Կիրակի, 22 Դեկ 24, 05:17

Հատկացրեք ձեր երազանքին գոնե մեկ ժամ ձեր ժամանակից, բայց ամեն օր: Ամենօրյա աշխատանքը հաջողության գրավականն է: Դոնալդ Թրամ

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Տղամարդիկ նյարդայնանում են
Տղամարդիկ նյարդայնանում են
Հարաբերություններ | Բլոգգեր` Karen85 | 26 Նոյ 12 20:54

Տղամարդիկ նյարդայնանում են
Տղամարդիկ նյարդայնանում են. խորհուրդներ կանանց, հարսնացուներին և ընկերուհիներին... 

Բամբասկոտ
Տղամարդու մոտ այլ կանանց թերություններից բամբասելը բնորոշ է գրեթե բոլոր կանանց: Դա բացատրվում է հնարավոր մրցակցությունից խուսափելու պաշտպանական ռեակցիայով: Սակայն դա այնքան էլ ազդեցիկ միջոց չէ, քանի որ բամբասող կինը տղամարդու աչքին երևում է խղճուկ ու տհաճ: 

Շահամոլ
Տղամարդիկ չեն սիրում, երբ կանայք հետաքրքրվում են միայն իրենց դրամապանակի պարունակությամբ: Եթե դուք ծանոթություն հաստատելիս միանգամից հարցնում եք նրա աշխատանքի վայրի կամ բնույթի մասին, ապա դա հասկացվում է որպես աշխատավարձի չափի որոշման ձև: 

Կպչող
Տղամարդիկ չեն սիրում, երբ նրանց մշտապես մատնացույց են անումթույլ տված սխալները կամ քննադատում են արած գործը` նշելով, որ դա կարելի էր էլ ավելի լավ անել: Նման մոտեցումը դեռ ոչ մի տղամարդու դուր չի եկել: 

Անկարող
Տղամարդկանց դուր չի գալիս, երբ կանայք ամեն ինչում հույսը դնում են իրենց վրա և ոչ մի գործ չեն կարողանում ինքնուրույն անել: Շատերը, նույնիսկ խոհանոցում, հարցնում են ամուսնու խորհուրդը: Նման կանայք շատ շուտ են հոգնեցնում իրենց ամուսիններին: 

Խանդոտ
Տղամարդուն պահելու լավագույն միջոցը նրան ազատություն տալն է: Եթե ննրան վստահում եք, ապա իզուր տեղը մի վիրավորեք անտեղի կասկածներով: Եթե վստահ եք, որ նա ձեզ դավաճանում է` առանց երկմտելու հեռացեք: 

Անշնորհակալ
Տղամարդիկ ատում են, երբ կազմակերպում են շքեղ երեկո կամ նվիրում են թանկարժեք իրեր, իսկ փոխարենը նույնիսկ "շնորհակալություն" բառը չեն լսում: 

Անհավասարակշիռ
Ոչ մի տղամարդ չի կարող նորմալ ապրել մի կնոջ հետ, որն անհանգիստ է նույնիսկ ինքն իր հետ: 

Անցյալն հիշող
Տղամարդիկ տանել չեն կարող, երբ կինը մշտապես հիշում է իր նախկին սիրավեպերը: Տպավորություն է ստեղծվում, թե այդ կերպ կինն արտահայտում է իր դժգոհությունը կամ համեմատում է իրեն նախկինի հետ: 

Տրտնջող
Այն կինը, որին ոչ մի բան չի գոհացնում և որը միշտ դժգոհում է, չի կարողանա իր կողքը պահել և ոչ մի տղամարդու: 

Շատախոս
Մի փորձեք քննարկել ամուսնու հետ կանացի թեմաներ` ով ինչ էր հագել, որ շրթներկն է լավը կամ նմանատիպ այլ բաներ. դա նրանց չի հետաքրքրում: Զրույցի համար ավելի լավ է գտնել տղամարդուն հետաքրքրող թեմաներ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6908 | date 5.0/2 | date հետաքրքիր, դու և նա, խորհուրդներ, օգտակար

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել