2015 թվականը Այծի տարի է: Այն լինելու է խաղաղ, պտղաբեր և ուրախ տարի կենդանակերպի բոլոր նշանների համար:
Այծը բարի, օգտակար, հոգատար, մեծահոգի, միաժամանակ պաշտպանության կարիք ունեցող կենդանի է: Նրա այս հատկությունները կարել է վերագրել նաև գալիք տարվան: Այծը նաև պասիվ և անվճռական կենդանի է ու երկար է մտածում մի բան անելուց առաջ: Այնպես որ, 2015 թվականը «մոխրագույն» կթվա այն անձանց, ովքեր հոռետես են:
Ըստ արևելյան օրացույցի` Այծի տարին սկսվում է 2015 թվականի փետրվարի 19-ին և ավարտվելու է 2016 թվականի փետրվարի 7-ին:
Այծի տարվա խորհրդանիշը կանացի սկիզբն է: Շատ կանայք այս տարի մայր կդառնան: Այծի տարվա տարերքը ծառն է` գարնան, սիրո, առավոտի և ռոմանտիկայի խորհրդանիշը: Ծառը նաև կյանքի ու իմաստնության աղբյուրն է: