Երեքշաբթի, 21 Հնվ 25, 10:44

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ


Լաֆերի կորը. կոր, որը ցույց է տալիս հարկային դրույքաչափերի և հարկային մուտքերի ծավալի միջև կապը, այնպիսի դրույքաչափի բացահայտումը, (0-ից մինջև 100 տոկոս), որի դեպքում  հարկային մուտքերը հասնում են առավելագույն մակարդակի:

Լիզինգային գործառնություն. երբ բանկը կամ նրա ենթակա լիզինգային կազմակերպությունը գնում է արտադրության միջոցներ (սարքավորումներ, հաշվողական տեխնիկա, օդանավեր, բեռնատար նավեր և այլն) և տալիս երկարատև վարձակալության: Վարձակալը պարբերաբար մուծումներ է կատարում դրանց դիմաց:

Լիկվիդայնություն. Փող կամ ապրանք, որոնք կարելի է հեշտ և արագ փոխարկել (վերածել) փողի առանց կորստի կամ դրանց գնողունակության քիչ կորուստով:

Լորենցի կոր. կոր, որը ցույց է տալիս, թե երկրի համախառն եկամտի ո’ր մասն է ստանում ցածր եկամուտներով կամ բարձր եկամուտներով ընտանիքների յուրաքանչյուր խումբ, այսինքն տոկոսներով արտահայտում է եկամտի բաշխումը տարբեր եկամուտներ ստացող ընտանիքների միջև: Այն պատկերվոր ձևով ցույց է տալիս, թե որքանով է եկամուտների փաստացի բաշխումը տարբեր ընտանիքների միջև տարբերվում հավասարակշռվածից:

Լրացուցիչ ծախքերի աճի օրենք. X արդյունքի լրացուցիչ քանակության միավորների արտադրությունը ենթադրում է Y արդյունքի միավորների զոհաբերություն՝ աճող քանակությամբ:

Լրիվ զբաղվածություն. 1) ապրանքների ու ծառայությունների արտադրության համար բոլոր  պիտանի ու մատչելի ռեսուրսների օգտագործումը, 2) զբաղվածության այնպիսի մակարդակ, երբ առկա է միայն ֆրիկցիոն և կառուցվածքային գործազրկություն (բացակայում է ցիկլային գործազրկությունը), և իրական ՀԱԱ-ն հավասար է պոտենցիալ մեծությանը:

 
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել