Կիրակի, 22 Դեկ 24, 08:47

Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որպեսզի դրանք կատարվեն: Ջ. Լոկ

Գլխավոր » Բլոգեր » Կրոն և հավատք

Աղոթք. Եփրեմ Խուրի Ասորի
Լույս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու, լուսավորի՛ր մեղքերով խավարյալիս, բա՛ց իմ սրտի աչքերը և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղով ու սիրով: Առաջնորդի՛ր ինձ, Տե՛ր, նեղ և նուրբ ճանապարհով, ինչպես առաջնորդեցիր Քո սուրբերին և զորացրո՛ւ ինձ տկարությունից՝ ժուժկալությամբ, համբերությամբ և ջերմեռանդ սրտով գնալու Քո ճանապարհով:

Քրիստոսի չարչարանքները. ֆիլմ (սրտից թույլ մարդիկ ֆիլմը չդիտեն)
"Քրիստոսի չարչարանքները" 2004 թվականին նկարահանված ֆիլմ է, որի ռեժիսորը Մել Գիբսոնն է, իսկ գլխավոր դերակատարը՝ Ջեյմս Կեվիզելը։ Ֆիլմը նկարահանված է արամեերեն, եբրայերեն և լատիներեն լեզուներով և նկարագրում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա երկրային կյանքի վերջին տասներկու ժամերի ընթացքում՝ սկսած ձիթենու այգում նրա աղոթքից, մինչև խաչելությունը։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս
Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Առավոտյան, մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո՝ կատարվում է Ջրօրհնեք՝ Հիսուսի մկրտությունը. Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար:

Թիթեռը և ծաղիկը. առակ
Մի մարդ Աստծուց խնդրեց մի ծաղիկ և մի թիթեռ, բայց փոխարենն Աստված նրան տվեց մի փշոտ կակտուս և մի թրթուր: Մարդը տխրեց չէր հասկանում, թե ինչու էր իր խնդրանքը սխալ հասկացվել, բայց հետո մտածեց. «Դե, Աստված շատ զբաղված է, չարժե նրան նորից անհանգստացնել»: Եվ որոշեց հարցեր չտալ: Որոշ ժամանակ անց նա գնաց` տեսնելու, թե ինչ է եղել իր մոռացված փշոտ կակտուսին ու տգեղ թրթուրին: Ի զարմանս նրա` փշոտ ու անհրապույր կակտուսը վերածվել էր մի չքնաղ ծաղկի: Իսկ տգեղ թրթուրը դարձել էր հրաշագեղ մի թիթեռնիկ:

Քնած նավակում. առակ
Տարիներ առաջ Նիագարա ջրվեժի մոտ մի երիտասարդ էր աշխատում որպես ուղեկցորդ: Մի օր անելու ոչինչ չունենալով նա կապեց իր նավակը ջրվեժի վերևում և պառկեց դրա մեջ հանգստանալու: Հոսանքից օրորվելով նա քուն մտավ: Ճոճվելով հոսանքից նավակը վերջնականորեն արձակվեց և սկսեց ընթանալ հոսանքն ի վար: Դիտորդները, որոնք ափին էին, տեսնելով մեծ վտանգը, բղավեցին բարձրաձայն, որ արթնացնեին նրան: Նա դեռ քնած արագորեն սլանում էր դեպ ջրվեժը:

Հիսուս Քրիստոս. ֆիլմ
Ո՞վ էր Հիսուս Քրիստոսը:
Մրցանակակիր պրոդյուսեր Ջոն Հեյմանն այս հարցին պատասխանում է «Հիսուս» ֆիլմում: Հեյմանի նկարահանած ֆիլմն իրականությանն այնքան մոտ է, որ թվում է, թե մարդ ապրում է Փրկչի հետ առաջին դարի Պաղեստինում: Իրական պատկերն առավել ամբողջական դարձնելու համար, աշխատակազմը մանրամասնորեն ուսումնասիրել է այդ ժամանակաշրջանի հատուկ ճարտարապետությունը, հագուստները, սովորույթներն ու կերակրատեսակները:

Աստվածաշնչի պատասխանները
Երբ դու ասում ես. "Ես չեմ կարող լուծում գտնել"
Աստված ասում է. "Ես կուղղեմ քո քայլերը"
 
Երբ դու ասում ես. "Անհնար է"
Աստված ասում է. "Ամեն բան հնարավոր է" 

Աստված գոյություն ունի (Ալբերտ Էյնշտեյն)
Մի խելացի պրոֆեսոր մի օր համալսարանում մի հարց տվեց իր ուսանողներին.
-Այն ամենն ինչ գոյություն ունի Աստծո կողմից է ստեղծված?
Մի ուսանող խիզախորեն պատասխանեց.
-Այո, ամեն ինչ Աստված է ստեղծել:

Անտուան դե Սենտ Էկզյուպերիի Աղոթքը
Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել