Դասակարգումը թարմացվում է յուրաքանչյուր տարի հուլիսի 1-ին և հիմքում դրվում է նախորդ տարվա (2021թ-ի) համախառն ազգային եկամուտը բնակչության մեկ շնչի հաշվով: Համախառն ազգային եկամուտը արտահայտվում է ԱՄՆ դոլարով: Ցուցանիշները հաշվարկվում են Ատլասի մեթոդով: Մեթոդին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://datahelpdesk.worldbank.org/knowledgebase/articles/378832-what-is-the-world-bank-atlas-method:
Հայաստանի ֆոնդային բորսան զարգանում է, քանի որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ միջազգային բրենդի մուտքը Հայաստան օգնեց բարձրացնել կապիտալի շուկայի գրավչությունը, ինչպես նաև դրա նկատմամբ շահառու բոլոր խմբերի հետաքրքրվածության աստիճանը: 2008 թվականին ՀՀ կառավարությունը հանդես եկավ օրենսդրական փոփոխությունների կատարման նախաձեռնությամբ, ըստ որի հանրային դառնալ ցանկացող ու ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ-ում ցուցակվող ընկերությունները ժամանակավոր հարկային արտոնություններ կստանան (շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք մինչև 31.12.2012թ.-ը կցուցակվեն բորսայում և կշարունակեն գործել որպես հանրային ընկերություններ):