Կիրակի, 22 Դեկ 24, 06:20

Գործեք առանց կանգ առնելու: Եթե ուզում եք մի գեղացիկ օր մեծ գործ կատարել, հիշեք` այդ գեղեցիկ օրն այսօր է: Ջորջ Լուկաս

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Ի՞նչ ծառի պտուղ եք...
Ի՞նչ ծառի պտուղ եք...
Հետաքրքիր նյութեր | Բլոգգեր` armeco-87 | 29 Նոյ 12 20:35

Ի՞նչ ծառի պտուղ եք...
Ինչքան էլ տարօրինակ թվա, բայց անժխտելի է, որ մարդու մարմինն ինչ-որ չափով հիշեցնում է ... որև միրգ: Մեկը նման է տանձի, մյուսը բանանի տպավորություն է թողնում, մեկն էլ` խնձորի: Դրա դեմ պայքարելն այնքան էլ դժվար չէ: Ուղղակի պետք է իմանալ, թե ինչպես է հարկավոր սկսել և ինչ մարզաձևով պետք է զբաղվել:

Եվ այսպես, եթե ձեր մարմինը հիշեցնում է.

ԲԱՆԱՆ
Արտաքին նշանները: Նյութափոխանակությունը նոռմալ է: Շատ կամ սննդարար սնվելը չեն ազդում կազմվածքի փոփոխության վրա: Միակ պրոբլեմն այն է, որ ձեր մարմինը նման է դեռահաս աղջկա մարմնի և հեռու է կանացիությունից:
Ինչպե՞ս սնվել: Կոկտեյլները, յոգուրտները, զանազան մրգերն ու բանջարեղենը ոչ միայն համեղ են, այլև` օգտակար: Կարող եք ձեզ թույլ տալ տարբեր քաղցրավենիքներ, սոուսներ, կաթնեղեն: Ոչ մի դեպքում պետք չէ օգտագործել յուղալի սնունդ: Այն թեև չի ավելանում քաշը, բայց ազդում է առողջության վրա: Ավելի լավ է անցնել բուսական յուղերի:
Ինչպիսի՞ մարզաձև ընտրել: Ընտրեք այնպիսի վարժություններ, որոնք նպաստում են ազդրերի, ուսերի և կրծքի զարգացմանը: Օրինակ` լող, չմշկասահք: Շատ օգտակար է յոգայով զբաղվելը:

ԽՆՁՈՐ
Արտաքին նշանները: Մարմնի վերին մասը բավականին լիքն է, դժվար է որոշել կոնքագիծը, ազդրերը կարճ են: Թվում է` ամեն ինչ անհո՞ւյս է: Բոլորովին ոչ: Պարզապես հարկավոր է ժամանակ և կամք:
Ինչպե՞ս սնվել: Աղջիկ - խնձորիկներին խորհուրդ է տրվում հրաժարվել կենսական յուղերից` դրանք փոխարինելով մրգերով և բանջարեղենային աղցաններով: Դուք պետք է մոռանաք նաև քաղցրավենիքների մասին: Իսկ ձուկը, ընկուզեղենը և եգիպտացորենը կպաշտպանեն ձեր օրգանիզմը տհաճություններից ու կօգնեն նիհարել: Խնձորիկները սիրում են սնվել երեկոյան ժամերին, հենց դա էլ նպաստում է քաշի ավելացմանը: Ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Ավելի լավ է չհրաժարվել լավ նախաճաշից և ճաշից: Երեկոյան նախընտրելի է ոչ քաղցր թեյը կամ սուրճը:
Ինչպիսի՞ մարզաձև ընտրել: Երկարատև քայլք, հեծանվավազք, լեռնագնացություն:

ՏԱՆՁ
Արտաքին նշանները: Ամեն ինչում մեղավոր են քո լայն կոնքերն ու որովայնից քիչ ներքև աչքի ընկնող գիրությունը: Կարճ շրջազգեստները կամ կիպ տաբատները մնում են քո անհասանելի երազանքը, չես կարող հագնել ծնկից բարձր կիսաշրջազգեստ կամ կարճ վերնաշապիկ: Նույնիսկ, եթե դա այդպես է, հարկ չկա նյարդայնանալու: Ամեն ինչ հնարավոր է ուղղել:
Ինչպե՞ս սնվել: Քանի որ տանձանման աղջիկներն արագ գիրանալու հակում ունեն, նրանց անհրաժեշտ է կալորիականությունից զուրկ սնունդ: Միսը, կաթը, ձուն հակացուցված են: Պետք է հրաժարվել նաև հյութերից: Ավելի լավ է օգտագործել մրգեր և հաց: Իհարկե` առանց չարաշահումների:
Ինչպիսի՞ մարզաձև ընտրել: Այնպիսին, որը կօգնի նիհարեցնելու ազդրերը և պրկել մկանները: Լողը, վազքը, հեծանվասպորտը, թենիսը և ոչ շատ ակտիվ աերոբիկան հենց ձեզ համար են:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 7153 | date 5.0/3 | date ծառի պտուղ, տանձ, խնձոր, մարմին, աղջիկներ, խորհուրդներ, բանան, մարմնի կազմվածք, օգտակար, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել