Երեքշաբթի, 19 Մարտ 24, 05:37
094 91 93 23
095 91 95 25

Իմ երջանկության բանաձևը. այո, ոչ, ուղիղ գիծ, նպատակ… Ֆ. Նիցշե

Գլխավոր » Բլոգեր » Գեղեցիկ և առողջ

1 2 »
Խնամվածության ու գեղեցկության 7 սկզբունք
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից շատերը չգիտեն, որ տղաները բավականին ուշադիր են ձեռքերի նկատմամբ: Հետևաբար ձեռքերը միշտ պետք է լինեն փափուկ, մաքուր և խնամված: Դիմահարդարվելիս չպետք է մոռանալ, որ ցանկացած պարագայում գնահատելի է բնականությունը: Պետք չէ միարժամանակ ընդգծել...

Ճիշտ հագեցրեք ծարավը
Ինչի՞ համար են բոլոր հնարավոր ըմպելիքները, եթե կարելի է ծարավը հագեցնել սովորական ջրով: Սակայն որպեսզի օրգանիզմի խոնավությունն ավելի հեշտ պահպանվի, ընպելիքը պետք է լուծվող հանքային աղեր պարունակի: Հենց դրա համար էլ շոգին բժիշկները խորհուրդ են տալիս խմել թեթևակի աղի կամ թթվաշ հեղուկ, ոչ թե քաղցրահամ ջուր:

Ինչի՞ մասին են պատմում կնճիռները
Հին Չինաստանում բժիշկները բավական է նայեին հիվանդ մարդու դեմքին, կհասկանային, թե ինչ հիվանդություն ունի տվյալ մարդը: Եվ դա այն բանի շնորհիվ, որ նրանք կատարելապես տիրապետում էին "կնճիռների օգնությամբ ախտորոշելու" մեթոդին: Դուք ևս կարող եք ստուգել սեփական ինքնազգացողությունը՝ հայելու մեջ...

Օծանելիքի օգտագործման ո՞ր եղանակն է ճիշտ
էսթե Լաուդերը առաջարկում էր օծանելիքը փչել «օդում» եւ մտնել օծանելիքի ամպերի մեջ։ Գուցե սա կիրառելի է հագեցած օծանելիքների համար, իսկ թեթեւ եւ թարմ բույրերը այս եղանակով շատ թույլ կզգացվեն։ Կոկո Շանելն առաջարկում էր օծանելիքը քսել մարմնի այն մասին, որը կցանկանայիք, որ համբուրեին։ Դարձյալ շատ վիճելի համոզմունք է, քանի որ օծանելիքի բույրը շատ ավելի հաճելի է, քան համը։

Ինչպես սպիտակեցնել դեմքը
Մի շարք մթերքներ կարող են օգնել ձեզ սպիտակեցնել դեմքի մաշկը: Օրինակ, կարելի է օգտագործել դդմի կեղևը. պետք է պարզապես դրանով տրորել դեմքը: Այն ձեզ կազատի դեմքի պիգմենտային հետքերից և միաժամանակ կսպիտակեցնի մաշկը: Թարմ վարունգի քերվածքը նույնպես հիանալի կերպով խոնավացնում և սպիտակեցնում է մաշկը: Շատ օգտակար է մաշկը կիտրոնի կամ հում կարտոֆիլի շերտով շփելը:

Գիրության վնասները
Պարզվում է վթարների ժամանակ հնարավորինս նվազ վնասվածք ստանալու համար միայն ամրագոտիների ու անվտանգության բարձիկների կիրառումը բավարար չէ: Գիտնականների կարծիքով՝ այս հարցում ատավել մեծ նշանակություն ունի վարորդի և ուղևորի քաշը: Վիճակագրության համաձայն, եթե մարդն ավելորդ քաշ ունի, ապա բախման ժամանակ իներցիայի ուժով..

Պարելն առողջարար է
Հաճախ այն, ինչ մարդիկ հատկապես շատ են սիրում՝ պաղպաղակ, կարտոֆիլ-ֆրի, հեռուստացույց, օգտակար չեն օրգանիզմի համար: Սակայն եթե պարել սիրում եք, ապա այս կանոնից գոնե մեկ բացառություն կա: Ապացուցված է, որ հաճախակի պարող մարդիկ առավել առողջ են: 2010-2011թթ. գիտնականներն, ուսումնասիրելով 10.000 մարդու ազատ ժամանցի սովորությունները, պարզել են, որ...

Համակարգչի պատճառով առաջացող ամենատարածված հիվանդությունները
Մեր առօրյան հաճախ դժվար է պատկկերացնել առանց համակարգչի, իսկ ժամերով համակարգչի դիմաց նստելը չի կարող անհետևանք մնալ Ձեր օրգանիզմի համար։ Նման ապրելակերպի ոչ այնքան հաճելի հետևանքներն են համակարգչային սինդրոմը, մկանների ու հոդերի ադինամիա, որոնք կարող են հանգեցնել...

Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր
Կնոջ աչքերի կախարդիչ տեսքն ապահովելու համար մեծ դեր է խաղում ոչ միայն թարթիչների սևաներկի որակը, այլև նրա խոզանակի ձևը: Կոր խոզանակն օգնում է մի քանի րոպեում գեղեցիկ տեսք հաղորդել շատ ուղիղ թարթիչներին: Ներկում է փոքր և չերևացող թարթիչները` դրանք ավելի խիտ դարձնելով: Հովհարաձև խոզանակը սանրում է և առանձնացնում թարթիչները:

Ինչպես “խաբել” սովածությանը
Դուք արդեն ուզում եք մի քիչ նիհարել: Ընտրել եք հարմար սննդակարգ կամ պարզապես որոշել եք կրճատել օրվա սննդաբաժինն ու սահմանափակել ուտելիքը: Սակայն արդեն հաջորդ օրն իսկ ձեզ սկսում է տանջել սովածության անտանելի զգացումը, պատճառը, որը շատերին է ստիպում հրաժարվել նիհարելու կամ օրգանիզմը բեռնաթափելու բարի մտադրությունից:

Ճիշտ օգտվեք արևից
Մարդու, հատկապես կնոջ օրգանիզմը շատ զգայուն է արևի հանդեպ: Արևի՝ արդեն առաջին ճառագայթների հետ թուլանում են նախկին վախերը, վիրավորանքներն ու ցավերը: Ավելի կայտառ, եռանդուն ենք դառնում, լավատեսորեն նայում կյանքին: Արևը սնուցում է մեզ նաև D վիտամինով, ամրացնում իմունիտետը և լավացնում նյութափոխանակությունը:

Թուրինջ. առողջարար սննդատեսակներ
Օրական մեկ թուրինջ կերեք, դա նշանակալիորեն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և, որպես հետևանք, սիրտ - անոթային հիվանդությունների վտանգը: Ճիշտ է, այն մի քիչ դառնահամ է, բայց հանուն առողջության կարելի է դիմանալ: Նման խորհուրդ են տալիս Երուսաղեմի համալսարանի իսրայելցի գիտնականները:

Հեռուստացույցը սպանում է
Վաղուց հայտնի պնդումը այն մասին, որ հեռուստացույցի դիմաց չափից ավելի ժամանակ անցկացնելը վնասակար է առողջությանը, հաստատվել է փաստերով: Գերմանացի նյարդաբանը եկել է այն եզրակացության, որ տարեկան 20 հազար գերմանացի է մահանում հեռուստատեսությամբ չափազանց հրապուրվելու հետևանքով:

Մրգերը դեղերի փոխարեն
Թուզը կալիումի մեծ քանակության շնորհիվ անփոխարինելի է դառնում սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ, քանի որ կալիումը թեթևացնում է արյունատար անոթների լարվածությունը, հանգստացնում և լայնացնում է դրանք: Այն հարուստ է բետա-կարոտինով, В1, В2, В3, В6, РР, С վիտամիններով: Շատ մեծ կալորիականության պատճառով խորհուրդ չի տրվում օգտագործել նրանց, ովքեր հակված են գիրանալու:

Քունը երկարացնում է կյանքը
Ամերիկացի բժիշկները հաստատում են, որ կանայք ապրում են 6-7 տարով ավելի, քան տղամարդիկ: Պատճառն այն է, որ կանայք ավելի խորն են քնում: Միջինում կանանց խորը քնի տևողությունը 70 րոպե է, իսկ տղամարդկանցը` 30 րոպե: Գիտնականների կարծիքով` քնի այդպիսի բաժանումը թույլ սեռի օգտին, արդյունք է կանանց էվոլյուցիոն հարմարվածության:

1-15 16-20
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել