Կիրակի, 22 Դեկ 24, 18:05

Արեք այն ինչ դուք սիրում եք ամենից շատ: Դա անպայման կբերի ձեզ հաջողություն: Սթիվ Ջոբս

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » 5 հանգամանք, որ պետք է հաղթահարել հարստանալու ճանապարհին
5 հանգամանք, որ պետք է հաղթահարել հարստանալու ճանապարհին
Խորհուրդներ | 20 Հոկտ 13 15:36

5 հանգամանք, որ պետք է հաղթահարել հարստանալու ճանապարհին
Հարստանալ ուզում են երեւի թե բոլորը, եւ ինչպես պարզվում է, այն յուրաքանչյուրի հնարավորությունների սահմաններում է: Կարևորը անպետքական մտքերը գլխից հանելն է և «կարգավորումներ» տալը: LN-ը ձեզ է ներկայացնում մի քանի հանգամանք, որ խանգարում են մեզ հարստանալ:

Նպատակի բացակայություն

Պետք է գոնե մոտավոր իմանալ, թե հանուն ինչի եք ձգտում մեծ գումարների: Չէ որ միլիոնատեր չեն դառնում նոր զգեստներ գնելու ցանկությունից դրդված: Հստակ պլան մշակեք: Հնարավոր է, որ նոր գործ եք ուզում սկսել, բացել սեփական հիմնարկ կամ ուզում եք հիմնովին վերանորոգել տունը: Պետք է ընտրել նաև որոշակի ժամանակահատված, որի սահմաններում պետք է հասնեք Ձեր նպատակին:

Ձգտում համբավի

Անիմաստ զբաղմունքներից մեկն է: Եթե ուզում եք հարստանալ զուտ նրա համար, որ մեկի վրա տպավորություն թողնեք, ապա 99% հավանականությամբ Ձեզ մոտ դա չի ստացվի: Սա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Դուք մեծ ժամանակ կծախսեք Ձեր կերպարի վրա՝ շեղվելով այն գործից, ինչն իսկապես պետք է Ձեզ:

Վնասակար սովորություններ

Դա կարող է լինել սերը ալկոհոլի, ծխախոտի, խաղերի հանդեպ: Այս ամենը կոտրում է կամքը` քաոսի վերածելով նրանց հոգեբանական վիճակը: Իհարկե, այս ամենը մեծ ազդեցություն ունի նաև մեր ֆինանսական վիճակի վրա:

Շտապ փողի ծարավ

Հարստության հասնելու ճանապարհին ամենակարևորը համբերատարությունն է: Եթե դուք մտածում եք, թե փողերը երկնքից անասելի արագությամբ թափվելու են Ձեր գլխին, ապա Ձեզ մեծ հիասթափություն է սպասվում: «Արագ փողերը» այս կյանքում կարելի է դասել միայն անհավանական հաջողությունների շարքին:

Վախ ռիսկի դիմելուց

Զգույշ և նրբանկատ լինելը իհարկե վատ չէ, բայց ծայրահեղությունների մեջ ընկնելն էլ պետք չէ: Երբեմն հաղթելու համար, պետք է ռիսկի դիմել: հիշեք, որ ով ռիսկի չի դիմում, չի խմում շամպայն: Երբեմն պետք է նաև սխալվել, կորցնել գումար, որպեսզի հետո՝ այդ ամենից փորձ ձեռք բերելու արդյունքում մեծ գումար շահեք: Այստեղ, ինչպես ամենուր, լավ է ոսկե միջինը:

Աղբյուր՝ http://ladynews.am/arm/news/2347/5-hangamanq-or-petq-e-...
 
view 5226 | date 5.0/1 | date օգտակար, խորհուրդներ, հարստություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել