"Այն, ինչ մնացել է մեր անցյալում, այն ինչ սպասվում է մեզ ապագայում, շատ քիչ է համապատասխան նրա, ինչ գտնվում է մեր ներսում": Օլիվեր Հոլմս Սկսել` պատկերացնելով վերջնական նպատակը, նշանակում է սկսել` հստակ գիտակցելով ձեր կյանքի կոչումը: Ներքին կողմնորոշման համակարգը հանդիսանում է ազդեցության շրջանակի կենտրոն: Ցանկացած խնդրի վերջնական պատկերը հանդիսանում է գնահատականի կամ չափանիշի համակարգ, որի հիման վրա յուրաքանչյուր անձ ստուգում է իր ներքնաշխարհը ավելի լավ պատկերացնելու համար, թե որտեղ է գտնվում տվյալ պահին: Մարդիկ հաճախ հայտնաբերում են, որ հաղթանակները, որոնց նրանք ձգտել են, ընդամենը փրփուրներ էին, իսկ հաջողություններին հասել են ի վնաս նրան, ինչը համարել են ավելի նշանակալի: Այլ կերպ ասած` աստիճանը, որի վրա բարձրացել են մինչև վեր, բոլորովին էլ այն պատին չէր հենած: Մենք կարող ենք գործել ավելի արդյունավետ, եթե սկսենք` պատկերացնելով վերջնական նպատակը:
"Սկսենք` պատկերացնելով վերջնական նպատակը" հիմնված է այն մտքին, որ ամեն ինչ ստեղծվում է երկու անգամ: 1. Մտավոր` մտավոր պլաններ ցանկալի արդյունքի հասնելու համար 2. Ֆիզիկական` ֆիզիկական գործունեություն ցանկալի արդյունքի հասնելու համար
"Ընթացքը նույնքան կարևոր է, ինչքան վերջնական արդյունքը": => Մինչև առաջին քայլդ չմտածես, մի արա երկրորդդ, որովհետև հենց առաջին քայլից հնարավոր է կործանում: => Հազար անգամ չափիր, մեկ անգամ կտրիր:
Եթե մենք ընդունում ենք երկու ստեղծումների սկզբունքը և կրում ենք նրանց հանդեպ պատասխանատվություն, ապա մենք գործում ենք մեր ներքին ազդեցության շրջանակում` լայնացնելով նրա սահմանները: Եթե մենք գործում ենք այդ սկզբունքներին հակառակ և անտեսում ենք առաջին ստեղծումի նշանակությունը, ապա մենք նեղացնում ենք մեր ներքին ազդեցության շրջանակը:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
|