Կիրակի, 22 Դեկ 24, 12:38

Տնտեսագետների և քաղաքական փիլիսոփաների և ճիշտ և սխալ գաղափարներն իրականում ավելի հզոր են, քան մարդիկ սովորաբար հասկանում են: Իրոք, աշխարհը միայն դրանցով է ղեկավարվում: Ջոն Մեյնարդ Քեյնս

Գլխավոր » Բլոգեր » Ընդհանուր / Այլ » Մարդու տրամադրությունը գցող մթերքների ցուցակը
Մարդու տրամադրությունը գցող մթերքների ցուցակը
Ընդհանուր / Այլ | Բլոգգեր` Hovhannes | 14 Հուլ 13 12:34

Մարդու տրամադրությունը գցող մթերքների ցուցակը
Հայտնի է, որ սննդի օգտագործման գործընթացն ակտիվացնում է երջանկության հորմոնների, ավելի ստույգ` էնդորֆինների արտադրությունը: Սակայն գիտնականները պարզել են, որ բոլոր մթերքները չէ, որ կարող են մարդուն լիարժեք երջանկության զգացողություն տալ: Մթերքների որոշ տեսակներ չեզոք են մարդու համար այն դեպքում, երբ մյուսները երջանկության զգացողություն են պարգևում միայն կարճ ժամանակով, իսկ հետո լինում է տրամադրության ավելի անկում, քան նախքան ուտելն էր:

Ամերիկացի գիտնականները կազմել են մարդու տրամադրությունը գցող մթերքների ցուցակը։ Դրանք են.

Չիպս: Սա շատ վտանգավոր մթերք է, որն ամբողջությամբ բաղկացած է մարդու օրգանիզմի համար վնասակար թթվային միացություններից, քաղցկեղածին ակրիլամիդից: Դրանք բացասաբար են անդրադառնում մարդու օրգանիզմի վրա և կախվածություն են առաջացնում, ստամոքսաաղիքային շատ հիվանդությունների աղբյուր են:

Խոզապուխտ: Այն մեծ քանակությամբ լցանյութ, շաքար, ներկանյութ, կոնսերվանտներ, նիտրանտներ և աղ է պարունակում, որոնք վատ տրամադրություն ստեղծելու հատկություն ունեն:

Մարգարին: Գիտնականները վերջերս պարզել են, որ այն ևս բացասաբար է ազդում տրամադրության վրա:

Դդմի վերամշակված սերմեր: Դրանք մշակվում են կալիումի բրոմատի միջոցով, ինչը հանգեցնում է վահանաձև գեղձի աշխատանքի արգելափակման:

Արախիս: Աղի արախիսը մշակված է նատրիումի գլուտամատով և մեծ քանակութայմբ կասկածելի ծագման հավելանյութերով: Այս մթերքը ևս տրամադրության վրա բացասաբար ազդելու հատկություն ունի:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5090 | date 5.0/1 | date առողջություն, Մարդ, մթերքներ, Տրամադրություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել