Կիրակի, 22 Դեկ 24, 05:15

Արտաքին հաջողությունը սկսվում է ներքին հաջողությունից:

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Ինչպես հայտնաբերել սեփական գեղեցկությունը
Ինչպես հայտնաբերել սեփական գեղեցկությունը
Հարաբերություններ | Բլոգգեր` ADMIN-S | 29 Սեպ 12 14:31

Ինչպես հայտնաբերել սեփական գեղեցկությունը
Հին իմաստուն ասացվածքն ասում է. "Մի ծնվիր գեղեցիկ, այլ ծնվիր երջանիկ": Սա իմանալով հանդերձ, առավոտյան մոտենում ես հայելուն ու. "Ի՜նչ ահավորն եմ: Ինչքա՜ն կուզենայի լրիվ ուրիշ տեսք ունենալ: Եվ ո՞ւմ եմ ես պետք, տղամարդիկ անգամ չեն նայում իմ կողմը",- մտածում ես ու հագնելով ամենօրյա սովորական հագուստդ, հապճեպ սլանում աշխատանքի: Իսկ մի՞թե հնարավոր չէ հայելուց հեռանալ ինքնագոհ ժպիտով, փայլող աչքերով և այն համոզմամբ, թե դու աշխարհի ամենահմայիչ կինն ես: Հնարավոր է: Պարզապես, կարևոր է իմանալ, որ.

Դուք ինքնավստահ եք
Գեղեցկության հիմնական շարժիչը սեփական գիտակցումն է: Քայլիր հպարտ կեցվածքով և այն տպավորությամբ, թե անգամ քո կրած սովորական զգեստը Փարիզի ամենաթանկարժեք խանութից ես գնել: Մեծ նշանակություն ունի նաև բնավորության առանձնահատկությունները: Պետք է ազատվել բարդույթներից և հասկանալ, որ ժպիտն ու ուրախ տրամադրությունը փոխանցելի է շատերին...

Դուք հիասքանչ եք
Նայիր շուրջդ: Բոլոր տղամարդիկ չէ, որ ընտրում են սուպերմոդելի դեմքով, 90-60-90 կազմվածքով աղջիկներ: Շատ հաճախ արտաքինով ոչնչով աչքի չընկնող աղջիկը երկրպագուների մեծ բանակ է ունենում: "Ինչո՞ւ",- կհարցնեք դուք: "Նրա հետ ուրախ է, հետաքրքիր և կարելի է ամեն ինչի մասին զրուցել",- կպատասխանի նրա երկրպագուներից մեկը: "Նա միշտ պատրաստակամ է լուծելու ցանկացած պրոբլեմ: Նրանից ինչ-որ ջերմություն է ճառագում",- կպատասխանի մյուսը: Հմայքը ներսից պետք է բխի: Ինքներդ ձեզ վերլուծեք` ինքանո՞վ եք տիրապետում այդ արվեստին: Գուցե ժամանակն է ինչ-որ բան փոխե՞լ...

Դուք խելացի և սրամիտ եք
"Հագուստով դիմավորում են, խելքով ճանապարհում",- ասում է հայտնի ասացվածքը: Հարկը չկա խելքը ցուցադրաբար հրամցնել: Իսկական կինը երբեք տղամարդուն ցույց չի տա իր մտավոր առավելությունները: Ընդհակառակը, նա պետք է թույլ տա, որ տղամարդը զգա, թե ինքն ավելի խելամիտ է, ողջախոհ: Բայց, երբ կինը սրամտում է, ապա հումորի զգացում ունեցող տղամարդուն նա թվում է աշխարհի ամենահետաքրքիր կինը...

Դուք շփվող եք
Ձեզ հետաքրքիր է շփվել մարդկանց հետ: Ունեք շատ ընկերներ, որոնք ասում են, թե ձեր գնալուց հետո իրենք տխրում են: Մի՞թե սա քիչ է, որ համարվեք գեղեցիկ ու ցանկալի: Ճիշտ է, գուցե ձեր արտաքինը զիջում է ձեր ընկերուհու արտաքինին, բայց բոլորն ասում են, որ ձեզ հետ շփվելով այն տպավորությունն են ունենում, թե 100 տարի ճանաչում են: Սա նշանակում է` դուք հետաքրքիր զրուցակից եք և սպասված հյուր...

Ձեր գործերը հաջող են ընթանում
Նկատած կլինեք, որ հաջողությունները երբեմն շշմեցուցիչ հոսք են ունենում ձեր կյանքում: Երևի զգացել եք նաև, որ այդ "լուսավոր" օրերին ավելի շատ տղամարդկանց հայացքներ են ձեզ ուղեկցում: Դուք հաճախակի եք ժպտում և դրանով իսկ "վարակում" շատերին: Մի՞թե ժպտերես, երջանիկ, "գարնանային" կինը աննման չէ...

Դուք սիրահարված եք
Եթե սիրած տղամարդ ունեք, որը չի հոգնում ամեն օր կրկնել, թե "դու ամենագեղեցիկն ես", հավատա, դա հենց այդպես ել կա: Ամեն առավոտ արթնացեք հենց այդ գիտակցումով: Իսկ ինչո՞ւ պետք է նա խաբի ձեզ: Չէ՞ որ սիրող տղամարդը չի նկատում իր ընտրյալի արտաքին թերությունները: Իսկ եթե սիրելին ձեր կողքին չէ, միևնույն է, հարկ չկա կարծելու, թե դուք տգեղ եք, քանզի սերն ինքնին կնոջը դարձնում է հիասքանչ ու հմայիչ; 

Բոլոր դեպքերում` մարդու արտաքինն էական չէ, կարևոր է, որ նա ունենա խելք, ինքնավստահություն և լուսաշող ժպիտ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 7973 | date 5.0/9 | date գեղեցկություն, օգտակար, ինքնավստահություն, խորհուրդներ, դու և նա, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել