Երեքշաբթի, 05 Օգս 25, 04:24

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Մշակույթ և արվեստ » Ի՞նչ դաջվածքներ են նախընտրում հայերը և արդյո՞ք հասկանում են դրանց նշանակությունը. պարզաբանում է մասնագետը
Ի՞նչ դաջվածքներ են նախընտրում հայերը և արդյո՞ք հասկանում են դրանց նշանակությունը. պարզաբանում է մասնագետը
Մշակույթ և արվեստ | Բլոգգեր` ArmEco | 20 Մարտ 16 14:47

Ի՞նչ դաջվածքներ են նախընտրում հայերը և արդյո՞ք հասկանում են դրանց նշանակությունը. պարզաբանում է մասնագետը
Դաջվածք (կտածում (հայերեն կուտ՝ սպի բառից), անգլ.՝ tattoo), մաշկի տակ ներկանյութերի ներարկմամբ պատկերների, նախշերի, խորհրդանշանների դրոշմում։ Դաջվածքը մարդու մարմնի մանիպուլացման եղանակներից մեկն է, որը ներառում է սպիների, կտրվածքների և պատկերազարդելու միջոցներ։ Դաջվածքի մշակույթը, ինչպես ցույց են տվել ազգագրական հետազոտությունները, հատուկ է աշխարհի համարյա թե բոլոր ժողովուրդներին:

Ի սկզբանե, մարդաբանները, փորձելով բացատրել դաջվածքի մշակույթի ծագման հիմքերը, առաջնային նշանակություն էին տալիս պատկերների դեկորատիվ էությանը։ Չնայած բազմադարյան քննադատությանը, այն չի վերացել, այլ ժամանակի ընթացքում ենթարկվել է լուրջ փոփոխությունների և հարմարեցվել է հասարակության բոլոր շերտերի նախասիրություններին։ Հայաստանում ևս դաջվածքները լայն տարածում ունեն:

Եթե նախկինում դաջվածք նախընտրողների քանակը քիչ էր և հիմնականում նախընտրողներն էլ արական սեռի ներկայացուցիչներ էին, ապա այժմ՝ դաջվածք նախընտրողների թիվը ոչ միայն զգալիորեն ավելացել է, այլև իգական սեռի ներկայացուցիչները ևս անմասն չեն մնում դաջվածքների հանդեպ ունեցած հետաքրքրությունից:

Պարզելու համար, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում դաջվածքը, և թե ինչ դաջվածնքներ են նախընտրում հայերը, Operativ.am-ի թղթակիցը զրուցել է «DeGar Tattoo Studio»-ի դաջվածքների մասնագետ Էդգար Սարգսյանի հետ:

Այն հարցին, թե երբ է սկսել նման աշխատանքով զբաղվել, և արդյոք ցանկացած նկարիչ կարող է զբաղվել դաջվածքով, Էդգարը պատասխանեց. «Իրականում, ես մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ եմ, իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ նկարիչ, սակայն դեռ չեմ ավարտել: Դաջվածքներով սկսել եմ հետաքրքրվել 14 տարեկանից, երբ սկսեցի կարդալ դաջվածքների մասին պատմող մի գիրք: Սկսեց հետաքրքրել, ուստի առավել մանրամասն փորձեցի ծանոթանալ դաջվածքների ցանկացած դետալի: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ցանկացած նկարիչ կարող է դաջվածք անել, ապա կարծում եմ, որ մաշկի վրա տարվող աշխատանքն ավելի բարդ է, քանի որ գործ ունենք մաշկի հետ: Պետք է աշխատել կոկիկ, հմտորեն, որպեսզի մաշկը չվնասվի, և ամենակարևորը՝ որակյալ և միջազգային ստանդարտներին համապատասխանող ներկերով: Այդպիսով, նաև դաջվածքը կարիք չի ունենա կորեկցիայի: Առհասարակ, կարևոր է նաև տվյալ մարդու առողջական վիճակը դաջվածք անելու համար, քանի որ դաջվածքը խորհուրդ չի տրվում անել «ֆսորիազ» հիվանդությամբ տառապողներին»:

Մասնագետի խոսքով՝ դաջվածք անելուց հետո մաշկի լավացման գործընթացը տևում է մոտ 15 օր, իսկ դաջվածքի վերջնական տեսքը ստացվում է մոտ 3 ամիս անց: Ժամանակավոր դաջվածքների մասին խոսելիս մասնագետը նշեց, որ դրանք դաջվածքների հետ կապ չունեն, քանի որ դրանք արվում են հինայով: Նա կրկին շեշտեց հինայի որակը ևս, քանի որ այն ևս պետք է համապատասխանի ստանդարտներին՝ լինի որակյալ, որպեսզի մաշկին վնաս չհասցվի: Ժամանակավոր դաջվածքն արվում է առանց ասեղի միջամտության՝ վրձնով:

Այն հարցին, թե որ տարիքային խմբի և սեռի մարդիկ են դաջվածք անում և հիմնականում ինչ պատկերներ, մասնագետը նշեց. «Առհասարակ, չափահաս պետք է լինեն, բայց իմ պրակտիկայում եղել է դեպք, երբ հայրն իր 13-ամյա որդու ծննդյան օրը նվեր է մատուցել՝ դաջվածքի տեսքով: Սակայն եղել են նաև տարիքով մարդիկ ևս, բայց հիմնականում երիտասարդներ են և մեծ մասն արական սեռի: Իգական սեռի ներկայացուցիչները շատ քիչ են դիմում: Պատկերները տարբեր են նախընտրում: Օրինակ, ռուս զինվորները նախընտրում են կարիճ դաջել, որը խորհրդանշում է այն, որ իրենք ծառայել են Կովկասյան լեռներում, իսկ հայերը՝ նախընտրում եմ խաչ կամ սրբապատկերներ, որոնք սովորաբար դաջվում են ձախ ձեռքի կամ ձախ կրծքավանդակի հատվածում: Լինում են նաև ռոմանտիկ նկարներ նախընտրողներ, որոնք դաջում են իրենց սիրելիի անունը»:

Էդգարի խոսքով՝ դաջվածքներից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի, սակայն մարդկանց համար երբեմն առավել կարևոր է գեղագիտական հաճույքը, քչերին է հետաքրքրում, թե որ դաջվածքն ինչ նշանակություն ունի:

Degar Tattoo Studio

Degar Tattoo Studio

Degar Tattoo Studio

Degar Tattoo Studio

Աղբյուր՝ http://operativ.am/?p=163459&l=am
 
view 12421 | date 5.0/2 | date բոդի-արտ, degar tattoo studio, դեգար տատու, Tattoo, degar, տատու, edgar

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել