Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Ըստ հոգեբանների` այն գույները, որոնք օրվա ընթացքում ֆիքսում է մարդու աչքը՝ սկսած եղունգների կարմիր լաքից մինչև սուրճի գույնը, ազդում են ուղեղի վրա: Ապացուցված է՝ հետևյալ գունային երանգները հրաշքներ են գործում, երբ սկսում են ուշադրություն դարձնել դրանց:
Եթե ցանկանում եք կարևոր զեկույցի ժամանակ կենտրոնացած լինել, ապա եղունգները կարմիր ներկեք։ Այս վառ գույնը ստիպում է ուշադրություն դարձնել մանրուքների վրա: Նման եզրահանգման են եկել Բրիտանական Կոլումբիայի համալսարանում իրականացրած ուսումնասիրության արդյունքում: Հետևաբար, նախքան խոսել սկսելը, արագ հայացք նետեք մատներին: Քանի որ կարմիրը գունային սպեկտրում ամենաերկար տատանումն ունի, մարդկանց, հնարավոր է, ավելի շատ ժամանակ հարկավոր լինի այն ընկալելու համար: Իսկ արդյունքը կլինի այն, որ բոլորի հայացքները գամված կլինեն ձեզ:
Եթե ցանկանում եք լինել առույգ և կենսունակ, ապա խոհանոցի պատերը դեղին ներկեք։ Դեղինը առույգություն և էներգիա է հաղորդում: Վերջերս իրականացված ուսումնասիրությունը պարզել է, որ այն մարդիկ, ովքեր ժամանակ են անցկացնում դեղին սենյակում, ավելի ակտիվ և կենսունակ են: Հետևաբար, սովորություն դարձրեք օրը սկսել դեղին խոհանոցում և կզինվեք էներգիայի անսպառ պաշարով` ողջ օրվա համար:
Եթե ուզում եք ցանկալի լինել, ապա կարճ սև զգեստ հագեք։ Ոչ մի կնոջ համար գաղտնիք չէ, որ կարճ սև զգեստն անչափ սեքսուալ է: Այդ մասին վկայում է նաև Pantone Color համալսարանի իրականացրած ուսումնասիրությունը: Պարզվում է` սև գույնը նաև ինքնավստահություն է հաղորդում կանանց` հաղորդելով անկրկնելիության զգացում:
Եթե ցանակնում եք ժպտալ ու լինել անհոգ, ապա հենց հյուրասենյակում մանուշակագույն ծաղիկներ դրեք։ Ջորջիայի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ մարդիկ այս գույնն ասոցացնում են երեխայի և քրքիջի հետ: Հետևաբար, եթե լարված եք, մանուշակագույն ծաղիկներ գնեք: Ոչ միայն կլիցքաթափվեք, այլև կսկսեք ծիծաղել:
Ըստ Ջորջիայի համալսարանում անցկացված ուսումնասիրության արդյունքների` սպիտակ գույնն օգնում է լավատեսորեն տրամադրվել ապագայի հանդեպ:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է