Երեքշաբթի, 03 Դեկ 24, 20:17

Մարդը ծեր չէ այնքան ժամանակ, քանի դեռ ափսոսանքները չեն փոխարինել երազանքներին: Ջոն Բերրիմոր


CAMELS վերլուծական համակարգ (система анализа CAMELS, analysis system CAMELS). 1980-ական թվականներին ԱՄՆ-ի բանկային համակարգում շարունակվող խորը ճգնաժամի պայմաններում երկերի վերահսկողների կողմից մշակված բանկերի գնահատման մի համակարգ, որն այժմ ճանաչում է գտել աշխարհի գրեթե բոլոր բանկերի ղեկավարություն­ների կողմից: Այդ համակարգը նպատակաուղղված էր գնահատել ոչ միայն բանկի գործունեության արդյունա­վետությունը, այլև ռիսկայնությունը: Այն անվանվում է CAMELS վերլուծական համա­կարգ, որի անվանումն առաջացել է կապիտալի համարժեքություն (Capital adequacy), ակտիվների որակ (Asset quality), կառավարում (Management), շահույթ (Earnings), իրաց­վե­լիություն (Liquidity) և զգայունություն (Senesitivity) անգլերեն տերմինների սկզբնատառերից: Մեթոդի անա­վանումն արդեն իսկ հուշում է նրա էությունը, որը կայանում է վերոհիշյալ 6 գործոնների վեր­լու­ծու­թյան արդյունքում բանկի հուսալիության գնահատման մեջ: Ընդ որում, անհրաժեշտ է նշել, որ այդ մեթո­դի­կան անընդհատ կատարելագործվում է, իր մեջ ներառելով համաշխարհային ֆինան­սա­կան շուկաներում առաջացող նոր ռիսկերը: Այսպես, օրինակ՝ զգայունություն գործոնը մեթո­դի­կայում ընդգրկվել է միայն վերջերս՝ 1997 թվականին, որը հաշվի առնելով ժամանակի պահանջը, գնա­հատում է շուկայական ռիսկերի նկատմամաբ բանկի զգայունությունը: Բան­կերի կողմից ռիսկերի կառավարումը գնահատվում է 5 բալանի համակար­գով՝ 1-ից մինչև 5, աճողական կարգով բնութագրելով բանկի հուսալիությունը: Գնա­հատականները կազմվում են ինչպես քանակական (ֆինան­սական ցուցանիշների վերլուծություն), այնպես էլ որակական ցուցանիշների հիման վրա և ի վերջո արտացոլում են ամբողջ կառավարման մակարդակը:

Քաղաքական ռիսկ (политический риск, political risk). այն բանի հնա­րա­­վո­րությունը, որ երկրի ներսում կամ դրա սահմաններից օրենսդրական կամ կարգա­վորող ակտերի փոփոխությունը բացասական ազդեցության կունենա կազմակեր­պության (օրինակ՝ բանկի) շահույթի, գործառնությունների և հեռա­նկարների վրա։ Քաղաքական ռիսկը կապված է նաև պատերազմների, հեղափոխությունների, ազգայնացման և այլ երևույթների հետ։

Քվազի  հասարակական, քվազիպետական ապրանք. ապրանքներ կամ ծառայություններ, որոնց վրա կարող է տարածվել բացառման սկզբունքը, որոնք սակայն ապահովում են այնպիսի մեծ կողմնակի օգուտներ, որ կառավարությունը  խրախուսում է դրանց արտադրությունը՝ ռեսուրսների պակասի առաջացում թույլ չտալու նպատակով: 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել