Երեքշաբթի, 03 Դեկ 24, 20:11

Չեմ կարող-ը պետք է հանել սեփական մտքերից: Կարողացել է մեկը` կարող ես և դու, չի կարողացել ոչ ոք, ուրեմն դու կլինես առաջինը:

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » Երջանկությունն ափի մեջ
Երջանկությունն ափի մեջ
Խորհուրդներ | 24 Մայ 15 09:14

Երջանկությունն ափի մեջ
Տարօրինակ բան է երջանկությունը, երբ այն մեզ հետ է, թվում է, թե երբեք չի անհետանալու, սակայն երբ անհետանում է, կարծում ենք, թե երբեք էլ չէր եղել: 2005թ. լրագրող Ջուդի Դեպսթերը Գերմանիայի ապագա կանցլեր Անգելա Մերկելի հետ հարցազրույցում հարցրեց նրան, թե արդյո՞ք երջանիկ է, երբ արդեն հստակ գիտի, որ իր նպատակն իրագործվել է և շուտով զբաղեցնելու է Գերմանիայի կանցլերի այդքան բաղձալի պաշտոնը: Մերկելի պատասխանը հստակ էր. «Իհարկե»: Եվ իրոք, հաճախ մենք երջանիկ ենք լինում այն ժամանակ, երբ մեր նպատակներն ու ցանկություններն իրականանում են, դրանց հասնելու համար տանջվում ենք օրեր, ամիսներ, անգամ տարիներ, սակայն երջանկության զգացողությունը ակնթարթներ է տևում:

Ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ երբևէ չենք կարողանում պահպանել երջանկության զգացողությունը երկար ժամանակ: Մեծ հոգեբան Աբրահամ Մասլոուն դա բացատրում է նրանով, որ մարդը իր էությամբ «բողոքող» է, երբեմն նաև անշնորհակալ: Որևէ ցանկության կամ նպատակի հասնելուն պես, սովորաբար ասում է, որ այդպես էլ պիտի լիներ և անցնում նոր ձևավորվող նպատակի կամ պահանջմունքի բավարարման ուղիների որոնմանը: Այնինչ, պետք է կյանքում շնորհակալ լինել նրա համար, ինչ ունենք, այդ դեպքում երջանկությունն էլ հարատև կլինի, բացի այդ, հարկավոր է անընդհատ պահպանել ներքին հավասարակշռությունը, զերծ մնալ ներքին և արտաքին կոնֆլիկտներից:

Մ. Արգայլը, ով երջանկության հոգեբանության շուրջ ունի իր ուրույն մոտեցումը, ևս արտահայտում է այն տեսակետը, որ իրականում մեր ձեռքբերումներն ու հավակնությունները պետք է համապատասխանեն իրար, չձգտենք նրան, ինչը մեզ համար հասանելի չէ, անենք այն, ինչ կարողանում ենք, ինչը մեզ մոտ լավ է ստացվում՝ զերծ մնալով սոցիալական համեմատություններից: Եվ ինչպես ասում էր Արիսոտելը. «Եթե ցանկանում եք լինել երջանիկ, եղեք բարերար»: Իսկապես, ամեն անգամ որևէ լավ գործ անելիս, բարձրանում է անձի ինքնագնահատականը, դրական ինքնազգացողությունը և անձն իրեն երջանիկ է զգում: Լինենք երջանիկ...

Անի Խուդոյան
ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող

Աղբյուր՝ http://www.diplomat.am/publ/psixo/22-1-0-22
 
view 9249 | date 5.0/1 | date օգտակար, երջանկության բանաձև, խորհուրդներ, երջանկություն, երջանկության գաղտնիքներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել