Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին... Թոմաս Էդիսոն
Օրվա մեջ մի քանի ժամ ես անցկացնում համակարգչի առջև: Եթե երկուսից ավելի, ապա քեզ լավ ծանոթ է հոգնածության այն զգացումը, երբ տառերը լողում են, և դու հիմար սխալներ ես անում: Ճապոնացի գիտնականները դրա դեմ լավագույն միջոցը համարում են կիտրոնով սև թեյը: Այն կրճատում է հնարավոր սխալների թիվը 50%-ով: Կանաչ թեյը կրճատում է 20%-ով, իսկ հասմիկով կանաչ թեյը` 25%-ով: Եթե համակարգչով աշխատելիս քեզ հաճախ են զանգահարում, և դու լսափողը պահում ես ուսով, կարող են մեջքի ցավեր առաջանալ: Հատուկ հեռախոսային ականջակալ գնիր: Առողջ, ուղիղ մեջքն ու թեթև քայլվածքը փոխկապակցված են:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է