Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին... Թոմաս Էդիսոն
"Այս ամենն արեցի անձամբ, միայնակ, ընդամենը 20 ԱՄՆ դոլարով: Եվ չդադարեցի մարդ լինել:
Մի՛ վաճառիր հոգիդ և սրբություններդ, հակառակ դեպքում ի՞նչ արժեք ունեն մնացածը:"
Արման Արմանյան
Արման Արմանյանի "Հարստության գաղտնիքներն ու կանոնները" գիրքն իր մեջ ամփոփում է հեղինակի տարիների քրտնաջան ու համառ տնտեսական գործունեության արդյունքում ձևավորված տրամաբանական եզրահանգումների մեծ շղթա, ուր դասակարգված դրվագներով ներկայացվում են նրա խոհերն ու խորհուրդները` ուղղված տնտեսական դաշտում հաջողակ գործունեություն իրականացնել ձգտող մարդկանց:
Գրքում մատչելի լեզվով նկարագրվում են ֆինանսատնտեսական ոլորտի լրջագույն խնդիրների հանդեպ հեղինակի վերաբերմունքը, գնահատականները, դրանց հնարավոր վնասներից ընթերցողին հետ պահելու ուղիները, ինչպես նաև հարստության հասնելու համար անհրաժեշտ հատկություններն ու քայլերը:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է