Կիրակի, 22 Դեկ 24, 05:48
Կարելի է ընդունել որևէ գաղափարի օգտակարությունը, բայց և այնպես չկարողանալ օգտվել նրանից: Գյոթե

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » Աղքատության հանգեցնող 10 սովորություն
Աղքատության հանգեցնող 10 սովորություն
Խորհուրդներ | 11 Օգս 13 13:52

Աղքատության հանգեցնող 10 սովորություն
1. Քո հանդեպ ափսոսանքի զգացումը: Մարդիկ անձամբ են ստեղծում աղքատության տրամադրություն և կարծում են, որ հարուստ լինելն իրենց համար չէ: Մեկը ափսոսում է այն բանի համար, որ կին է ծնվել, քանի որ տղամարդիկ ավելի շատ հնարավորություններ ունեն, մեկ ուրիշն անհանգստանում է իր կառուցվածքի համար, ինչ-որ մեկը թերագնահատում է իր հասակը, ազգությունը, մաշկի գույնը, կրոնը, շատերն էլ, որ դեռ չեն ամուսնացել կամ էլ՝ ամուսնացած են: Երիտասարդներն իրենց դժբախտությունները բացատրում են փորձի պակասով, իսկ մեծահասակները՝ իրենց տարիքով: Ի՞նչ եք կարծում, եթե մարդը խղճում է իրեն ինչ-որ բանի համար և ողջ օրը մտածում է այդ մասին, ինչպե՞ս կվարվեն դիմացիններն իր նկատմամբ: Ինքն իրեն խղճալը ճանապարհ է դեպի անհաջողությունները:

2. Գծուծություն: Զեղչերի մշտական փնտրտուքների մեջ գտնվելը, իրենց երեխաների կրթության համար վճարել չցանկանալը, իրենց աշխատակիցներին որքան հնարավոր է ցածր աշխատավարձով աշխատեցնելը արդեն իսկ գծուծ ու աղքատ մարդու տպավորություն է ստեղծում: Ամեն ոլորտում տնտեսելը իմաստության նշան չէ: Նման մարդիկ ի վերջո աղքատ են դառնում:

3. Զբաղվել այնպիսի գործերով, որը դուք ատում եք: Մեկն ատում է ամաններ լվանալը, մյուսը չի սիրում շան հետ զբոսնել: Աղքատությունից խուսափելու ամենակարևոր պայմաններից մեկը չսիրած աշխատանքից խուսափելն է: Ամեն մեկը պետք է անի այն, ինչն իրեն հաճույք է պատճառում: Միայն այդ դեպքում նա հիանալի արդյունքի կհասնի:

4. Հաջողության չափումը փողերով: Աղքատ մարդը համոզված է, որ գումար ունենալու դեպքում նա երջանիկ կդառնա: Միայն որոշակի գումարը նրան հնարավորություն կտա հագնել ոճային հագուստ, ունենալ գեղեցիկ շուն, ճանապարհորդել, ամուսնուց անկախություն ձեռք բերել: Բայց փորձը ցույց է տալիս, որ փողի հետ երջանկություն այդպես էլ չի գալիս: Խելացի մարդիկ երջանկությունը չափում են ոչ թե փողով, այլ ավելի կարևոր բաներով:

5. Չափից դուրս գումարի վատնումը: Կրեդիտ քարտերը և բանկի ժպտացող աշխատակիցները կօգնեն քեզ հայտնվել վարկերի մեջ:

6. Վայրկենական օգուտի ընտրություն: Ամեն ինչ միանգամից ու մաքսիմալ արդյունքերով ստանալու ցանկությունը բնորոշ է աղքատ մարդկանց: Նրանք չեն հասկանում, որ միջին աշխատավարձով աշխատանքի տեղավորվելով կազմակերպությունում ՝ կարող են մի քանի տարի անց հասնել ավելի մեծ հաջողությունների, քան ուշադրություն դարձնել միայն նրա վրա, թե որքան կստանան ամեն ամիս:

7. Նվնվալ՝ կյանքը բա՞րդ է, ուղղակի սարսափելի՞: Շուրջբոլորդ հանցագործություններ են, կոռուպցիա և ձեր առջև փակ են հաջողության բոլոր ճանապարհները: Այս ամենի հետ համաձայն է յուրաքանչյուր անհաջողակ: Գտե՛ք յուրօրինակ մեթոդներ շրջապատի անհաջողությունների դեմ պայքարելու համար:

8. Քեզ ուրիշների հետ համեմատելը: Մեկը մտածում է, որ նա լավն է իր համադասարանցիներից: Մյուսը մտածում է, որ ավելի խելացի է քան իր ընկերը և այդպես շարունակ: Մտածե՛ք՝ արդյոք պե՞տք է դա ձեզ. պե՞տք է, որ արտաքին աշխարհն այդքան մեծ ազդեցություն ունենա ձեզ վրա:

9. Հարստության չափումը փողերով: Իրական հարուստ մարդիկ գիտեն նույնիսկ դատարկ տեղից փող ստանալու ձևը, կազմակերպել բիզնեսի նոր ձևեր և դրանից եկամուտ ստանալ: Բայց իրական հաջողակ ու երջանիկ մարդը կախված չէ սեփական փողի քսակի մեծությունից:

10. Ընտանիքից մեկուսացումը: Հիանալի անհաջողակներ ստացվում է նրանցից, ովքեր մեկուսանում են իրենց ընտանիքներից: Նրանք չեն հասկանում, որ ընտանիքը ներքին աջակցության հիանալի միջոց է, որին կարելի է դիմել ցանկացած հարցով: Միայն մտերիմների սերն է ի զորու ոտքի կանգնեցնելու մեզ:

Աղբյուր՝ http://www.crossnews.am/2013/07/09/axqatutyan-hangecnox...
 
view 6108 | date 5.0/1 | date հաջողության գաղտնիքներ, օգտակար, աղքատություն, հաջողություն, խորհուրդներ, հարստություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել