Երկուշաբթի, 15 Դեկ 25, 16:32

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Կրոն և հավատք » Թիթեռը և ծաղիկը. առակ
Թիթեռը և ծաղիկը. առակ
Կրոն և հավատք | Բլոգգեր` armeco-87 | 31 Դեկ 12 11:38

Թիթեռը և ծաղիկը. առակ
Մի մարդ Աստծուց խնդրեց մի ծաղիկ և մի թիթեռ, բայց փոխարենն Աստված նրան տվեց մի փշոտ կակտուս և մի թրթուր: Մարդը տխրեց չէր հասկանում, թե ինչու էր իր խնդրանքը սխալ հասկացվել, բայց հետո մտածեց. «Դե, Աստված շատ զբաղված է, չարժե նրան նորից անհանգստացնել»: Եվ որոշեց հարցեր չտալ: Որոշ ժամանակ անց նա գնաց` տեսնելու, թե ինչ է եղել իր մոռացված փշոտ կակտուսին ու տգեղ թրթուրին: Ի զարմանս նրա` փշոտ ու անհրապույր կակտուսը վերածվել էր մի չքնաղ ծաղկի: Իսկ տգեղ թրթուրը դարձել էր հրաշագեղ մի թիթեռնիկ:
 
Աստված երբեք չի սխալվում: Նրա ուղիները ՄԻՇՏ լավագույնն են, նույնիսկ եթե մեզ սխալ են թվում: Եթե Աստծուց մի բան ես խնդրել, բայց մեկ այլ բան ստացել, ՎՍՏԱՀԻ՛Ր... Համոզված եղիր, որ նա միշտ կհոգա քո կարիքը ճիշտ ժամանակին: Միշտ չէ, որ քո ուզածը այն է ինչ պետք է քեզ: Աստված միշտ պատասխանում է քո խնդրանքին, ուստի գնա՛ նրա հետևից անվարան ու անտրտունջ:
 
Այսօրվա ՓՈՒՇԸ...
Վաղվա ԾԱՂԻԿՆ է...
 
ԱՍՏՎԱԾ ԼԱՎԱԳՈւՅՆՆ Է ՏԱԼԻՍ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆ ԻՐԵՆ ԵՆ ԹՈՂՆՈւՄ:
 
facebook.com/gandz

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 9742 | date 5.0/9 | date օգտակար, կրոն, Աստված, հավատք, խորհուրդներ, առակ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
0  
№ 1| Ani | 31 Դեկ 12 16:31[Նյութ]
the-best shat lavn er applause

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը