Կիրակի, 22 Դեկ 24, 05:52

Կառավարումը վեր է ամենից, քանի որ այն իրենից ներկայացնում է պրակտիկ մի գործընթաց, որտեղ արվեստը, գիտությունը և ստեղծագործությունը հանդիպում են միմյաց: Հենրի Մինթցբերգ

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » Ինքնավստահ լինել` Նաթանիել Պրենտըն
Ինքնավստահ լինել` Նաթանիել Պրենտըն
Խորհուրդներ | Բլոգգեր` ArmEco | 01 Հոկտ 12 15:42

Ինքնավստահ լինել` Նաթանիել Պրենտըն
«Բոլոր կարծիքների միջից ձեր մասին ունեցած կարծիքը ամենից կարևորն է», ասում է ամերիկացի հոգեբան Նաթանիել Պրենտընը, որն ինքնավստահության մասին բազմաթիվ գրքեր է գրել:

Նա բացատրում է, թե վստահել` նշանակում է հավատալ, քանի որ մարդ նախ` պետք է հավատա մի բանի, ապա վստահի: Ուրեմն, պետք է նախ հավատանք մեզ, որպեսզի կարողանանք ինքնավստահ լինել: Ըստ հեղինակի` ինքնավստահությունը մի փորձառություն է, այսինքն` վստահելու, մտածելու, ընտրելու, որոշելու, փոփոխություններին հարմարվելու կարողությանը:

Ինքնավստահությունը խանդավառություն չէ, ոչ էլ ուրախության ժամանակավոր խաբկանք: Այն արտաքին աշխարհից չի բխում, այլ պարկեշտ ինքնաճանաչումից: Մարդ էակը ինքն իրեն կարող է վստահել այն ժամանակ, երբ ի վիճակի է դիմագրավել, ընդունել իր բնավորության և կյանքի իրականությունները:

Նաթանիել Պրենտընը ներկայացնում է ինքնավստահության 6 «բանալին».

Գիտակից կյանք վարել:
  1. Ինքն իրեն ընդունել: Քաջություն ունենալ ընդունելու մեր մտածումները, արարքներն ու զգացումները` չփորձելով դրանցից փախչել կամ ուրանալ:
  2. Պատասխանատու լինել ինքդ քո առջև: Ընդունել, որ մեր լավ ու վատ արարքների պատասխանատուն մենք ենք: Հարցնել` ... «Ի՞նչ պետք է անել հիմա», փոխանակ` «ո՞վ է մեղավորը»: Ոչ ոք չի գա մեզ ազատելու մեր կյանքից:
  3. Ինքն իրեն հաստատել: Իրատես լինել և թերագնահատվելու վախից մղված չկեղծել մեր ինքնությունը:
  4. Հստակեցնել թիրախները: Ճշտել մեր նպատակների իրականացմանը տանող անհրաժեշտ քայլերը` վստահ լինելու համար, թե չե՞նք շեղվել մեր նախանշած ուղուց:
  5. Ամբողջական լինել: Ներդաշնակություն ստեղծել մեր ապրելակերպի և մտածելակերպի միջև: Ճիշտ խոսել, հարգել մեր խոստումները և մեր ընդունած արժանիքների օրինակը դառնալ:
Պրենտընը հանգում է հոգեբույժ Հերրի Տարքարթի եզրահանգմանը. «Այս աշխարհի տառապանքը գալիս է այն անձերից, որոնք անվերջորեն մխրճված են իրենց մասին լավ կարծիք ունենալու փնտրտուքի մեջ»:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6385 | date 5.0/7 | date օգտակար, ինքնավստահություն, հաջողություն, խորհուրդներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 3
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+1  
№ 2| demetra | 07 Հոկտ 12 21:05[Նյութ]
Supeeeeeeeeeeer flowers

+1  
№ 3| ArmEco | 07 Հոկտ 12 21:06[Նյութ]
joy joy joy kiss

+2  
№ 1| Inulik | 04 Հոկտ 12 18:37[Նյութ]
_good _good _good the-best

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը