունքների "վերադարձի” մեխանիզմը: Իսկ դա ձեզ ամենևին էլ հարկավոր չէ:
Հարց սիրո մասին
Կանայք սիրում են ականջներով: Բնականաբար, նա անընդհատ ուզում է սիրելիից սիրո հավաստիացումներ լսել: Այսպես ուրեմն. Տղամարդիկ կատաղում են անընդհատ` "Դու ինձ սիում ես” հարցից” եթե դուք փորձեք ստուգել նրա համբերությունը, ապա տղամարդը կարող է կարծել, թե դուք վատ հիշողություն ունեք: Ի վերջո, նման հարցադրումը կարող է բումերանգի պես անդրադառնալ ու նա ինքն իրեն իսկապես էլ հարց կտա` արդյոք սիրում է ձեզ:
Ցուցադրական խաղ
Պետք չէ հասարակության առջև ցուցադրել ձեր հարաբերությունները, ասենք` չթողնել նրան ծանոթի հետ առանձին զրուցել, սոցիալական կայքերում ձեր լուսանկարները տեղադրել առանց նրա համաձայնության: Տղամարդը թանգարանային ցուցանմուշ չէ, ավելին, նա ռազմավար չէ:
Պլանավորում
Կարծում եք նրան հաճելի է, որ իր փոխարեն կյանքն ինչ որ մեկը պլանավորել է: Նրան որոշումներ կայացնելու հնարավորություն տվեք: Բնական է, որ ցանկանում եք մասնակցել այդ գործընթացին, սակայն , հավատացեք, նա ինքը անհրաժեշտության դեպքում ձեզ կհրավիրի, եթե գտնի հարմար:
Հրամանատարություն
Մտածեք. կարելի է ձեզ վերադաստիարակել: Ոչ: Տարօրինակ է: Իսկ այդ դեպքում ինչպես եք մտածում վերադաստիարակել նրան: Վերջ տվեք հրամայելուն ու կարգադրություններ անելուն:
Վերահսկում
Դադարեցրեք նրան անընդհատ SMS-ներ գրել կամ էլ ստուգել, թե որտեղ է նա այս պահին ու ինչու լսափողը չի վերցնում: Չի կարելի անընդհատ հարցնել` կարոտել է ձեզ, թե` ոչ: Նա կարող է և կարոտել, սակայն զբաղված լինելով պատասխանելն անհնար է: Իսկ ձեր նվնվոցը ուղղակի կզայրացնի ու նրա միայն կմնա հեռախոսն անջատել:
Եսասիրության ցուցադրություն
Քանի անգամ եք խանութում հարցրել` սազում է այս կամ այն հագուստը, զարդը…
Ձեր ուշադրության կենտրոնում ոչ թե տղամարդն է, այլ հագուստը: Այդ դեպքում, ինչ եք ուզում ձեր հարաբերություններից: Գուցե արժե ասել`” այս կոստյումը քեզ շատ կսազի”:
Ամենահաճախ արտաբերվող "մենքը”
Հաճախ են կանայք իրեն ու տղամարդուն նույնացնում, համարում մեկ անբաժան ամբողջություն: Սակայն, տղամարդը պետք է անկախ լինի: Եվ անընդհատ` " մենք մտածում ենք, մենք կարծում ենքը” կարող է համբերությունից հանել նրան:

ankakh.com

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 10532 | date 4.8/26 | date խորհուրդներ, խորհուրդներ կանանց, ՍԵՐ, դու և նա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
0  
№ 1| anna | 21 Հոկտ 11 15:46[Նյութ]
tongue wacko wink surprised smile sad happy dry cry cool biggrin angry

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը