Տարիներ առաջ Նիագարա ջրվեժի մոտ մի երիտասարդ էր աշխատում որպես ուղեկցորդ: Մի օր անելու ոչինչ չունենալով նա կապեց իր նավակը ջրվեժի վերևում և պառկեց դրա մեջ հանգստանալու: Հոսանքից օրորվելով նա քուն մտավ: Ճոճվելով հոսանքից նավակը վերջնականորեն արձակվեց և սկսեց ընթանալ հոսանքն ի վար: Դիտորդները, որոնք ափին էին, տեսնելով մեծ վտանգը, բղավեցին բարձրաձայն, որ արթնացնեին նրան: Նա դեռ քնած արագորեն սլանում էր դեպ ջրվեժը:
Մի պահ նավակը կանգ առավ մի դուրս ցցված ժայռի վրա: Դիտորդները, տեսնելով իրենց հնարավորությունը, կրկնապատկեցին ջանքերը, որ արթնացնեն քնած մարդուն` բղավելով բարձրաձայն`"Բարձրացի՛ր ժայռի վրա: Բարձրացի՛ր ժայռի վրա:" Բայց նրան չկարողացան արթնացնել:
Ջրապտույտում նավակը շուտով սահեց ժայռից և ուղղվեց դեպի ջրվեժը: Վերջապես երիտասարդը արթնացավ մեծ հեղեղի խլացուցիչ աղմուկից` ընկղմված իր մահվան ջրվեժի մեջ:
Ի՜նչ սարսափելի է, նավակում քնած, հանդարտորեն և անգիտակցաբար ընթանալ մահվան երախը: Բայց շատ մարդիկ այսօր էլ նույնն են անում: Շատերը անհոգ են իրենց առօրյա կյանքով, խորը քնած են իրենց մեղքերի մեջ: Որոշները հանդարտված են ժամանակավոր հաճույքներով, մյուսները հանգստացած են իրենց կրոնական "լավ կյանքով, բայց բոլորն էլ ՔՆԱԾ ԵՆ ՆԱՎԱԿՈւՄ":
"Այս աշխարհի աստվածը (սատանան) անհավատներուն մտքերը կուրցուց, որպեսզի Քրիստոսին ավետարանին փառքին լույսը անոնց վրա չծագի, որ է Աստծո պատկերը": Կորնթ. 4:4
Դու ապահովությամբ կապվա՞ծ ես ժայռին, թե՞ ընթանում ես հոսանքով:
Դու ընդունե՞լ ես Քրիստոսին որպես քեզ Փրկիչ, թե՞ սլանում ես այս աշխարհով, որ արագորեն մոտենում է կործանման: Եթե դու ընթանում ես վար, արթնացի՛ր առանց Քրիստոսի գնալու վտանգից: Եթե շարունակում ես հետաձգել փրկությունդ, դու կարող ես հանկարծակի արթնանալ և գտնել ինքդ քեզ անելով վերջին, վճռական քայլը դեպի մահ և տանջանքը կորած հավիտենականության:
"Արթնացի՛ր, դուն, որ կը քնանաս": Եփես. 5:14